17:08 15.05.2019
Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ելույթ է ունեցել և ներկայացրել է ՀՀ-ում իր գործունեության ծրագրերն ու առաջիկա անելիքները:
«Հայաստան ժամանելուց ի վեր ինձ հաճախ են հարցնում իմ պլանների մասին և թե որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան ինչ ձեռքբերումներ եմ ցանկանում արձանագրել: Հակիրճ պատասխանը հետևյալն է. Աշխատանքի բերումով ես ներկայացնում եմ Միացյալ Նահանգների շահերը Հայաստանում և ինքնիշխան, ժողովրդավար պետության կայացմանն աջակցելը բխում է մեր շահերից:
Միացյալ Նահանգներն ըստ էության աջակցել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին և հաստատություններին վերջին 27 տարիների ընթացքում, այսինքն` այն պահից, երբ մեր երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Այդ առաջնահերթությունը մշտապես առկա էր: Ի՞նչն է փոխվել. փոխվել է հենց Հայաստանը: Կարիք չկա նշել, որ ժողովրդավարությունը հիմա առավել քան երբևէ ամուր է Հայաստանում: Անցած գարնան զարգացումներն էլ մեզ ցույց տվեցին, որ փոփոխությունները սկսվում և առաջ են մղվում երկրի քաղաքացիների կողմից: Անցած տարվա ապրիլին երկրի քաղաքացիներն էին հեղեղել փողոցները: Երկրի տարբեր մասերում ապրող քաղաքացիներն էին, որ ոտքի էին կանգնել և պահանջում էին իրացնել իրենց իրավունքը՝ ապրելու ազատ և ժողովրդավար երկրում, մի երկրում, որտեղ կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և գործարար դաշտն ազատ, արդարացի և թափանցիկ կերպով աշխատում են միմյանց հետ՝ ապահովելու առավել բարեկեցիկ ապագա բոլորի համար: Թեպետ ես հպարտ եմ, որ Միացյալ Նահանգներն առաջին օտարերկրյա պետությունն էր, որ անցած գարնան դեպքերից հետո ընտրական աջակցություն առաջարկեց Հայաստանին, սակայն Հայաստանի քաղաքացիներն էին, որ անցած տարվա դեկտեմբերին իրացրեցին իրենց ընտրական իրավունքն ազատ ու ժողովրդավարական ընտրություններում: Ես նախատեսում եմ այսուհետ ևս աջակցել Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման իրենց ընտրած ճանապարհին, որը զարկ կտա իրավունքի գերակայությանը և կպաշտպանի մարդկային արժանապատվությունը:
Վերջին մի քանի ամիսներին ես ավելի շատ լսողի դերում եմ եղել, որովհետև ցանկանում էի լսել Հայաստանի ժողովրդի ձայները և հասկանալ, թե ինչպիսի ապագա են ցանկանում կերտել: Ես ուզում էի ծանոթանալ Հայաստանի առաջնահերթություններին, որպեսզի կարողանայի հստակեցնել, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է լավագույնս կապիտալիզացնել մեր ընդհանուր արժեքները՝ ապահովելու առաջընթացի փոխշահավետ ճանապարհ»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...