19:29 13.05.2019
Ամեն անգամ, երբ Հայաստանում անցկացվում է գեղեցկության մրցույթ, հաղթողին հայտարարելուց հետո սկսվում են բուռն քննարկումներ: Հասարակությունը դժգոհ է մնում գեղեցկության մրցույթի արդյունքներից և քննադատությունների տեղատարափ է սկսվում հաղթողի, կազմակերպիչների, թագի դիզայնի, զգեստների ոճի, լողազգեստների ցուցադրության և այլնի վերաբերյալ:
Օրեր առաջ կազմակերպված «Ազգային գեղեցկության մրցույթն» էլ բացառություն չէր ու հաղթողը կրկին ոչ բոլորի սրտով էր:
Գեղեցկության մրցույթների, դրանց կազմակերպման, քննադատությունների ու ընձեռած հնարավորությունների մասին SHANTNEWS.am-ը զրույցել է «Միսս Արմենիա» հիմնադրամի ղեկավար Գոհար Հարությունյանի հետ, որը մրցույթից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե կապ չունի այդ մրցույթի հետ: Միաժամանակ, նա տեղեկացրել էր, որ «Միսս տիեզերք Արմենիա» և «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթների լիցենզիաների համար վճարումները կատարված են, և ազգային մրցույթները կկայանան հուլիսի 1-15-ը։
– Կազմակերպչական առումով ի՞նչ թերություններ նկատեցիք գեղեցկության մրցույթի ընթացքում:
– Ուղիղ եթերով է հեռարձակվել, և ուղիղ եթերն արդեն իսկ վտանգավոր է: Ամեն ինչ բյուջեի հետ է կապված. որքան շատ ծախսեն, այնքան ավելի ճոխ կլինի: Մեր իրականության մեջ ինչքան վատաբանում են այս մրցույթները, այնքան ավելի դժվար է դառնում լավ բան կազմակերպելն ու լավ մասնակից ունենալը: Ես չեմ ուզում իրենց մրցույթը ո´չ գովաբանել, ո´չ էլ քննադատել, բայց բոլոր մրցույթներն էլ կազմակերպչական առումով ունենում են թերություններ:
– Հայաստանում տարբեր տեսակի գեղեցկության մրցույթներ կան, մարդիկ կարծես շփոթության մեջ են ընկնում, չեն կողմնորոշվում` այդ մրցույթներից ո՞րն ինչ արժեք ու նշանակություն ունի հաղթողի ու հասարակության համար:
– Այո´, մարդիկ հաճախ մոլորության մեջ են ընկնում: Ես ներկայացնեմ, թե ինչ ենք անում մենք: Մենք կազմակերպում ենք մրցույթ ամենահեղինակավոր երկու «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» մրցույթներին մասնակից ապահովելու համար: Դրանք ամենաիրական մրցույթներն են, որոնք երկրին ապահովում են տուրիզմի զարգացում, ճանաչողություն, մշակութային հնարավորություններ: Այդ երկու մրցույթներն ամենակարևորներն են, որ երկրները պայքարում են մասնակցության համար: Նշեմ նաև, որ Հայաստանում և առհասարակ ցանկացած այլ երկրում կան ազգային բազմաթիվ մրցույթներ, որոնք կազմակերպվում են զուտ երկրի ներսում, բայց մեր կազմակերպած մրցույթը հեռանկարային առումով առավելություններ ունի:
– Ինչո՞ւ է հասարակությունը բուռն արձագանքում նման մրցույթներին, ո՞րն է պատճառը:
– Պետք է հասարակությունը օգնի, որ այս մրցույթները կայանան և երկիրը հավուր պատշաճի արտերկրում ներկայացնեն: Եթե անընդհատ քննադատում են՝ քիթը երկար է, ոտքը` կարճ, աղջիկները կաշկանդվում են, չեն դիմում ու ինքնաբերաբար ունենում ես քիչ մասնակից և ավելի վատ ընտրություն: Ինչքան հասարակությունն ու մամուլն օգնեն, այնքան ավելի լավ մակարդակի կարելի է այս ամենը բարձրացնել: Բայց կարծես ցանկություն չկա, քանի որ անցած տարվա իմ աղջիկները կատարյալ էին, այսինքն` այն ամենը, ինչ հասարակությունը պահանջում էր, որ լինի՝ բնական գեղեցկություն, անգլերենի իմացություն, ինտելեկտ և այլն, այդ աղջիկներն ունեին, սակայն հասարակության համար անհետաքրքիր էին: Պարտադիր ուզում են վատի մասին խոսել, սակայն այդ վերաբերմունքը չի զարգացնելու այս ոլորտը:
Աղջիկները վախեցած են, ճնշված: Բոլորն ունեն թերություններ, անթերի մարդ չկա: Ես դրա համար ասում եմ, որ պետք է մի քիչ հանդուրժող ու զուսպ լինել և քաջալերել, ինչպես ուրիշ երկրներում են անում:
– Մարդիկ քննադատում են, քանի որ չեն տեսնում բնական գեղեցկություն: Նշում են, որ սիլիկոնապատ գեղեցկուհի չի լինում և ընտրվելով գեղեցկուհի` նրանք չեն կարող լավ օրինակ ծառայել մյուսների համար: Կա՞ն արդյո՞ք մրցույթի մասնակիցներին ընտրելու չափանիշներ:
– Մեր բոլոր չափանիշները թելադրվում են այն մեծ մրցույթների կողմից, որին մեր հաղթողը պետք է մասնակցի: Ինձ ասում են պարտադիր տարիք, նշում են, որ պետք է լինեն չամուսնացած, բարեգործական նախագծերի պետք է մասնակցի: Այդ ամենին մենք հետևում ենք: Մեզ ոչ ոք չի ասում, որ չպետք է վիրահատված լինի: Ասեմ ավելին, ինչպե՞ս կարող էր անցած տարի Իսպանիան ներկայացնել տրանսգենդերը, որը սեռը փոխել է, բայց ոչ ոք իրավունք չունի նրան արգելել մրցույթին մասնակցել: Եթե սեռափոխված տրանսգենդերը կարող է մասնակցել, ապա քթի ինչ վիրահատության մասին է խոսքը: Այլ երկրների շատ գեղեցկուհիներ ունեն քթի վիրահատություն, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում այդ փաստին: Կարևոր է, թե հաղթողը ինչպես է կարողանում խոսել բարեգործական թեմաների մասին, մարդկանց մեկ նպատակի շուրջ համախմբել ու բարի գործեր անել:
– Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել հասարակության նման վերաբերմունքը մեղմելու ուղղությամբ:
– Մենք այս տարի տեսանյութերով, սոցիալական հոլովակներով բարձրաձայնելու ենք այդ խնդիրների, հասարակության վերաբերմունքի մասին: Մենք ունենալու ենք մասնակից, որն ազատ խոսելու է իր վիրահատության մասին և մեկնաբանելու է, թե ինչ է տվել իրեն այդ վիրահատությունը: Մենք ուզում ենք պարզ լինել բոլորի հետ ու նաև չենք ուզում մեր մրցույթի միջոցով քարոզել պլաստիկ վիրահատությունները:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...