18:12 20.05.2019
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգում «վիրահատական միջամտություններ անելու» մասին հայտարարությանը, և, մասնավորապես, վեթթինգին:
«Ինձ համար առավել քան անհասկանալի էր դատաիրավական փոփոխությունների ճանապարհային քարտեզը ներկայացնելու համար դատարաններն արգելափակելու, դատարանների աշխատանքը խոչընդոտելու ակցիան: Եթե խոսքը դատաիրավական բարեփոխումների իրավական ճանապարհի մասին է, ապա 15-20 հոգի ակտիվիստներով դատարանների գործունեությունն արգելափակելն անիմաստ էր, ավելին, դա իրենից ներկայացնում էր և սահմանադրության կոպիտ խախտում, նաև կատարված արարքներում իրավական խախտումներ կարելի էր արձանագրել: Ինչևէ, այդ ամենի արդյունքում վարչապետը ներկայացրեց հինգ պահանջներ, հինգ քայլեր, որ պետք է արվեն դատաիրավական համակարգում, որոնք էլի մտածելու տեղիք են տալիս»,- ասաց նա:
Վարդանյանը նշեց, որ վեթթինգին վերաբերող դրույթի հետ կապված՝ այս պահին լուրջ առարկություններ չունի, որովհետև վերջին հաշվով դատավորների վերաբերյալ ինֆորմացիան բավական հասանելի է՝ և կայքում է տեղադրվում, և հաշվետվություններ են ներկայացվում, և այլն, և եթե ուզում են լրացուցիչ տեղեկություններ, ապա իրավական ճանապարհով կարելի է դա կարգավորել: Ինչ վերաբերում է մնացած դրույթներին, օրինակ՝ անցումային արդարադատությանը, Վարդանյանը նշեց, որ նախկինում այդ մասին բազմիցս խոսել է, շարունակում է մնալ իր կարծիքին, որ ՀՀ-ում դա ավելի շատ խնդիրներ է առաջացնելու, քան լուծելու է:
«Եթե նպատակը հասարակության մեջ համերաշխության մթնոլորտ ստեղծելն է, ապա այսօր ձևավորված այս թշնամանքի, լարվածության մթնոլորտում դա ավելի շատ լարելու է եղած մթնոլորտը և ես չեմ կարծում, թե մենք կարողանալու ենք դրանով իսկապես տեսանելի արդյունքների հասնել»,- նշեց նա:
Խոսելով վիրահատական միջամտությունների հետևանքով կադրերի պակաս առաջանալու հնարավորության մասին՝ Վարդանյանն ասաց, որ իրականում այդ խնդիրն արդեն ակնհայտ է, դա ծագելու է նաև անցումային արդարադատության ներդրման պարագայում, որովհետև դա ենթադրում է որոշակի նոր մարմնի կամ մարմինների ստեղծում:
«Ես չգիտեմ՝ ինչ մոդելի են հակված այսօրվա իշխանությունները, բայց այդ մարմնի համար անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներ, որակավորում ունեցող մարդիկ, այս դեպքում ևս մենք կադրային լուրջ խնդիրներ ենք ունենալու, վերջին հաշվով՝ ես վստահ չեմ, որ այն ավելի շատ չի խորացնելու խնդիրները՝ լուծելու փոխարեն»,- ասաց Վարդանյանը:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...