Հենրիխ Մխիթարյանն առաջիններից էր, որ շնորհավորեց ինձ․ Սարգիս Ադամյանի հարցազրույցը ՀՖՖ-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Հենրիխ Մխիթարյանն առաջիններից էր, որ շնորհավորեց ինձ․ Սարգիս Ադամյանի հարցազրույցը ՀՖՖ-ին

00:50 15.05.2019

Սարգիս Ադամյանն անչափ ուրախ է «Հոֆենհայմ» տեղափոխվելու կապակցությամբ, ձգտելու է ավելի մեծ հաջողությունների հասնել նոր ակումբում և արդեն շնորհավորանք է ստացել Հենրիխ Մխիթարյանից:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի առաջին բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին «Հոֆենհայմ» տեղափոխվելուց հետո:

– Սարգիս, ինչպե՞ս ստացվեց տեղափոխությունը «Հոֆենհայմ»:

– «Հոֆենհայմի» ներկայացուցիչները վաղուց էին հետևում իմ խաղին և արդեն 2 ամիս առաջ կապվել էին ինձ հետ: Բնականաբար, քանի դեռ մրցաշրջանի ավարտին դեռ շատ ժամանակ կար, տեղափոխությունն անհնար էր: Այդ պատճառով միայն հիմա հնարավոր եղավ հայտարարել տրանսֆերի մասին:

– Դուք դարձաք երկրորդ հայ ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանից հետո, ով պայմանագիր է ստորագրում Բունդեսլիգայում հանդես եկող ակումբի հետ: Ի՞նչ զգացողություններ ունեք:

– Շատ հպարտ եմ, հատկապես, երբ հիշում եմ անցած ճանապարհս: Դեռ երկու տարի առաջ խաղում էի գերմանական 4-րդ Բունդեսլիգայում, բայց երկու շատ լավ տարի անցկացրի «Յան Ռեգենսբուրգում» և հիմա այստեղ եմ: Պետք է ամեն ինչ անեմ՝ իմ նոր ակումբում նորանոր հաջողությունների հասնելու և իմ խաղով հայ երկրպագուներին ուրախացնելու համար:

– Հատկապես ինչի՞ հաշվին հնարավոր եղավ այդպիսի մեծ առաջընթաց գրանցել:

– Միայն տքնաջան աշխատանքի: Երբեք չեմ հանձնվել, անդադար մարզվել եմ և հավատացել, որ մի օր կհասնեմ այս մակարդակի:

– Բունդեսլիգայում լրիվ այլ արագություններ ու մակարդակ է: Արդեն պատկերացում ունեք Ձեր նոր թիմի խաղաոճի և հնարավորությունների վերաբերյալ

– «Հոֆենհայմը» արդեն մեծ հաջողություններ է գրանցել ինչպես Գերմանիայում, այնպես էլ Եվրոպայում՝ մասնակցելով նույնիսկ Չեմպիոնների Լիգային: Թիմը միշտ հարձակողական ոճի ֆուտբոլ է խաղում, ինչը շատ հոգեհարազատ է ինձ, քանի որ «Յան Ռեգենսբուրգը» ևս այդպիսի ֆուտբոլ էր դավանում: Ինչ վերաբերում է լիգաների միջև տարբերություններին, պետք է ասել, որ Երկրորդ Բունդեսլիգայում էլ հեշտ չէ խաղալը, բայց, բնականաբար, Բունդեսլիգայում ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում, իսկ թիմերը տակտիկապես ավելի գրագետ են:

– Արդեն հասցրե՞լ ես խորհուրդ հարցնել, կամ հարցնելո՞ւ ես Հենրիխ Մխիթարյանից, ով մեծ հաջողությունների է հասել Բունդեսլիգայում: Կապի մե՞ջ ես նրա հետ:

– Հենրիխն առաջիններից մեկը շնորհավորեց։ Նշեց, որ շատ կարևոր քայլ եմ կատարել և արդեն իսկ մեծ բանի եմ հասել, բայց խորհուրդ տվեց չթուլացնել տեմպերը և շարունակել աշխատել նույն ոգով: Հենրիխն այն ֆուտբոլիստն է, ում խորհուրդները միշտ էլ կարելի է հաշվի առնել. նա գիտի հաջողության բանաձևը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP