13:10 23.05.2019
Այսօր՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել է նաև փաստաբաններին և փաստաբանական ծառայություններին առնչվող հարցեր: Նախագծերից մեկով առաջարկվում է ավելացնել այն փաստաբանների թիվը, որոնք ծառայություններ կմատուցեն հանրային հարթակում.
«Դուք գիտեք, որ ամեն տարի գործերի քանակն ավելանում է: Հանրային պաշտպանի գրասենյակին դիմողների թիվն էլ է ավելանում: Պետությունն էլ ունի սահմանափակ ռեսուրսներ, չի կարող բոլորին ապահովել և ամեն անգամ հաստիքներն ավելացնել: Ստեղծվում է նոր հարթակ, որի համաձայն՝ հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանները, ովքեր կցանկանան ցածր գներով ծառայություն մատուցել անվճարունակ անձանց, իրենք այդ ցանկի մեջ են ներառվում։ Ֆոնդը, որից կատարվում են վճարումները, պետական բյուջեի ֆոնդ է, որը գոյանալու է որոշակի օրենքով նախատեսված աղբյուրներից: Քաղաքացու համար դա անվճար է լինելու», – ասել է Արա Զոհրաբյանը:
Ըստ ՓՊ նախագահի՝ խոսքը որոշակի խմբերում տեղ գտած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու մասին է: Օրինակ, եթե հաշմանդամը դիմում է Հանրային պաշտպանի գրասենյակ, գրասենյակը ծանրաբեռնված է և չի հասցնում հանրային պաշտպանների միջոցով սպասարկել նրան, ապա սպասարկումն իրականացվում է այդ ֆոնդի միջոցով:
«Այսինքն՝ դիմում է մեկ այլ փաստաբանի, ով նվազագույն արժեքով պատրաստ է այդ քաղաքացու համար ծառայություն մատուցել: Քաղաքացին չի վճարում: Բայց մենք ունենք նաև զտման մեխանիզմներ, որով այն վճարունակ քաղաքացիներին, ովքեր ներկայանում են անվճարունակ, բացահայտում ենք և ծառայությունները դադարեցնում ենք», – ասել է ՓՊ ղեկավարը՝ հավելելով, որ նման դեպքեր բացահայտվել են:
Մանրամասները՝ տեսանյութում։
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...