12:14 17.05.2019
Երևանի պետական համալսարանը նշում է հիմնադրման 100-ամյակը: 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը համալսարան հիմելու որոշում է ընդունել, իսկ 1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում՝ Գյումրիում բացվել է Հայաստանի առաջին համալսարանը։ Այսօր առաջին համալսարանի շենքում, նախկին Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտում, այժմ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի արտագնա նիստը:
Եզակի ճարտարապետությամբ եռահարկ այս շինությունում մինչ 1919 թվականը գործել է Ալեքսանդրապոլի առևտրի ուսումնարանը։ Այդ տարիներին կառույցն իր տարածքով ու հարմարավետությամբ միակն էր, որտեղ էլ նախարարների խորհուրդը որոշել է տեղակայել Հայաստանի Հանրապետության առաջին համալսարանը։ 1920 թվականի հունվարի 31-ին մեծ հանդիսավորությամբ բացվել է Ալեքպոլի կենտրոնում։
«Պահպանվել է Երվանդ Տեր-Մինասյանի զեկուցագիրը, որը գրվել է 1919 թվականի դեկտեմբերի 5-ին` ուղղված հանրային կրթության նախարարությանը, որտեղ նա ընդգծում է, որ Երևանում չգտնվեցին հարմարավետ շենք – շինություններ, իսկ Ալեքսանդրապոլում և՛ ինքնավար վարչությունը, և՛ ամբողջ հասարակությունը պատրաստակամ է մեզ ընդունել և շենք տրամադրել», – ասում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Ալեքպոլում բացված Հայաստանի առաջին համալսարանը պատերազմող երկրի համար պետք է լուծեր տարբեր ոլորտներում կադրեր պատրաստելու հիմնական խնդիրը։ Մինչ այս, բարձրագույն կրթություն ստանալու համար երկրի մտավորականությունը մեկնում էր Պոլիս ու Թբիլիսի: Համալսարանի բացմամբ Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն տրվեց։
Ալեքպոլի համալսարանում բացվեց պատմալեզվաբանական ֆակուլտետ՝ 265 ուսանողով և 32 դասախոսով: Իսկ դասախոսները հիմնականում հրավիրվեցին դրսից՝ եվրոպական կրթություն ստացած մասնագետներ: Ընդամենը մեկ կիսամյակ է Ալեքպոլում գործել համալսարանը և տեղափոխվել է Երևան, անվանափոխվել որպես Երևանի պետհամալսարան: Իսկ շենքը շարունակել է ծառայել կրթությանը, հիմնվել է Մ․Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը: Այժմ այն տեխնոլոգիական դարաշրջանի կրթական կենտրոն է: Մեկդարյա պատմության համալսարանն ամենամեծ բուհն է և համարվում է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի բարձրակարգ ուսումնական հաստատություններրից մեկը:
«Մենք հիմա ունենք 19 ֆակուլտետ, 4 ինստիտուտ, 107 ամբիոն, 10 գիտական կենտրոն, 59 լաբորատորիա: Այսօր մեր ուսանողների թիվը 17 հազար է, ունենք 3500 աշխատող: Տալիս ենք հանրապետության գիտական արդյունքի մեկ երրորդը», – նշում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը
Մայր բուհի ուսանողներն ու դասախոսներն այսօր հոբելյանական միջոցառումների պաշտոնական մեկնարկը տվեցին հենց Գյումրիում: Եվ Կումայրի արգելոցի պատմական կառույցի`Հայաստանի Հանրապետության առաջին համալսարանի շենքի պատին տեղադրվեց հուշատախտակ:
«Ցուցատախտակի բացման նպատակն այն էր, որ և՛ գյումրեցիները, և՛ անցորդները, և՛ քաղաք եկած հյուրերը տեսնեն, որ այս շենքն ունի պատմական նշանակություն. ԵՊՀ առաջին դասն անցկացվել է հենց այս շենքում»,– նշում է ԵՊՀ ուսանողական կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...