19:31 24.05.2019
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն մասին, թե ինչու նախարարության աշխատակիցները չեն մասնակցում հանրային բնապահպանական դատերին:
«Ե՛վ Արարատյան արտեզյան ավազանի ջրերի մասով, և՛ անտառների մասով մենք նախնական տեղեկատվություն հավաքագրել էինք և արդեն փոխանցել էինք իրավապահ մարմիններին: Դուք գիտեք, որ բազմաթիվ գործեր են այս պահին տեղի ունենում, իսկ հանրային սեկտորի կողմից, իսկ հանրային սեկտորի կողմից զուգահեռ իրականացվող այդ գործընթացը միայն ողջունվում է մեր կողմից»,- ասել է Գրիգորյանը:
Ըստ բնապահպանության նախարարի՝ լավ կլիներ, որ հասարակական կառույցներն էլ առաջնային ու երկրորդական հարցերն այն խորությամբ գնահատերին, ինչպես ԲՆ-ն է վարվում:
«Կարող եմ օրինակ բերել՝ մեկ շաբաթ առաջ կառավարության կողմից ընդունվեց Քրեական և Վարչական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ֆունդամենտալ փոփոխություններ է առաջացնում ապօրինի հատումների ոլորտում:
Փաթեթը, որը մշակվել էր ՀՀ դատախազության և Քննչական կոմիտեի հետ, բնապահպանական կանխարգելիչ քաղաքականության կարևորագույն գործիքներից մեկն եմ համարում: Հույս ունեմ, որ օրենքի ուժ ստանալուց հետո, էականորեն փոխելու է մեր քաղաքացիների վարքը, էականորեն ազդելու է ապօրինի անտառհատումների վրա: Սակայն, այդ փոփոխությունները նույն հասարակական սեկտորի կողմից որևէ կերպ արձագանքի չարժանացավ, քանի որ դա, գուցե, այդքան հետաքրքիր չէր և լրատվությունը գիտեք՝ վատ լուրն է, լավ լուրը»,- ասել է նախարարը:
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...