«Գազպրոմն» առաջին անգամ չի բացառել ընկերության վերակազմավորումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+35.09 oC

«Գազպրոմն» առաջին անգամ չի բացառել ընկերության վերակազմավորումը

14:07 10.11.2017

Ռուսական «Գազպրոմ» էներգահսկան առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է ընկերության բաժանման հնարավորության մասին: Այս մասին ասվում է ընկերության եվրապարտատոմսերի նոր թողարկման պլանում, հայտնում է «Վեդոմոստին»:

«Գազպրոմը» կանխատեսում է, որ ռուսական իշխանությունները իրեն կզրկեն խողովակատարով գազի արտահանման բացառիկ իրավունքից:

Փաստաթղթում նաև ասվում է, որ չի բացառվում ընկերության վերակազմավորման հնարավորությունը:

«ՌԴ-ում էներգետիկայի զարգացման ռազմավարության նախագիծը մինչև 2035 թվականը ենթադրում է խողովակատարով գազի արտահանման մենաշնորհի պահպանում, սակայն վստահություն չկա նրանում, որ ընկերության բացառիկ իրավունքը ապագայում չի չեղարկվի կամ մեր բիզնեսը կամ այլ գործառնական գործունեությայն չի վերակազմավորվի որևէ այլ եղանակով»,- ասվում է պլանում:

Համապատասխան որոշումը կարող է ընդունվել ՌԴ կառավարության կողմից, նշվում է փաստաթղթում:

Մենաշնորհը կորցնելու ռիսկն ավելի վաղ արդեն մի քանի անգամ նկարագրվել է եվրոբոնդերի պլաններում, իսկ վերակազմավորման մասին «Գազպրոմն» առաջին անգամ է հիշատակում:

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

19:54 30.07.2025

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

19:50 30.07.2025

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...

Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

19:46 30.07.2025

Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Հուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ […] ...

BACK_TO_TOP