18:46 25.04.2019
Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ այս տարի կառավարությունը տենդեր չի հայտարարել խեցգետնի և ձկան պաշարները որոշելու համար: Պատճառները պարզելու համար SHANTNEWS.am-ը դիմել է ՀՀ բնապահպանության նախարարություն:
Նախարարությանը հետևյալ հարցերն ենք ուղղել.
1. Ինչո՞ւ այս տարի գումար չի հատկացվել Սևանա լճում խեցգետնի և ձկան պաշարները որոշելու համար,
2. Հավաստի՞ են արդյոք տեղեկությունները, որ այս տարի պաշտոնապես թույլատրվելու է սիգի որսը,
3. Ի՞նչ հիմքերով տենդեր չի հայտարարվել,
4. Պա՞րզ է արդյոք, թե խեցգետնի և ձկան պաշարները չուսումնասիրելու, ընդհանուր պատկեր չունենալու պարագայում ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ:
Նախարարությունից գրավոր պատասխան ենք ստացել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«1․ 2019թ․ պետական բյուջեից Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման նպատակով հատկացվել է 7 624 300 դրամ։
2․ Դեռևս պաշտոնական տվյալներ չկան Սևանա լճում սիգի արդյունագործական պաշարների վերաբերյալ, ուստի համապատասխան տվյալների առկայության և գիտական հիմնավորումների դեպքում հնարավոր է կառավարելի և կարգավորվող արդյունագործական որսը։
3․ Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների ուսումնասիրությունը նախորդ՝ ավելի քան 10-ը տարիների ընթացքում իրականացրել է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտը, որը եղել է հայտարարված մրցույթների միակ մասնակիցը։
Ինստիտուտի կողմից ներկայացված հաշվետվությունները վերջին տարիներին արժանահավատություն չեն ներշնչել, ինչի մասին վկայում են խեցգետնի և Սևանա լճում առկա ձկնատեսակների օրինական և ապօրինի որսի փաստացի ծավալները, ուստի հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել պետական բյուջեից հատկացվող միջոցների ծախսման ուղղությունները։
Խեցգետնի և ձկան պաշարների ուսումնասիրությունը շարունակական գործընթաց է և պարտադիր է բնական ռեսուրսների պաշարների օգտագործման և կառավարման տեսանկյունից»,- ասված է նախարարության պատասխանում:
SHANTNEWS.am-ի 4-րդ հարցին պատասխան տրված չէ:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...