13:12 17.05.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվել է ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 11 ամբաստանյալների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի դատաքննությունը:
Դատական նիստի քարտուղարը տեղեկացրեց, որ նիստին չի եկել պաշտպաններից ոչ մեկը (Նինա Կարապետյանցը, Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյանը, Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Լուսինե Հակոբյանը, Հայարփի Սարգսյանը, Լիպարիտ Սիմոնյանը, Տիգրան Եգորյանը, Դավիթ Գյուրջյանը, Տիգրան Հայրապետյանը, Հարություն Բաղդասարյանը, Հրանտ Գևորգյանը, Սերգեյ Մանուկյանը, Անյուտա Մկրտչյանը, Ինեսա Պետրոսյանը):
Քիչ անց դահլիճ մտավ պաշտպան Արմինե Ֆանյանը: Դատավորը նկատեց՝ «էս պաշտպանները սաբոտաժ են անո՞ւմ»: Նիստին ներկա չէր նաև ամբաստանյալ Գևորգ Իրիցյանը: Նրա բացակայության պատճառը դատարանին հայտնի չէր: Դատավորը որոշեց հետաձգել նիստը, սակայն ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանը բողոքեց, որ ինքը գյուղից է գալիս, և ամեն անգամ գալ-գնալն առանց նիստ անելու ճիշտ չէ: «Ես զահլա չունեմ ամեն անգամ գալու»,- ասաց Թամրազյանը: Նա, ի դեպ, ընդդիմացավ, երբ դատավորը նրան անվանեց ամբաստանյալ: «Ես արդար մարդ եմ, ամբաստանյալ չեմ»,- ասաց Թամրազյանը:
Ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանն ասաց, որ ինքը գալիս է շատ հեռվից` 300 կիլոմետր հեռվից՝ Արցախից: Խնդրեց դատավորին գործել օրենքով և չհետաձգել նիստերը: Դատավորը որոշեց նիստը հետաձգել, քանի որ միայն մեկ պաշտպան էր ներկա նիստին: Երբ դատավորը քննարկում էր այն հարցը, թե երբ նշանակվի հաջորդ նիստը, դահլիճում ներկաներից մեկն առաջարկեց նիստերը նշանակել թոշակի օրերին, որպեսզի ճանապարհածախս ունենան: Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 31-ին:
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...