Գարեգին Բ-ն ԱՄԷ-ում հանդես է եկել հանդուրժողականության մասին բանախոսությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

Գարեգին Բ-ն ԱՄԷ-ում հանդես է եկել հանդուրժողականության մասին բանախոսությամբ

11:52 21.05.2019

Մայիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Շարժայի պետական տեղեկատվական խորհրդի ընդհանուր նախագահ Շեյխ Սուլթան Բին Ահմեդ Ալ Քասիմիի հրավերով, մեկնեց Շարժա՝ մասնակցելու 2019 թվականն իբրև ԱՄԷ-ում Հանդուրժողականության տարի հռչակման առիթով կազմակերպված խորհրդի կրոնական նիստին:

Նորին Սրբության շքախմբի մեջ էին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետին ուղեկցում էր ԱՄԷ-ի և Քաթարի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն):

Նույն օրը Նորին Սրբություն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Շարժայի կառավարիչ Շեյխ դոկտ. Սուլթան բին Մուհամմադ Ալ Քասիմիի հետ:

Մայիսի 20-ի երեկոյան Շարժայի Ալ Մաջազ ամֆիթատրոնում, Շարժայի պետական տեղեկատվական խորհրդի հովանու ներքո գործող Մամուլի ակումբում Նորին Սրբությունը հանդես եկավ հատուկ բանախոսությամբ` ներկայացնելով հանդուրժողականության և խաղաղ համակեցության ընկալումները՝ հիմնված քրիստոնեական վարդապետության և հայ ժողովրդի հոգևոր-ազգային փորձառության վրա:

Ողջունելով Արաբական Միացյալ էմիրությունների հիմնադիր հայր ու նշանավոր քաղաքական գործիչ Շեյխ Զայիդ բին Սուլթան Ալ Նահյանի տեսլականով, իբրև երկրի առաջընթացի երաշխիք, կերտվող հանդուրժողականության և խաղաղ համակեցության ստեղծարար ուղին, նաև մարդկության կյանքում խաղաղության ու հաճության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված մարդասիրական ջանքերն ու նախաձեռնությունները` Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց ԱՄԷ նախագահ, Նորին Գերազանցություն Խալիֆ բին Զայիդ Ալ Նահյանին և Շարժայի Էմիրության կառավարիչ Նորին Գերազանցություն Շեյխ Սուլթան բին Մուհամեդ Ալ Քասիմիին, ինչպես նաև Շարժայի պետական տեղեկատվական խորհրդի ընդհանուր նախագահ Շեյխ Սուլթան բին Ահմեդ Ալ Քասիմիին կարևոր այս նիստին մասնակցելու հրավերի համար:

«Հայ ժողովուրդը, իր պատմության մեջ շատ փորձություններ, տառապանք, ու ցեղասպանություն է տեսել, և վշտահար հոգու աղոթքով հաճախ է խաղաղություն հայցել երկնքից՝ հայացքն ուղղելով դեպի բիբլիական Արարատ սրբազան լեռը, որը խորհրդանիշ է ջրհեղեղից հետո մարդկության նոր կյանքի վերընձյուղման և խաղաղության ավետիսի կենսագործման:
Դարերի հոլովույթում արձանագրված փորձառությունը վկայում է, որ հեշտընթաց չեն հանդուրժողականության ճանապարհները, բայց միշտ` հնարավոր, եթե ճշմարտապես ունենք իրար սիրելու և համերաշխ համակեցության բարի ձգտումը: Աստված մեկ արյունից է ստեղծել մարդկանց, բոլոր ազգերին. այս հաստատումն է անում Սուրբ Գիրքը` մատնանշելով եղբայրասիրության համամարդկային արժեքը (Գործք ԺԷ 26): Մարդկային յուրաքանչյուր էակի հանդեպ Աստծո սերն անխտիր է:

Անհնար է հավատալ ու փառաբանել Աստծուն` առանց մարդու կյանքի, նրա աստվածաստեղծ պատկերի ու հիմնարար արժեքների հանդեպ նվիրական զգացումի: Մարդկանց համար հավասար իրավունքների ապահովումը, հետևաբար, նշանակում է հաստատել Աստծո արարչության մեծագործությունն ու կատարելությունը:
Հանդուրժողականությունը, միաստվածյան կրոնների բարոյական տեսանկյունից, մարդ անհատի մեջ աստվածային պատկերի ու նմանության ներկայությունը տեսնելն ու դրանով իսկ Աստծուն վկայելն է, մարդկային մեծ ընտանիքի մեջ մեր նմանի հետ մշտական երկխոսությունն է, ստորակարգման բացառումը, ազատության իրավաչափ սահմանումը: Քրիստոնեական մտածողության մեջ, դեռևս Դ դարից սկսյալ, այս մոտեցումը սահմանվել է «միութիւն ի կարեւորս, ազատութիւն յերկբայականս, եւ սէր յամենայնի» գաղափարական ընկալումով, որը բոլոր դարերում առաջնորդող է եղել Հայոց Եկեղեցու համար։ Հանդուրժողականությունն ըստ այսմ ներկայացվում է համամարդկային խնդիրների առջև համընդհանուր ջանքերի մեկտեղման և համագործակցության դրսևորմամբ՝ եղբայրասիրությամբ պահպանելով այն բոլոր առանձնահատկությունները, որոնցով օժտված են ազգերն ու ժողովուրդները։

«Հանդուրժողականության բացակայության, այլև դրա խտրական դրսևորումների պատճառով է, որ մարդկության պատմության մեջ տեղի են ունեցել ողբերգություններ, պատերազմներ ու ցեղասպանություններ, և այսօր էլ հաճախ ականատես ենք դառնում ռասսայական, կրոնական և մշակութային եղեռնագործությունների: Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքին բազմիցս բախվել է անհանդուրժողականության ամենատարբեր դրսևորումներին, որոնցից ամենասարսափելին 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության մեջ իրականացված Հայոց ցեղասպանությունն էր, որն ուղեկցվեց նաև մշակութային ցեղասպանությամբ:

Նույն քաղաքականությամբ 20-րդ դարավերջին, երբ հայ ժողովուրդը Ղարաբաղի պատմական իր հողի վրա անկախության հաստատումով հռչակեց ազատ ապրելու իր իրավունքը, Ադրբեջանի կողմից իրագործվեցին հայերի զանգվածային տեղահանություններ ու ջարդեր: Անհանդուրժողականության և ատելության հետևանքը եղավ նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում հայկական Ջուղա քաղաքի գերեզմանատան հազարավոր խաչքարերի և հայ քրիստոնեական մշակույթի եզակի արժեքների ոչնչացումը: Այսօր սահմանային բախումների հետևանքով տակավին անմեղ կյանքեր են զոհվում», – ասաց Նորին Սրբությունը` անդրադառնալով նաև կայուն խաղաղության վերահաստատման, ժողովուրդների միջև փոխըմբռնման և հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման բարի նպատակին ի նպաստ՝ միջազգային ջանքերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդական ջանքերով հոգևոր առաջնորդների հանդիպումներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ հայ և արաբ ժողովուրդների դարավոր երկկողմ հարաբերությունները հարուստ են հանդուրժողականության և եղբայրասիրության ազնիվ դրսևորումներով:

Վերջում իր գնահատանքը հայտնելով միջոցառման կազմակերպիչներին և ողջունելով Հանդուրժողականության տարվա շրջանակներում կրոնների ու մշակույթների, ժողովուրդների ու քաղաքակրթությունների միջև երկխոսության խթանմանը, փոխըմբռնման ու համագործակցության ոգու ամրապնդմանը ծառայող քայլերը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Բարձրյալից, որ հանդուրժողականությունը աշխարհում առատ պտուղներ բերի և մարդկության կյանքը զարդարի սիրո, խաղաղության ու ստեղծարար ընթացքի բարի արգասիքներով:

Բանախոսությունից հետո Նորին Սրբությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին ու քննարկման արդյունքում առաջացած հարցադրումներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայության մասնաշենքը հիմնովին վերանորոգվել է

20:44 09.06.2025

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայության մասնաշենքը հիմնովին վերանորոգվել է

Առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայությունն այսուհետ գործելու է ամբողջովին նոր պայմաններում. մասնաշենքը հիմնովին վերանորոգվել և վերազինվել է: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Այն սպասարկելու է Երևանում ու բոլոր մարզերում արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման կարիք ունեցող երեխաներին: «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում վերաբացվել է նաև կանանց բաժանմունքը. վերանորոգված և վերազինված […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 2-8-ը

20:33 09.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 2-8-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.77 մ (08.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 38 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի […] ...

Հայտնաբերվել է 372 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

20:25 09.06.2025

Հայտնաբերվել է 372 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 178 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 160 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 276 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 25, չամրակապված վարելու՝ 1069, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 306, վարելիս […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:18 09.06.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նար-Դոսի փ. 48 75 առանձնատներ, Ռոստոմի փ. 29 շենք և 20-33 առանձնատներ, Եր․ Քոչարի փ. 21/1, 23, 23/7, 25, 27, 28 շենքեր, Կողբացի փ. 1, 1ա, 2, 2ա, 3, […] ...

«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էր

20:12 09.06.2025

«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էր

Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելն այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Այս համոզմունքով ու առաքելությամբ էլ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Սյունիքի մարզում էր: Սիսիանում և Գորիսում վարչապետի և նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար նախատեսվածից շատ են հայտագրվածները: «Իմ քայլը» հիմնադրում կարծում են պատճառը շարժման նկատմամբ գնալով […] ...

SHANTNEWS

20:00 09.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP