Ռեկորդային աճ. քաղաքացիական գործերով Հանրային պաշտպանի գրասենյակի ծառայություններից օգտվողների թիվը 5 տարում ավելացել է 1834 տոկոսով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

Ռեկորդային աճ. քաղաքացիական գործերով Հանրային պաշտպանի գրասենյակի ծառայություններից օգտվողների թիվը 5 տարում ավելացել է 1834 տոկոսով

14:02 23.05.2019

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր երեք օրենսդրական նախագիծ է քննարկվել և երեքն էլ դրական եզրակացության են արժանացել ու տեղ են գտել առաջիկա լիագումար նիստի օրակարգում: Խոսքը վերաբերում է բռնադատվածների, թրաֆիքինգի ենթարկված անձանց աջակցության, ինչպես նաև փաստաբանության մասին օրենքներում լրացումներ կատարելու նախագծերին: Առաջին երկու օրինագծերը, ըստ էության, չեն քննարկվել: Իսկ «Փաստաբանության մասին» օրենքի վերաբերյալ հանձնաժողովականները բավականին շատ ասելիք ունեցան: Հարակից զեկուցողն էլ ուշագրավ վիճակագրական տվյալներ ներկայացրեց փաստաբանների աշխատանքի և դերի բարձրացման մասին, որոնք տրամադրել էր Փաստաբանների պալատը:

«2013-ից մինչև 2018 թվականը քրեական գործերի պաշտպանության համար եղել է 107 տոկոսի աճ, որը բավականին խոսուն ցուցանիշ է այն մասին, որ մարդիկ սկսել են օգտվել փաստաբանների ծառայությունից: Իսկ քաղաքացիական գործերի մասով ֆանտաստիկ թիվ է: 2013-ից մինչև 2018 թվականը 1834 տոկոսով ավելացել է փաստաբաններին դիմողների և հանրային պաշտպանի գրասենյակից օգտվողների թիվը: Սա պետք է ազդակ լինի, որ «Փաստաբանության մասին» օրենքը այնպիսի փոփոխությունների ենթարկենք, որ կարողանանք իսկապես հավելյալ լծակներ տանք այս կառույցին»,- նշել է հարակից զեկուցող, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանը:

Արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանն էլ հայտնել է, որ այս նոր նախագիծը նախ և առաջ միտված է ապահովելու քաղաքացիների անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի պատշաճ իրականացման երաշխիքները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին Ուկրաինայում երկարատև խաղաղություն է անհրաժեշտ

10:46 16.08.2025

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին Ուկրաինայում երկարատև խաղաղություն է անհրաժեշտ

Ռուսաստանը հետաքրքրված է Ուկրաինայի երկարաժամկետ կարգավորմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մեր երկիրը անկեղծորեն շահագրգռված է դրան վերջ դնելու հարցում։ Սակայն, միևնույն ժամանակ, մենք համոզված ենք՝ որպեսզի ուկրաինական կարգավորումը լինի կայուն և երկարաժամկետ, պետք է վերացվեն ճգնաժամի բոլոր արմատական պատճառները, որոնք բազմիցս քննարկվել են», – ասել է Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ […] ...

Ամերիկյան կործանիչներն ուղեկցել են Պուտինի ինքնաթիռը Ալյասկայից Ռուսաստան ուղևորվելու ճանապարհին

10:44 16.08.2025

Ամերիկյան կործանիչներն ուղեկցել են Պուտինի ինքնաթիռը Ալյասկայից Ռուսաստան ուղևորվելու ճանապարհին

Ամերիկյան կործանիչներն ուղեկցել են Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «F-22 կործանիչները ուղեկցել են Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը Ալյասկայից Ռուսաստան ուղևորվելու ճանապարհին », – ասվում է հաղորդագրության մեջ։ Շաբաթ երեկոյան Պուտինը հանդիպեց Թրամփի հետ Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: ...

Քոնոր Մաքգրեգորը հեռացվել է UFC-ի մարտիկների ցուցակից

10:33 16.08.2025

Քոնոր Մաքգրեգորը հեռացվել է UFC-ի մարտիկների ցուցակից

Իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հեռացվել է UFC-ի մարտիկների ցուցակից; Այս մասին հաղորդում է UFC Roster Watch-ը: Իդեպ UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոնն ավելի վաղ հանձնել էր իր առաջին դոպինգ թեստը և Դանա Ուայթը հաստատել էր, որ 37-ամյա Քոնորը կարող է մասնակցել Սպիտակ տան մրցաշարին։ Մաքգրեգորը 2021 թվականի հուլիսից հետո օկտագոն դուրս չի եկել: Իռլանդացին ունի […] ...

Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հավանականությունը

10:20 16.08.2025

Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հավանականությունը

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքման «բավականին մեծ հավանականություն» կա։ «Մենք դա անելու բավականին մեծ հնարավորություն ունենք», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հակամարտությունը լուծելու համար համաձայնագրի հավանականությունը։ ...

ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին

10:10 16.08.2025

ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին

Օգոստոսի 15-ին, ժամը 21։21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «BMW» և «HYUNDAI» մակնիշների ավտոմեքենաները․ «HYUNDAI» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։ […] ...

«Նոան» չի կարողացել հաղթահարել Ջիբրալթարի չեմպիոնի արգելքը

09:55 16.08.2025

«Նոան» չի կարողացել հաղթահարել Ջիբրալթարի չեմպիոնի արգելքը

Պրեմիեր լիգայի հաղթող «Նոան» ավարտել է պայքարն ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում: Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Պերկովիչի թիմը Աբովյանում 0-0 հաշիվն է գրանցել: Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը: Հանդիպումը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս գոլ չի գրանցվել: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Նոան» պարտվել է 5-6 հաշվով: «Նոան» պայքարը […] ...

BACK_TO_TOP