TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+17.09 oC

Արցախյան հակամարտություն

Էսկալացիայի դեպքում Արցախի հակամարտությունը կսպառնա միջազգային անվտանգությանը. Արթուր Ղազինյան

13:14 18.05.2019

Արցախյան հակամարտության կարգավորման հարցում «Մեկ Հայաստան» կուսակցությունը սկզբունքային է համարում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորումը: Այս մասին մայիսի 18-ին՝ «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը: «Անկախ Հայաստանն ու համայն հայությունը հանդիսանում են Արցախի մեր հայրենակիցների անվտանգության երաշխավոր: Մեր կուսակցության համար Արցախի անվտանգությունը […]

̰
Վստահ եմ՝ պարոն Փաշինյանը, ինչպես ասել է, գնալու է այդ խնդիրները բարձրացնի. Թևան Պողոսյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

13:08 08.03.2019

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մոտ ժամանակներս նախատեսվող հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնելու է Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու խնդրի մասին: Նման համոզմունք է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը: «Վստահ եմ՝ պարոն Փաշինյանը, ինչպես ասել է, գնալու է այդ խնդիրները բարձրացնի, ասի Արցախի վերադարձի մասին»,- ասել է վերլուծաբանը: Վերլուծաբանը, սակայն, լուրջ փոփոխություններ չի […]

̰
Սա նշանակում է՝ ուղղակի կամ անուղղակի ձևով Արցախը կրկին պետք է դառնա բանակցային գործընթացի լիարժեք մասնակից. Բայայանը՝  ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մասին

21:11 17.01.2019

SHANTNEWS.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկնաբանել է  ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, մասնավորապես անդրադառնալով  այն հանգամանքին, որ կողմերը քննարկում են ունեցել նաև «բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության շուրջ»: Բաբայանի համոզմամբ՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելը նախ ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի ռևանշիստական և հայատյաց քաղաքականությունից: «Դա իր մեջ ներառում է […]

̰
Դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է որոշ «գրավյալ տարածքների» վերադարձ. Ռիչարդ Միլս

16:36 16.10.2018

Հայաստանում 3 տարի աշխատելուց հետո ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը պատրաստվում է հեռանալ Հայաստանից: EVN Report-ին տրված հարցազրույցում դիվանագետը խոսել է Հայաստանին առնչվող տարբեր թեմաների մասին: Նա նաև անդրադարձել է Արցախյան հակամարտությանը: Միլսն ասել է, որ հայ ժողովուրդը պետք է ինքը որոշի, թե որ լուծմանն է պատրաստ: «Ես զարմացած էի, երբ առաջին անգամ […]

̰
Ռուսական «Սմերչ», չեխական և իսրայելական հրետանի. ի՞նչ սպառազինություն է Ադրբեջանը կիրառում վարժանքներին

17:08 17.09.2018

Այսօր Ադրբեջանում մեկնարկել են 20 հազար զինծառայողի մասնակցությամբ վարժանքներ, որոնց վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրվել են տեսանյութ և լուսանկարներ: Դրանցից կարելի է տեսնել, թե ինչ տեսակի սպառազինություն է կիրառվելու զորավարժության ընթացքում, ընդ որում` տեխնիկայի մի մասը կարող է և չկրակել, բայց համարվում է, որ մասնակցում է վարժանքներին: Մինչ զորավարժության մեկնարկն Ադրբեջանի ՊՆ հաղորդումներից հետևում էր, […]

̰
Ադրբեջանում սկսվել է խոշոր զորավարժություն՝ 20 հազար զինծառայողի մասնակցությամբ

11:51 17.09.2018

Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի զինված ուժերի տարբեր զորամասերի ու միավորումների մասնակցությամբ սկսվել է հերթական խոշոր զորավարժությունը, որին, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, մասնակցում է 20 հազար զինծառայող։ Ներգրավված է նաև մեծ թվով զինտեխնիկա․ 200 միավոր տանկային ու զրահապատ այլ տեխնիկա, 120 միավոր հրթիռային ու հրետանային միջոց, 30 միավոր մարտական ավիացիա՝ կործանիչ ու ռմբակոծիչ ինքնաթիռներ, ուղղաթիռներ։ Զորավարժության սցենարը […]

̰
Ադրբեջանը խոշոր զորավարժություն է սկսում՝ ըստ Արցախի վրա հարձակման սցենարի

12:39 14.09.2018

Սեպտեմբերի 17-22-ը Ադրբեջանում կանցկացվի հերթական խոշոր զորավարժությունը, որին, Ադրեբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն, կմասնակցի 20 հազար զինծառայող, իսկ վարժանքները կղեկավարի պաշտպանության նախարարը։ Նախարարությունը բացահայտում է, որ զորավարժության սցենարը հենց Արցախի վրա հարձակվելն ու այնտեղի հայկական զորքերի պաշտպանությունը մի քանի ուղղություններով ճեղքելն է։ Դրա համար զորավարժությանը ներգրավվում է նաև. 200 միավոր տանկային ու զրահապատ այլ տեխնիկա, 120 […]

̰
Թուրքիան մշտապես աջակցում է Ադրբեջանին ԼՂ խնդրում. Ալիև

18:02 10.07.2018

Թուրքիան մշտապես աջակցում է Ադրբեջանին ԼՂ խնդրում: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Թուրքիայի դիրքերն ամբողջովին համապատասխանում են միջազգային իրավունքին: Ադրբեջանն էլ մշտապես աջակցում է Թուրքիային»,- ասել է Ալիևը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և […]

̰
Պատերազմի ժամանակ արցախյան սահմանը կրճատվել է 3 անգամ, ի՞նչ է շահել բանակը.  քաղաքագետի մեկնաբանությունը

12:50 07.07.2018

Խորհրդային շրջանում արցախյան հատվածում հայ-ադրբեջանական սահմանը՝ ներառյալ ԼՂԻՄ սահմաններն ու Սյունիքի, Վայոց ձորի արևելյան սահմանները, կազմում էին ավելի քան 960 կիլոմետր, պատերազմից հետո՝ ընդամենը 290 կիլոմետր։ Ադրբեջանի հետ սահմանագիծն Արցախյան հատվածում կրճատվել է ավելի քան 3 անգամ, ինչը հայտնի է դարձել քաղաքագետ Էդգար Էլբակյանի հավաքած քարտեզից։ «Այն, որ մեր սահմանը կրճատվեց շուրջ 650 կիլոմետրով, դրանից […]

̰
Ադրբեջանում կրակային վարժանքներ են արել «Սմերչ» և այլ համակարգերով

20:11 04.07.2018

Այսօր Ադրբեջանում անցկացվել են զինված ուժերի խոշոր զորավարժության կրակային փուլի վարժանքները, որոնց ընթացքին ներգրավվել են համազարկային կրակի «Սմերչ» համակարգեր, այլ զինտեխնիկա։ Չնայած հրապարակվել են միայն ցերեկային գործողությունների լուսանկարներ՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդման համաձայն՝ վարժանքներ իրականացվել են նաև գիշերային ժամերին։ Վարժանքների սցենարով՝ ադրբեջանցիները «տիրացել են նպաստավոր բնագծերի ու սկսել են լայնամասշտաբ հարձակում»։ Նույն հաղորդագրության համաձայն՝ ներգրավված տանկային, […]

̰
Ադրբեջանի բանակի զորավարժությանը միացել են ինքնաթիռներ և ուղղաթիռներ

14:23 03.07.2018

Հուլիսի 2-ին Ադրբեջանի բանակի՝ 20 հազար անձնակազմի ներգրավմամբ մեկնարկած զորավարժությանն այսօր միացել է մարտական ավիացիան։ Երկրի զինված ուժերի ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները վերախմբավորման թռիչքներ են իրականացրել ու տեղափոխվել են պահեստային ռազմական օդանավակայաններ։ Վերադասավորումներ են եղել նաև հակաօդային պաշտպանության ուժերի շրջանում։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Խոշոր զորավարժությանը մեծաթիվ անձնակազմից բացի, կիրառվելու է մեծ […]

̰
Ի՞նչ է տվել պատերազմի արդյունքում Արցախի հատվածում սահմանի երկարության եռակի կրճատումը

14:14 30.06.2018

Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1991-1994 թթ․ ծավալված ռազմական գործողությունների շնորհիվ արցախյան հատվածում հայ-ադրբեջանական փաստացի սահմանը կրճատվել է 3.3 անգամ։ Սահմանագծերի համեմատության արդյունքում նման եզրակացության է հանգել քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ Քարտեզում կանաչ գույնով նշված են ԼՂԻՄ-ի գոյության շրջանում եղած սահմանները, նարնջագույնով՝ ներկա սահմանները (հյուսիսում կա համընկնում)։ Կարմիրով ներկված են Մարտակերտի ու Մարտունու շրջաններում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական […]

̰
Արցախի բանակն անցկացրել է պաշտպանողական-հարձակողական զորավարժություն

13:53 29.06.2018

Հունիսի 28-ին Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի ընթացքում խաղարկվել են ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ: Ըստ զորավարժության սցենարի՝ հարձակման անցած հակառակորդի ուժերի դեմ մարտի մեջ են մտել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի զինծառայողները: Կազմակերպելով զբաղեցրած շրջանի պաշտպանությունը և թույլ չտալով մխրճված հակառակորդի […]

̰
Ադրբեջանը կրկին թաքուն է կազմակերպել իր խոշոր զորավարժությունը. ԱԳՆ

20:51 28.06.2018

ԵԱՀԿ անդամ պետությունների, այդ թվում և Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած Վիեննայի փաստաթղթի համաձայն՝ մի քանի պարամետրերով խոշոր համարվող զորավարժություններ անցկացնելիս անցկացնող կողմը պարտավոր է այդ մասին պատշաճ կարգով տեղեկացնել համաձայնագրի մյուս կողմերին։ Բայց Ադրբեջանը փաստաթղթի այդ դրույթները կրկին խախտել է՝ կազմակերպելով զորավարժություն Հայաստանի հետ սահմանին հարող տարածքում։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան […]

̰
Ադրբեջանի բանակը խոշոր հարձակողական զորավարժություն կանցկացնի

14:51 28.06.2018

20 հազար զինծառայողի մասնակցությամբ հերթական խոշոր զորավարժությունն Ադրբեջանի բանակը կանցկացնի հուլիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում։ Դրանց ընթացքում խաղարկվելու են «պայմանական հակառակորդի» թիրախների ուղղությամբ կրակային հարվածներ հասցնելու և լայնամասշտաբ հարձակողական գործողություններ՝ «օկուպացված տարածքներն ազատելու» նպատակով։ Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրված այս նկարագրությունից, լեռնային-կտրտված տեղանքում զորավարժությունն անցկացնելու մտադրությունից պարզ է դառնում, որ զորավարժությունն ուղղված է հենց Հայաստանի դեմ (Ադրբեջանի […]

̰
Ադրբեջանն ամենաշատ զենք ներմուծող երկրների ցանկում 23-րդն է

13:38 27.03.2018

Ե՛վ Ռուսաստանի, և՛ Իսրայելի, և՛ Թուրքիայի մատակարարած զինատեսակներն Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը կիրառել է հայկական կողմի դեմ։

̰
Ադրբեջանն ակտիվ է պահելու սահմանը. հայկական բանակը պատրաստվում է

16:02 20.03.2018

Չնայած Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում, սակայն Ադրբեջանի ղեկավարության առավելապաշտական մոտեցումների պատճառով հակամարտության վերջնական կարգավորումը քիչ հավանական է։

̰
Արցախի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել․ Զախարովա

16:35 02.03.2018

Ռուսաստանն Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդական բացառիկ առաքելություն ունեցող ԵԱՀԿ Մինսկի համանախագահներից մեկն է՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ։

̰
Արցախի լարվածությունը կարող է հանգեցնել հայ-ադրբեջանական մեծամասշտաբ պատերազմի. ԱՄՆ հետախուզություն

16:27 14.02.2018

Հայ-ադրբեջանական հակամարտության սրման հավանականության մասին ձևակերպումները խիստ «լղոզված են» և ոչ հստակ։

̰
Ադրբեջանը պատրաստ չէ բանակցություններում առաջընթացի. Շարմազանով

11:22 09.02.2018

Վերջին շրջանում Ադրբեջանի պահվածքը հուշում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցություններում առաջընթացի։ Այս մասին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում նախագահական ընտրություններից հետո հնարավոր է ակտիվացում լինի Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում։

̰
Ալիևը համանախագահներին խոստացել է շարունակել բանակցությունները

14:18 08.02.2018

Տեղին է շեշտել, որ Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ հրաժարվում է կատարել խոստումները։

̰
Արդյո՞ք ԵԽԽՎ-ն Արցախյան հակամարտությունը քննարկելու հարթակ է

17:31 26.01.2018

Վերլուծաբանը որպես օրինակ նշեց Ռուսաստանը, որը ԵԽԽՎ սահմանած պատժամիջոցների տակ է Ուկրաինայի հակամարտության ու Ղրիմի միացման պատճառով։

̰
Ռուսաստանը արցախյան հարցի լուծման պլան չի կարող ունենալ. Լավրով

11:24 15.01.2018

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հարց է հնչել արցախյան հակամարտության վերաբերյալ, թե արդյո՞ք Ռուսաստանը ունի լուծման սեփական ծրագրերը:

̰
Դիվերսիաների վերջը. հայկական բանակի առաջնագիծը 2017 թվականին

18:25 10.01.2018

2017 թվականին առաջնագծում ոչ մի անգամ չեն կրակել տանկեր։ Հաշվելի չափանիշներով սա միակ տարբերությունն է 2015-2016 թվականների համեմատությամբ, որ եղել է հայ-ադրբեջանական սահմանին (և՛ Տավուշի, և՛ Արցախի, և՛ Նախիջևանի ուղղություններում)։ Բայց այլ է առաջնագծի իրադրության բովանդակությունը։

̰
Հայ-ադրբեջանական սահմանագծում լարվածությունը մեղմացել է․ Նարեկ Մինասյան

12:04 25.12.2017

Անցնող տարվա ընթացքում տարածաշրջանում լարվածություն առաջացնող հիմնական կողմերից էր Ադրբեջանը։ Այս կարծիքին է վերլուծաբան Նարեկ Մինասյանը, ով այսօր ամփոփել է 2017-ին տարածաշրջանային իրադարձությունները։ Բաքուն տարվա սկզբից փորձեց որոշակի լարվածություն մտցնել հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում։

Ադրբեջանական բանակի դիվերսիաներն ավարտվեցին անհաջողություններով, իսկ այդ գործողությունների տեսագրությունները միջազգային հանրությանը ցույց տվեցին, թե որ կողմն է սադրանքներ հրահրում հակամարտության գոտում։

̰
ԱԹՍ-ների կիրառման ոլորտները. հայ-ադրբեջանական հակամարտություն (ՄԱՍ 2-ՐԴ)

17:27 29.11.2017

2015 թվականի ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հրապարակում է Արցախի առաջնագծում իր հատուկջոկատայինների կազմակերպած դիվերսիան ցուցադրող տեսանյութ, որ նկարված էր անօդաչու թռչող սարքով։ Տեսանյութը հրապարակվում է ֆեյք օգտատիրոջ անունից, և շուտով հեռացվում է։ Բայց հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական ճակատում սկսվում է նոր փուլ, կողմերը սկսում են միմյանց լսարանի վրա ազդել իրենց գործողությունների տեսագրություններով։

̰
Ադրբեջանը խնդրել է վերադարձնել իր զինծառայողի դին

13:43 24.11.2017

Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների գործակալությունը միջազգային կառույցներին դիմել է խնդրագրով՝ վերադարձնել ադրբեջանական բանակի զինծառայողի դին, որը միջդիրքային գոտում հայտնաբերել էին ՀՀ ԶՈւ զինծառայողները։

Ադրբեջանի բանակի՝ Նախիջևանում ծառայող կապիտանը դեռ սեպտեմբերին սպանել էր իր երեք ծառայակիցներին ու փախուստի դիմել։ Արդեն նոյեմբերին Հայաստանի պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածի (Նախիջևանի ուղղություն) դիրքերից մեկի դիմաց՝ միջդիրքային տարածքում, ՀՀ ԶՈւ զինծառայողները հայտնաբերել էին ադրբեջանցու դիակը։

«Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` նա Ադրբեջանի բանակի կապիտան, վաշտի հրամանատար է, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի», — նշվում էր ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն էր հայտնել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով ադրբեջացու դիակը վերադարձնել Ադրբեջանին։

̰
Հեծանիվ հայտնագործելը դժվար է․ Նալբանդյանը՝ Լավրովի հնարավոր նոր առաջարկի մասին

15:26 17.11.2017

Արցախյան հակամարտության կարգավորման տեսանկյունից հեծանիվ հայտնագործելը դժվար է, քանի որ մինչ այժմ բազմաթիվ տարբերակներ են առաջարկվել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

̰
BACK_TO_TOP