ՎԵԹԻՆԳ. 47 միլիոն դրամ 8 տարում․ որքա՞ն է վաստակում դատավոր Մխիթար Պապոյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ՎԵԹԻՆԳ. 47 միլիոն դրամ 8 տարում․ որքա՞ն է վաստակում դատավոր Մխիթար Պապոյանը

19:33 21.05.2019

5Դատական համակարգի բարեփոխումների, վեթինգի կիրառման հնարավորության պայմաններում SHANTNEWS.am-ը սկսում է շարք, որով ներկայացնում է, թե ինչ ունեցվածք ունեին և ինչ կարողություն հիմա ունեն դատավորները` ըստ հայտարարագրերի։

Դատավորներից Մխիթար Պապոյանը իր ներկա պաշտոնին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակվելիս (2016) ունեցել է 6 միլիոն դրամ խնայողություն, ինչպես նաև․

  • Բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում,
  • Ավտոտնակ,
  • Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք,
  • BMW 320 մեքենա։

Ընդ որում՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա մոտ 79 միլիոն դրամով վաճառել է նախկին բնակարանն ու ավտոտնակը և 97,5 միլիոն դրամով գնել է նոր բնակարան ու ավտոտնակ։ 2016 թվականի հայտարարագրի համաձայն՝ դատավորը 31,3 միլիոն դրամով վաճառել է իրեն պատկանող մեկ այլ բնակարան, որը հայտարարագրում չի ներառվել, քանի որ տարեվերջին արդեն հանված է եղել հաշվեկշռից։ Իսկ 2018 թվականի հայտարարագրի համաձայն՝ 10 միլիոն դրամով վաճառել է բազմաբնակարան շենքում իրեն պատկանող ոչ բնակելի տարածքը։

Ընդհանուր առմամբ, դատավորի եկամուտները, ըստ հայտարարագրերի, եղել են աշխատավարձերից, բայց մի քանի դեպքերում նա վերցրել է նաև վարկեր (փոխառություններ)։ Այսպես, 2016 թվականի հայտարարագրի համաձայն՝ Պապոյանը վերցրել է 27,5 միլիոն դրամ ու 10 հազար դոլար վարկեր (ինչն արտացոլված է գրաֆիկի՝ վեր խոյացող սյան մեջ) ու տարեվերջին ավարտել բոլորի վճարումները։

Իսկ 2017 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա վերցրել է 3 միլիոն դրամ և 5 հազար դոլար փոխառություններ (վարկ), որոնց վճարումների մասին տեղեկությունները բացակայում են։

Ընդհանուր առմամբ, 2011-2018 թվականների ընթացքում դատավորի պաշտոն զբաղեցնելիս Պապոյանը ստացել է 46,8 միլիոն դրամ աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարում, իսկ նույն ընթացքում իր բնակարանների, տարածքների վաճառքից ստացել է մոտ 41,4 միլիոն դրամ եկամուտ։ 2018 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա խնայողությունները գերազանցում են 12 միլիոն դրամը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP