Այս առողջացման գործընթացից հետո չենք ունենա զանգով վճիռ կատարող դատավորներ. Սանասարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Այս առողջացման գործընթացից հետո չենք ունենա զանգով վճիռ կատարող դատավորներ. Սանասարյան

14:58 20.05.2019

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս պահին վստահություն չկա ասելու` դատավորների իրենց «նախկին տերերի» կողմից ենթարկվո՞ւմ են ճնշումների կամ իրականացնո՞ւմ են պատվերներ, թե՞ ոչ:

«Մենք էսպես չենք կարող շարունակել: Որպեսզի մենք նոր Հայաստանին վայել դատարան ունենանք, պետք է վարչապետի նշված կետերը իրագործվեն: Ժողովուրդը պետք է իմանա, թե դատավորները, ստանալով այդքան աշխատավարձ, ինչ են անում: Ժողովուրդը պիտի իմանա, որ ամսական 600 հազար դրամ ստացող դատավորը ինչպես ունեցավ մի քանի միլիոնանոց տներ, ինչպե՞ս եղավ, որ դատավորները այլ երկրներում նույնպես սեփականություն ձեռք բերեցին»,- ասաց նա:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ դատարանը պետք է լինի ժողովրդին սպասարկող: Նրա խոսքերով՝ կան դատավորներ, ովքեր նոր սերնդի ներկայացուցիչներ են և կամք չեն ունեցել կեղտոտվել.

«Ես տեսել եմ, երբ 2016-ին իմ՝ 2 ամսվա կալանավորելու սանկցիան էին կարդում, թե փաստաբանները ինչպես էին լաց լինում: Այդ քաղաքական գործընթացներում ներգրավում են մարդկանց, ովքեր մինչ օրս արդարադատություն են իրականացրել: Ես տեսել եմ, որ դատավորներն իրենք էին հուզվում, իրենք էին վատ զգում, որ ընկել են ծանր դրության մեջ: Այս առողջացման գործընթացից հետո  մենք չենք ունենա զանգով վճիռ կատարող դատավորներ»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, համաձայն որի` պետք է Ապրիլյան պատերազմը հետաքննող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծվի, Դավիթ Սանասարյանը նշեց, որ պետք է պատասխան տրվի, թե ինչու Ապրիլյան պատերազմի օրերին եղան տեխնիկաներ, որոնք չստացվեց օգտագործել և շատ այլ հարցեր:

Սանասարյանի խոսքերով` ինքը տեսել է տեսանյութ, որտեղ հակառակորդն ակնհայտ հարձակվողական գործողության է անցնում և դրան լուրջ հրահանգ չի տրվում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP