13:28 22.05.2019
«Արսենալի» ֆուտբոլիստները ծափահարություններով են ընդունել Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու որոշումը։ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու մասին ֆուտբոլիստն ասել է մարզման ժամանակ, և թիմակիցները ողջունել են դա, ինչը հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվներում։
Henrikh Mkhitaryan tells his Arsenal team-mates he won't be playing in the Europa League final – and every single one applauded. 👏👏👏 pic.twitter.com/uXLxFjQqSe
— The Sun Football ⚽ (@TheSunFootball) May 21, 2019
Մխիթարյանի այս քայլին ըմբռնումով է մոտենում նրա մարզիչը․ ասում է՝ իր երկիրն էլ քաղաքական խնդիրներ ունի, և այդ պայմաններում Մխիթարյանի անձնական, ընտանեկան որոշման հարց է՝ մեկնել Ադրբեջան, թե ոչ։
«Այսօր առավոտյան ես խոսեցի Հենրիխ Մխիթարյանի հետ, դա շատ անձնական որոշման հարց է։ Հստակ է, որ նա ուզում է օգնել մեզ, խաղալ թիմի հետ։ Բայց խոսեցինք և՛ Մխիթարյանի, և՛ նրա ընտանիքի հետ ու որոշեցինք, որ նա չի գա մեզ հետ։
Ես ինքս Բասկերի երկրից եմ, և այնտեղ նույնպես մեծ քաղաքական խնդիր կա։ Մեր այդ խնդիրը լուծվել է ընդամենը 5-6 տարի առաջ, և ես կարող եմ հասկանալ Մխիթարյանի որոշումը։ Այն շատ անձնական ու ընտանեկան հարց է, և դա նաև երկրի հարց է․ ես չեմ կարող նրան ստիպել գալ մեզ հետ, քանի որ հարգում եմ նրան։
Ինձ համար շատ կարևոր է, որ նա մեզ հետ լինի և օգնի իր կարողություններով, իր որակներով, բայց այս խնդրի լուծումն ինձնից կախված չէ։ Եվ ես 100 տոկոսով հարգում եմ նրա որոշումը»,- ասել է «Արսենալի» մարզիչ Ունաի Էմերին։
Այս ամենը զայրույթ է առաջացնում նաև թիմի ղեկավարության մոտ։ Բայց զայրույթն ուղղված է ոչ թե Մխիթարյանին, այլ ՈՒԵՖԱ-ին, որի որոշմամբ էլ լիգայի եզրափակիչն անցկացվում է հենց Բաքվում։ Թիմի մարզական տնօրեն Վինայի Վենկատեշամն ասել է, որ թեև իրենք արդեն որոշակիորեն արտահայտել են իրենց դժգոհությունը, բայց պատրաստվում են ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների հետ նստել սեղանի շուրջ ու իրենց զայրույթը հայտնել նրանց։
«Մենք հասկանում ենք, որ Մխիթարյանը չի կարողանա մեկնել Բաքու, և դա շատ տխուր փաստ է: Ամեն օր չէ, որ կարող եք եվրոպական խոշոր եզրափակիչ խաղի հնարավորություն ունենալ: Իսկ Մխիթարյանը ստիպված է բաց թողնել այդ խաղը, և դա ամոթ է»,- ասել է թիմի ներկայացուցիչը։
18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...