Մեր տնտեսական հարաբերություններում դեռ շատ է չիրացված ներուժը. Լին Թրեյսի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Մեր տնտեսական հարաբերություններում դեռ շատ է չիրացված ներուժը. Լին Թրեյսի

17:14 15.05.2019

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր ելույթով է հանդես եկել և ներկայացրել ՀՀ-ում իր գործունեության ուղղություններն ու առաջիկա ծրագրերը:

«Ինձ հատկապես ոգևորում են կառավարության ջանքերն ուղղված կոռուպցիան արմատախիլ անելուն և թափանցիկությանը: Սա թույլ կտա խաղի հավասար պայմաններ ապահովել և ազդակ դառնալ միջազգային հանրության համար, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ հարգվում է իրավունքի գերակայությունը և որը բաց է բիզնեսի համար: Սա հատկապես կարևոր է՝ հաշվի հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների տիրույթում առկա մեծ ներուժը: Առավել ամուր առևտրային և ներդրումային հարաբերությունները կնպաստեն կայուն և ներառական տնտեսական աճի ապահովման մեր փոխադարձ ցանկությանը, թույլ կտան տնտեսական դիվերսիֆիկացման ավելի բարձր մակարդակի հասնել և կխթանեն նորարարությունն ու մրցակցությունը: Եվ իհարկե, գործարար տիրույթի առաջադեմ և դինամիկ մոտեցումներով առաջնորդներն ու ձեռներեցներն իրենց փորձառությամբ կօգնեն ապահովել ներքին տնտեսական աճ և կնպաստեն երկրի մրցունակությանը միջազգայնորեն:

Մենք կարող ենք մատնացույց անել վերջին շրջանում այս ուղղություններով տեղ գտած դրական զարգացումները: Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք նկատել ենք, որ հայկական շուկայի նկատմամբ ամերիկյան բիզնեսի կողմից կայուն հետարքրքություն է ցուցաբերվում հիդրոէներգետիկայի, ՏՏ, ֆինանսների, մանրածախ առևտրի և գյուղատնտեսության ոլորտներում:

Այս շարքում է Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերումը «Կոնտուր գլոբալ» ընկերության կողմից, որը հանդիսանում է 250 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում:

Այս շարքում է նաև Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի կամ OPIC-ի աշխատանքը, որը վերջերս 20 միլիոն ԱՄՆ դոլարի ընդհանուր արժողությամբ երեք վարկ տրամադրեց «Առաջին հիփոթեքային» ընկերությանը, որն Հայաստանում գործող բնակարանների հիփոթեքային ֆինանսավորում իրականացնող առաջին մասնավոր ընկերությունն է: OPIC-ը նաև աջակցել է «Գազել ֆինանս» ներդրումային հիմնադրամի ընդլայնմանը, որը փոքր և աճի լավ տեմպեր ունեցող հայաստանյան ձեռնարկությունների համար ապահովում է խորհրդատվություն և բիզնեսի ընդլայնման ու աշխատատեղեր ստեղծելու համար անհրաժեշտ ֆինանսավորում:

Այնուամենայնիվ, մեր տնտեսական հարաբերություններում դեռ շատ է չիրացված ներուժը: Վերջին տարիների Հայաստանի ամուր տնտեսական աճը, որը 2017թ. կազմել է 7%, իսկ 2018թ. 5%, ցույց է տալիս շարունակական վերընթաց աճի ներուժը, որը կարող է իրացվել կայուն տնտեսական գործունեության, ներդրումների և նորարարության համար նպաստավոր գործարար միջավայրի պարագայում: Գործարար շրջանակները սպասում են Հայաստանի կողմից արդարացի, կանխատեսելի և թափանցիկ ներդրումային միջավայրի ձևավորման ջանքերի շարունակմանը: Մենք սպասում ենք ՀՀ կառավարության լուրջ բարեփոխումներին՝ ուղղված կոռուպցիայի վերացմանը, հաստատությունների և իրավունքի գերակայության ամրապնդմանը:

Մեր մասով կարող եմ ասել, որ ԱՄՆ դեսպանությունը կշարունակի աշխատել ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի հետ բիզնեսի դյուրացմանն ուղղված աշխատանքներում, և կշարունակենք ներկայացնել այն լավագույնը, որ կարող են առաջարկել ամերիկյան ընկերությունները՝ առաջադեմ տեխնոլոգիաներ, հավասարը չունեցող իմացություն և փորձ, բիզնես մշակույթի բարձրակարգ ստանդարտներ: Նոր ներդրումներ կատարելու համար Հայաստանը որպես նպատակակետ դիտարկող և այստեղ իրենց գործունեությունն ընդլայնել ցանկացող ամերիկյան ընկերությունների հետ մենք աշխատում ենք առօրյա կտրվածքով: Մեր առևտրային և ներդրումային հարաբերությունների խորացմանը զուգընթաց մենք կշարունակենք աջակցել նրանց՝ այստեղ նոր գործընկերներ գտնելու հարցում և, ըստ անհրաժեշտության, հանդես կգանք նրանց շահերի պաշտպանության դիրքերից»,- ասել է Լին Թրեյսին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP