17:07 21.05.2019
Դատական համակարգի բարեփոխումների, վեթինգի կիրառման հնարավորության պայմաններում SHANTNEWS.am-ը սկսում է շարք, որով ներկայացնում է, թե ինչ ունեցվածք ունեին և ինչ կարողություն հիմա ունեն դատավորները` ըստ նրանց հայտարարագրերի։
Դատավորներից Դավիթ Բալայանն իր վերջին՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնին նշանակվելիս ունեցել է․
Բալայանի եկամուտների հիմնական աղբյուրը եղել են նրա աշխատավարձն ու աշխատավարձին հավասարեցված վճարումները, բայց դատավորն ունեցել է ընդհանուր առմամբ մոտ 900 հազար դրամի այլ եկամուտներ, որոնք 3 մասով ու բնամթերքով նրան են տրվել 2014-2017 թվականներին։ Իսկ 2012 թվականին նա վերցրել է գրեթե 12 մլն դրամ փոխառություն, որն էլ արտացոլված է գրաֆիկում նրա եկամուտների՝ կտրուկ աճող սյան մեջ։
Ընդհանուր առմամբ, Բալայանը դատավոր լինելու վերջին 7 տարվա ընթացքում ստացել է 51,8 մլն դրամ աշխատավարձ և նմանատիպ վճարումներ։
Այդ ընթացքում դատավորը կուտակել է 11 մլն դրամ գումար։
Ավելի վաղ հայտնել էինք` նախօրեին, երբ ցուցարարները արգելափակել էին դատարանների մուտքերն ու ելքերը, Բալայանը փորձել էր պատուհանից մուտք գործել դատարան, սակայն սայթաքել ու ընկել էր:
15:19 01.08.2025
Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...
14:57 01.08.2025
Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
14:47 01.08.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-ԶուտերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...
14:35 01.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...
14:23 01.08.2025
Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձրՕդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...