18:24 20.05.2019
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ՀՀ վարչապետի՝ դատական համակարգում միջամտական վիրահատությունների իրականացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունը դրական է գնահատում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց.
«Շատ ճիշտ քայլ է, դատավորներին պետք է հանել ջրի երես՝ ամեն ինչը, գույքային դրությունը, ընդ որում, էդ ամբողջը պիտի ուսումնասիրվի 20 տարվա դրությամբ, թե ո՞վ էր, ի՞նչ դարձավ, պիտի ուսումնասիրվի իր, կնոջ, երեխաների գույքային դրությունը, քավոր-սանիկությունը, հեռախոսային զանգերը, դատավորների անձնականը, ամեն ինչ պետք է ջրի երես հանվի, լիարժեք մաքրություն պիտի ապահովվի»:
Հիշեցրինք՝ վարչապետը հաճախ քննադատության առանցքում էր հայտնվում կադրային քաղաքականության համար, հնարավո՞ր է այս փոփոխությունների հետևանքով կրկին կադրային խնդիր առաջանա:
«Փաշինյանի կադրային քաղաքականությունը քննադատում են՝ նայելով իրենց ուզած տեսանկյունից. էսինչ մարզպետը, փոխմարզպետը կամ փոխնախարարը լավ չեն աշխատում, որովհետև փորձ չունեն, ուրեմն՝ էդ փորձը իրենք կունենան, իսկ օբյեկտիվորեն՝ եթե պիտի ունենանք թալանչի, պրոֆեսիոնալ դատավոր ու դրա փոխարեն՝ մի քիչ փորձը պակաս ու լավ գիտելիքներ, մարդկային հատկանիշներ ունեցող դատավոր, ինչի՞ մեջ պիտի ընտրենք, լավ թալանչի դատավո՞ր: Բնականաբար՝ չէ: Եթե այսօր ունենք կաղ արդարադատություն, ավելի լավ է ունենանք ոչ կաղ, բայց մի քիչ ոչ պրոֆեսիոնալ, դա կուղղվի»,- ասաց նա:
Սիրունյանը վստահ է՝ վարչապետի հայտարարած քայլերի իրականացման դեպքում դատական համակարգում ցնցումներ չեն լինի: Ինչ վերաբերում է անցումային արդարադատությանը, փաստաբանը կարծիք հայտնեց, որ այստեղ շտապելու կարիք կա.
«Դա ուշացնում են: Կարծում եմ՝ արագ կկազմակերպեն քայլերի հերթականություն, մի քանի ամսվա մեջ կարելի է դա կազմակերպել»:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...
21:26 09.06.2025
Լոս-Անջելեսում զանգվածային անկարգությունները ազդել են հայ համայնքի վրա. Հանրապետական կուսակցության լրատվանիջոցները թիրախավորում են հայերինԼոս Անջելեսում ու հարևան քաղաքներում Դաշնային ազգային գվարդիային հաջողվել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը: Հիշեցնենք՝ Հարավային Կալիֆորնիայում 2 օր տևած զանգվածային անկարգությունների հետևանքով կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ, հրկիզված բազմաթիվ մեքենաներ: Ինչի՞ հետ էր կապված անկարգությունների այս բռնկումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մի քանի շաբաթ առաջ դաշնային իրավապահ մարմինները սկսել էին ռեյդեր՝ Լոս […] ...