Ամենասեքսուալ ֆուտբոլիստը, Մադրիդի Սուրբը. այսօր ծնվել է Իկեր Կասիլյասը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

Ամենասեքսուալ ֆուտբոլիստը, Մադրիդի Սուրբը. այսօր ծնվել է Իկեր Կասիլյասը

23:04 20.05.2019

Իսպանիայի գավաթ, սուպերգավաթ, և ոչ մեկ անգամ: Հաղթանակ Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։ Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն դարպասապահներից մեկը:
 Իկեր Կասիլյաս, նույն ինքը Սան Իկեր, Սուրբ Իկեր, Մադրիդի Սուրբ։

«Մի զույգ ձեռնոց ունեի. հորաքույրս էր նվիրել։ Ամառ-ձմեռ դարպասապահի այդ ձեռնոցներով էի շրջում: Դպրոց գնալիս էլ առանց լացելու չէի բաժանվում դրանցից»:

Մանկության տարիներին տղային բախտ վիճակվեց լինել «Բեռնաբեու» մարզադաշտում և հետևել Մադրիդի «Ռեալի» հանդիպումներից մեկին: Ինչպես հետո ինքն էր նշում՝ դրանք իր մանկության ամենավառ պահերն էին:

Հայրը, նկատելով տղայի տաղանդը, ոչ մեծ հույսերով նրան տարավ Մադրիդի «Ռեալի»  ֆուտբոլային ակադեմիա: Սակայն Իկերը հաջողությամբ հաղթահարեց ուժեղ մրցակցությունը և ընդունվեց ակադեմիա: Այդ ժամանակ նա 8 տարեկան էր, և Իկերի ճանապարհը դեպի մեծ ֆուտբոլ սկսված էր:

Կասիլյասը 11 տարեկան էր, երբ հայտնվեց Վիսենտե դել Բոսկեի թիմում: Տղան աչքի էր ընկնում իր տաղանդով և աշխատասիրությամբ, իսկ դա չնկատելն անհնար էր: Շուտով եկավ նաև երազանքի իրականանալու ժամանակը:

Դա 1997 թվականի նոյեմբերն էր, Իկերը 16 տարեկան էր և նրան հրավիրեցին Մադրիդի «Ռեալի» գլխավոր թիմ: Այդ մասին Իկերին հայտնեց  քոլեջի տնօրենը, և նա դպրոցից միանգամից ուղևորվեց օդանավակայան՝ դեպի Նորվեգիա՝ դեպի մեծ ֆուտբոլ:

Առաջին անգամը

Առաջին անգամ նա Մադրիդի «Ռեալի» գլխավոր թիմի դարպասը պահեց 1999 թվականի սեպտեմբերի 12-ին։ Խաղն ավարտվեց 2-2:
Կասիլյասից շատ քիչ ժամանակ պահանջվեց ՝ այստեղ էլ դառնալու առաջինն ու անփոխարինելին:

Ամենաերիտասարդը

2000 թ.-ին Կասիլյասը դարձավ ամենաերիտասարդ դարպասապահը, որը երբևէ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում, երբ Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Վալենսիային» 3-0 հաշվով։ Այդ խաղից ընդամենը չորս օր առաջ Կասիլյասը դարձել էր 19 տարեկան։

Իկերը 2 անգամ հաղթել է Եվրոպայի առաջնությունը, մեկ անգամ՝ աշխարհի:

«Ամեն անգամ քնելուց առաջ ես մտածում եմ, թե ինչպես եմ անցկացրել օրս: Չեմ կարողանում քնել, երբ գոլ եմ բաց թողնում: Փոքրուց ինձ սովորեցրել են հաղթել: Անգամ եթե հաղթում ենք 5:1 հաշվով, մրցակցի խփած այդ միակ գոլն ինձ սպանում է»:

Մադրիդի Սուրբը

Իսպանացիները Կասիլյասին «Սուրբ» մականունը  տվեցին 2002 թվականին Իռլանդիայի դեմ հրաշալի և տպավորիչ խաղից հետո: Եվ միայն Ժոզե Մոուրինյոյի որոշմամբ 10 տարվա ընթացքում առաջին անգամ Սուրբ Իկերը պահեստայինների նստարանին էր նստելու: 2012-ի դեկտեմբերի 22-ին էր՝ «Ռեալի» տարեվերջյան հանդիպմանը:

Մարզչի հետ ունեցած հակամարտությանը գումարվեց անսպասելի վնասվածքը, որին հաջորդեց ապաքինման ծանր 8 ամիսը:

  «Ես չեմ պատրաստվում հեռանալ «Մադրիդից»: Ես կվերանվաճեմ իմ տեղը: Ես հավատում եմ»:

Սակայն ճակատագիրն ու ղեկավարներն այլ պլաններ ունեին:

Մադրիդից Պորտուգալիա
2015 թվականի հուլիսի 11-ին Կասիլյասը պորտուգալական թիմի անդամ էր։

DORTMUND, GERMANY – OCTOBER 24: Goalkeeper Iker Casillas of Madrid looks dejected during the UEFA Champions League group D match between Borussia Dortmund and Real Madrid CF at Signal Iduna Park on October 24, 2012 in Dortmund, Germany. (Photo by Boris Streubel/Getty Images)

Ավելի քան 500 խաղ, բազմաթիվ հետ մղած գնդակներ, հարյուրավոր հաղթանակներ ու նվաճումներ թողնելով Մադրիդում, հրաժեշտ տալով Սանտյագո Բեռնաբեուին և միլիոնավոր երկրպագուների, Մադրիդի Սուրբը լքեց Մադրիդը:

Ամենասեքսուալ ֆուտբոլիստ

Կասիլյասը 4 տարի  հանդիպում էր «Միսս Իսպանիա 2003» Եվա Գոնսալեսի հետ:

Հաջորդ սիրավեպը մոդել Ադրիանա Արտինեսի հետ էր, բայց այն կարճատև էր:

Երրորդ սիրավեպի մասին հանրությունն իմացավ Եվրո 2012-ի խաղերից հետո, երբ ուղիղ եթերում ֆուտբոլիստը համբուրեց սպորտային լրագրող Սառա Կարբոներոյին և վերջում էլ ավելացրեց՝ կհանդիպենք տանը:

Իկերն ու Սառան հանդիպում են 2009 թվականից: Երբ Իսպանիան Կոնֆեդերացիայի գավաթի կիսաեզրափակիչը պարտվելուց հետո լրագրողը հարցազրույց վերցնելիս Կասիլյասին և ամբողջ թիմին մեղադրեց վատ խաղի մեջ:

Նրանք ամուսնացան 2016 թվականի մարտի 20-ին՝ իսպանական Բոադիլիա-դել -Մոնտե քաղաք-պետությունում՝ փոքրաթիվ հյուրերի մասնակցությամբ, որոնց մեջ էր նաև նրանց առաջնեկը՝ 2-ամյա Մարտինը:


2016 թվականին Իկերի և Սառայի աստղային ընտանիքը համալրվեց ևս մեկով՝ ծնվեց Լուկասը, նրանց երկրորդ որդին:

Խորհուրդ Կասիլյասից

«Ճակատագիրը մեզ տարբեր իրավիճակների մեջ է դնում, բայց,  ի վերջո, միայն Դուք պետք է դուրս գաք այդտեղից: Ամեն ինչ կախված է ՄԻԱՅՆ ՁԵԶԱՆԻՑ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

20:18 22.06.2025

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

Դամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

20:10 22.06.2025

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

19:50 22.06.2025

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

19:25 22.06.2025

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...

BACK_TO_TOP