Ինչու 100 տարի առաջ ԵՊՀ-ն բացվեց Ալեքսանդրապոլում, հետո տեղափոխվեց Երևան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ինչու 100 տարի առաջ ԵՊՀ-ն բացվեց Ալեքսանդրապոլում, հետո տեղափոխվեց Երևան

12:14 17.05.2019

Երևանի պետական համալսարանը նշում է հիմնադրման 100-ամյակը: 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը համալսարան հիմելու որոշում է ընդունել, իսկ 1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում՝ Գյումրիում բացվել է Հայաստանի առաջին համալսարանը։ Այսօր առաջին համալսարանի շենքում, նախկին Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտում, այժմ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի արտագնա նիստը:

Եզակի ճարտարապետությամբ եռահարկ այս շինությունում մինչ 1919 թվականը գործել է Ալեքսանդրապոլի առևտրի  ուսումնարանը։ Այդ տարիներին կառույցն իր տարածքով ու հարմարավետությամբ միակն էր, որտեղ էլ նախարարների խորհուրդը որոշել է տեղակայել Հայաստանի Հանրապետության առաջին համալսարանը։ 1920 թվականի հունվարի 31-ին մեծ հանդիսավորությամբ բացվել է Ալեքպոլի կենտրոնում։

«Պահպանվել է Երվանդ Տեր-Մինասյանի զեկուցագիրը, որը գրվել է 1919 թվականի դեկտեմբերի 5-ին` ուղղված հանրային կրթության նախարարությանը, որտեղ նա ընդգծում է, որ Երևանում չգտնվեցին հարմարավետ շենք – շինություններ, իսկ Ալեքսանդրապոլում և՛ ինքնավար վարչությունը, և՛ ամբողջ հասարակությունը պատրաստակամ է մեզ ընդունել և շենք տրամադրել», – ասում է ԵՊՀ  պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Ալեքպոլում բացված Հայաստանի առաջին համալսարանը պատերազմող երկրի համար պետք է լուծեր տարբեր ոլորտներում կադրեր պատրաստելու հիմնական խնդիրը։ Մինչ այս, բարձրագույն կրթություն ստանալու համար երկրի մտավորականությունը մեկնում էր Պոլիս ու Թբիլիսի: Համալսարանի բացմամբ Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն տրվեց։

Ալեքպոլի համալսարանում բացվեց պատմալեզվաբանական ֆակուլտետ՝ 265 ուսանողով և 32 դասախոսով: Իսկ դասախոսները հիմնականում հրավիրվեցին դրսից՝ եվրոպական կրթություն ստացած մասնագետներ: Ընդամենը մեկ կիսամյակ է Ալեքպոլում գործել համալսարանը և  տեղափոխվել է Երևան, անվանափոխվել որպես Երևանի պետհամալսարան: Իսկ շենքը շարունակել է ծառայել կրթությանը, հիմնվել է Մ․Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը: Այժմ այն տեխնոլոգիական դարաշրջանի կրթական կենտրոն է: Մեկդարյա պատմության համալսարանն ամենամեծ բուհն է և համարվում է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի բարձրակարգ ուսումնական հաստատություններրից մեկը:

«Մենք հիմա ունենք 19 ֆակուլտետ, 4 ինստիտուտ, 107 ամբիոն, 10 գիտական կենտրոն, 59 լաբորատորիա: Այսօր մեր ուսանողների թիվը 17 հազար է, ունենք 3500 աշխատող: Տալիս ենք հանրապետության գիտական արդյունքի մեկ երրորդը», – նշում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը

Մայր բուհի ուսանողներն ու դասախոսներն այսօր հոբելյանական միջոցառումների պաշտոնական մեկնարկը տվեցին հենց  Գյումրիում: Եվ Կումայրի արգելոցի պատմական կառույցի`Հայաստանի Հանրապետության առաջին համալսարանի շենքի պատին տեղադրվեց հուշատախտակ:

«Ցուցատախտակի բացման նպատակն այն էր, որ և՛ գյումրեցիները, և՛ անցորդները, և՛ քաղաք եկած հյուրերը տեսնեն, որ այս շենքն ունի պատմական նշանակություն. ԵՊՀ առաջին դասն անցկացվել է հենց այս շենքում»,– նշում է ԵՊՀ ուսանողական կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:

Հոբելյանական միջոցառումները կշարունակվեն մինչև տարեվերջ, միջազգային գիտաժողովներից ու  սեմինարներից բացի, համալսարանի բակում կտեղադրվի 100-ամյակին նվիրված հուշակոթող, ու կնկարահանվի փաստավավերագրական ֆիլմ մայր բուհի մեկդարյա պատմության մասին:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP