ԳԱԱ-ն պատրաստ է լրագրողների ներկայությամբ քննարկել իր ներկայացրած տվյալների՝ վստահել-անվստահելի լինելու հարցը. Գաբրիելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

ԳԱԱ-ն պատրաստ է լրագրողների ներկայությամբ քննարկել իր ներկայացրած տվյալների՝ վստահել-անվստահելի լինելու հարցը. Գաբրիելյան

17:54 22.05.2019

Որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ այս տարի Սևանա լճում սիգի պաշարները որոշելու համար այս տարի տենդեր չի հայտարարվել: Պատճառաբանությունն այն էր, որ հատկացված միջոցները հնարավորություն չեն տալիս բազմակողմանի ուսումնասիրությունների, մակերեսային ուսումնասիրությունների փոխարեն պետք է մտածել` ինչպես հայթայթել անհրաժեշտ գումարը և այն ուղղել նպատակին:

Խնդրին այսօր անդրադարձել է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը: Հենց այս կենտրոնն է տարիներ շարունակ ուսումնասիրել ձկան պաշարները:

«Գումարն իրականում, իրոք, բավարար չի եղել: 7.5 մլն դրամով նաև արել ենք ոչ միայն ձկան և խեցգետնի պաշարների որոշում, այլ նաև ձվադրավայր հանդիսացող գետերի վիճակի գնահատումը: Ամեն դեպքում, չնայած որ բավարար չի եղել, մենք միշտ այլ աղբյուրներից ունեցել ենք հնարավորություն պակասը լրացնելու և դա որակի վրա չի ազդել: Էն, որ հիմա մեզ էդ 7 մլն-ից էլ զրկեցին, դա չէ հարցը, հարցն այն է, որ մենք կունենանք երկարամյա ուսումնասիրությունների հարցում կտրվածք: Եվ մյուս տարի, ինչքան էլ որ ունենանք ավելի լավ սարքավորումներ, սխալը ավելի կմեծանա, քանի որ դրանք մոնիթորինգային ուսումնասիրություններ են և ամեն տարի անհրաժեշտ է դրանք անցկացնել»,- ասել է Գաբրիելյանը:

Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը շարունակել է պնդել, որ իրենց հաղորդած տվյալները հավաստի են: Իրենց ու ՌԴ մասնագետների ներկայացրած տվյալները գրեթե չեն տարբերվում: Պատրաստ են լրագրողների ներկայությամբ քննարկել հարցը: Ամեն դեպքում համագործակցությունը ԲՆ-ի հետ ավարտված չեն համարում և պատրաստ են շարունակել աշխատանքը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԲՆ որոշ ժամանակ առաջ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.

«Ինստիտուտի կողմից ներկայացված հաշվետվությունները վերջին տարիներին արժանահավատություն չեն ներշնչել, ինչի մասին վկայում են խեցգետնի և Սևանա լճում առկա ձկնատեսակների օրինական և ապօրինի որսի փաստացի ծավալները, ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել պետական բյուջեից հատկացվող միջոցների ծախսման ուղղությունները»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP