Էսկալացիայի դեպքում Արցախի հակամարտությունը կսպառնա միջազգային անվտանգությանը. Արթուր Ղազինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+17.09 oC

Էսկալացիայի դեպքում Արցախի հակամարտությունը կսպառնա միջազգային անվտանգությանը. Արթուր Ղազինյան

13:14 18.05.2019

Արցախյան հակամարտության կարգավորման հարցում «Մեկ Հայաստան» կուսակցությունը սկզբունքային է համարում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորումը: Այս մասին մայիսի 18-ին՝ «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

«Անկախ Հայաստանն ու համայն հայությունը հանդիսանում են Արցախի մեր հայրենակիցների անվտանգության երաշխավոր: Մեր կուսակցության համար Արցախի անվտանգությունը չի սահմանափակվում լոկ Արցախի ճանաչման հանգամանքով, քանի որ ներկայիս միջազգային հարաբերությունների կոմպոնենտային վիճակը, ու արդեն կանոնների՝ կարծես թե լղոզվելու հանգամանքը մեզ երաշխիք չի ապահովում, որ ճանաչվելու դեպքում չենք բախվի նոր հնարավոր ռիսկերի, պատերազմի հետ»,- ասաց նա:

Ղազինյանի խոսքով՝ երկարատև խաղաղության գրավականը հետկոնֆլիկտային իրավիճակի ամբողջական նկարագրությունն է: Նա ընդգծեց՝ Արցախյան հակամարտությունը մշտապես եղել է սպառնալիք ամբողջ տարածաշրջանի համար, իսկ էսկալացիայի պարագայում այն դառնում է միջազգային անվտանգության լրջագույն սպառնալիք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

11:07 18.05.2024

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Հանդիպմանն ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության բարեփոխումների իրականացման ընթացքին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած դժվարություններին, աշխարհաքաղաքական զարգացումների՝ Հարավային Կովկասում ազդեցությանը՝ ՀՀ […] ...

Կառավարությունը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին

15:34 16.05.2024

Կառավարությունը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին: Գործադիրը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը: Որոշման նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է Ադրբեջանի կողմից 2020 […] ...

Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

14:27 16.05.2024

Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Ադրբեջանական դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին։ ...

Բաքվի դատարանը երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը․ ե՞րբ կսկսվի դատավարությունը

21:48 14.05.2024

Բաքվի դատարանը երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը․ ե՞րբ կսկսվի դատավարությունը

Ադրբեջանական լրատվամիոցները տեղեկացնում են, որ Բաքվի դատարանն այսօր երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Վերջին անգամ Ադրբեջանում Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը երկարացրել էին հունվարի 25-ին: Այսինքն՝ մոտենում է արդեն ժամկետի ավարտը, ուստի դատախազը դիմել է դատարանին՝ միջնորդելով Արցախի նախկին նախագահ […] ...

40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ապրիլ ամսվա վճարման գործընթացը սկսված է

16:47 14.05.2024

40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ապրիլ ամսվա վճարման գործընթացը սկսված է

Միասնական սոցիալական ծառայությունից ԼՂ մեր հայրենակիցներին տեղեկացնում են, որ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում ապրիլ ամսվա վճարման գործընթացը սկսված է։ ...

Ադրբեջանի դատարանը երկարաձգել է ապօրինի ձերբակալված Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը

14:23 14.05.2024

Ադրբեջանի դատարանը երկարաձգել է ապօրինի ձերբակալված Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը

Ադրբեջանական դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը, որին Ադրբեջանն ապօրինաբար ձերբակալել է՝ շինծու մեղադրանքներով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Արկադի Ղուկասյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին։ ...

BACK_TO_TOP