ԵՊՀ-ն 100 տարեկան է. հայտնի և անհայտ փաստեր Մայր բուհի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

ԵՊՀ-ն 100 տարեկան է. հայտնի և անհայտ փաստեր Մայր բուհի մասին

20:32 17.05.2019

Երևանի պետական համալսարանը գոյության 100 տարիների ընթացքում տասնյակ սերունդներ է կրթել ու դաստիարակել:

SHANTNEWS.am-ը ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակի առիթով առանձնացրել է ամենահետաքրքիր հայտնի կամ անհայտ իրողությունները բուհի պատմությունից:

Եվ այսպես, 1919թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը որոշում է համալսարան հիմնել: Երևանում համալսարանի համար շենքային պայմաններ չկային, նախարարիների խորհուրդը որոշում ընդունեց համալսարանը տեղափոխել Ալեքսանդրապոլ: 1920թ. հունվարի 30-ին այն բացվում է Ալեքսանդրապոլի Առևտրային դպրոցի շենքում, Երևան է տեղափոխվել 1920թ. դեկտեմբերին:

Մայր բուհը կոչվել է Երևանի ժողովրդական համալսարան, միայն 1923 հոկտեմբերից է անվանվել ԵՊՀ

ԵՊՀ-ում տարբեր տարիների աշխատել ու դասախոսություններով են հանդես եկել հայտնի պրոֆեսորներ, գրողներ, գիտնականներ: Նրանցից են Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, Հարություն Ան-Ժուրը, Սերգեյ Համբարձումյանը, Պարույր Սևակը, Վիկտոր Համբարձումյանը, Գրիգոր Արեշյանը, Հովսեփ Օրբելին, Լեոն, Նիկողայոս Ադոնցը, Ալեքսանդր Թամանյանը, Հակոբ Մանանդյանը,  Աշխարհաբեկ Քալանթարը, Ստեփան Մալխասյանցը, Արտյոմ Ալիխանյանը, Արտաշես Շահինյանը, Մխիթար Ջրբաշյանը, Նորայր Քոչարյանը և այլք:

Ի դեպ, Պարույր Սևակին գիտական խորհուրդը միանգամից է շնորհել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Նույնը տեղի է ունեցել Սերգեյ Մերգելյանի հետ, որը 1949թ.  Մոսկվայում թեկնածուական թեզ էր պաշտպանում. նրան միանգամից շնորհվել է ֆիզմաթ գիտությունների դոկտորի աստիճան:

ԵՊՀ-ն հիմնադրման օրվանից ունեցել է 22 ռեկտոր, առաջինը եղել է Յուրի Ղամբարյանը, նրան հաջորդել են Հակոբ Մանանդյանը, Դավիթ Զավրյանը, Հակոբ Հովհաննիսյանը, Տիգրան Մուշեղյանը, Վռամ Կոստանյանը, Միքայել Ենգիբարյանը, Հենրի Գաբրիելյանը, Անուշավան Արզումանյանը, Նորայր Դաբաղյանը, Կամսար Առաքելյանը, Գարեգին Պետրոսյանը, Հրաչյա Բունիաթյանը,  Հովհաննես Պողոսյանը, Գագիկ Դավթյանը, Հրանտ Բատիկյանը, Մկրտիչ Ներսիսյանը, Սերգեյ Համբարձումյանը, Նորայր Առաքելյանը, Ռադիկ Մարտիրոսյանը, Արամ Սիմոնյանը:

Բուհը կրել է դարաշրջանի պատմական իրադարձությունների հետքերը

1937 թվականի հունվարի 17-ին ռեկտոր նշանակված Միքայել Ենգիբարյանը ընդամենը երեք ամիս անց ազատվում է աշխատանքից։ Նույն թվականի դեկտեմբերի 28-ին ՀԽՍՀ գերագույն դատարանի հատուկ կոլեգիայի որոշմամբ, որպես «ժողովրդի թշնամի», դատապարտում է գնդակահարության, որն ի կատար է ածվել հենց նույն օրը։ ՀԽՍՀ դատախազությունը 1955 թվականի սեպտեմբերի 22-ին կարճել է Մ. Ենգիբարյանի գործը և արդարացրել նրան:

1949-1957թթ. ռեկտոր Գարեգին Պետրոսյանի օրինակով բազմաթիվ ուսանողներ մասնակցում են Հայրենական մեծ պատերազնմին, ԵՊՀ ուսանողներն ու դասախոսական կազմը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Արցախյան պատերազմին:

 

Առաջին գունավոր հեռուստացույցի հեղինակ Հովհաննես Ադամյանը 1925-ին առաջին անգամ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների առջև փորձարկում է իր իսկ պատրաստած ապարատը 

1925թ. հունիսին ԵՊՀ է այցելում նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը, նրան շնորհվում է համալսարանի առաջին պատվավոր դոկտորի կոչումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

17:29 02.08.2025

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

Հնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

BACK_TO_TOP