Խորհրդակցություն ՀՀ գլխավոր դատախազությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Խորհրդակցություն ՀՀ գլխավոր դատախազությունում

13:32 23.05.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ քրեական վարույթների շրջանակներում փորձաքննությունների նշանակման և անցկացման ընթացքում առաջացող համակարգային խնդիրները քննարկելու նպատակով:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, ՀՀ գլխավոր դատախազության և դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետությունում գործող փորձագիտական գործունեություն ծավալող պետական հաստատությունների ղեկավարները, նախաքննական բոլոր մարմինների և ոստիկանության ներկայացուցիչները:

Մոտ 4 ժամ տևած խորհրդակցության ընթացքում մանրամասն և համակողմանի քննարկվել են քրեական հետապնդման մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների որակի և արդյունավետության վրա ազդող բացասական բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, դրանց պատճառները, խնդիրների լուծման եղանակները:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ նախորդ մի քանի ամիսներին ՀՀ գլխավոր դատախազությունում համակողմանի ուսումնասիրվել են քրեական հետապնդման բոլոր մարմինների վարույթներում գտնվող քրեական գործերով նշանակված այն փորձաքննությունները, որոնց կատարումը, 2019թ. մարտի 25-ի դրությամբ, տևել է երկու ամսից ավելի։ Ուսումնասիրությունը վկայում է, որ այդ պահի դրությամբ կատարման փուլում է գտնվել երկու ամսից ավելի տևած 916 փորձաքննություն: Դրանց 12%-ն ընթացքի մեջ է եղել 2-4 ամիս, 12%-ը՝ 4-6 ամիս, 35,6 %-ը՝ 6-8 ամիս, 21,7%-ը՝ 8-12 ամիս, 16,4%-ը 12 ամիս իսկ 7,5%-ը՝ դրանից ավելի: 1 տարուց ավել ձգվող փորձաքննությունների մեջ գերակշռող քանակ են կազմում դատահաշվապահական փորձաքննությունները:

Խորհրդակցությանը կատարված ուսումնասիրության արդյունքների քննարկման ընթացքում արձանագրվել է, որ փորձաքննությունների ձգձգումները, որոնք ազդում են նաև նախաքննության ժամկետների, դրանով պայմանավորված նաև քրեական վարույթի մասնակիցների իրավունքների պատշաճ ապահովման վրա, պայմանավորված են հիմնականում մի քանի գործոնով: Դրանցից են փորձագիտական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը, ինչի վրա նաև ազդում է քրեական վարույթների թվի աճը, փորձագիտական կենտրոնների՝ ժամանակակից գիտական, տեխնիկական և մեթոդական համալրվածության զգալի պակասը, փորձագիտական կենտրոններում մասնագետների սակավությունը, որի հիմնական պատճառներից մեկն էլ, իր հերթին ցածր վարձատրությունն է, սոցիալական թույլ երաշխիքները, և որը դժվարացնում է փորձաքննությունների կատարումը: Նման բացասական գործոններից են նաև վարույթն իրականացնող մարմինների կողմից փորձագետներին ոչ նպատակային և անորոշ հարցերի առաջադրումը, դրան հակառակ՝ եզրակացությամբ առաջադրված ոչ բոլոր հարցերին փորձագետի կողմից տրվող լիարժեք ու գիտականորեն հիմնավորված պատասխանները, ինչն առաջացնում է լրացուցիչ, կրկնակի փորձաքննություններ նշանակելու խնդիր: Էական ազդեցություն ունի նաև փորձաքննության կատարման ժամկետների՝ նորմատիվ իրավական ակտով կարգավորված չլինելու հանգամանքը:

Հատկապես խնդրահարույց է այն հանգամանքը, որ ՀՀ-ում դեռևս չի գործում դատափորձագիտական գործունեության մասին օրենք, ինչը նշանակում է, որ ոլորտը միասնական ու համակողմանի իրավակարգավորում չունի՝ դրանից բխող բազմաթիվ խնդրահարույց տեղային, տարբերվող մոտեցումների համար նպաստավոր պայմաններ ստեղծելով։

Խորհրդակցության ժամանակ առանձնահատուկ անդրադարձ է կատարվել հատկապես հանցագործության բացահայտման, մեղադրանքի հիմնավորման և քրեական գործի ելքի համար որևէ էական նշանակություն չունեցող փորձաքննությունների նշանակման վրա: Նման վարքագիծը, ըստ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ցավոք, պահպանվում է ավանդաբար, հին կարծրատիպերով առաջնորդվելու պատճառով, ինչն անհրաժեշտ է հաղթահարել՝ փորձաքննությունների նշանակումը պայմանավորելով բացառապես կոնկրետ գործով իրավական գնահատականներ տալու համար դրանց կարևորության հանգամանքով՝ հաշվի առնելով գիտատեխնիկական ժամանակակից ձեռքբերումները:

ՀՀ գլխավոր դատախազը փորձագիտական հաստատությունների արդյունավետության տեսանկյունից առանձնացրել է դրանց մասնագիտական ռեսուրսներով համալրման, փորձագիտական գործունեությունը որակավորման ենթարկելու, փորձագետների կարողությունների և հմտությունների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը: Ելնելով դրանից՝ գլխավոր դատախազը փորձագիտական կենտրոնների ղեկավարներին առաջարկել է իրականացնել մասնագիտական ռեսուսրների գնահատում՝ ինչպես կադրային համալրման, այնպես էլ այդ աշխատանքի գրավչությունն ապահովելու տեսանկյունից պատշաճ վարձատրության խնդիրը լուծելու համար, և ներկայացնել դրանց հետ կապված հիմնավորված առաջարկություններ: Այս տեսանկյունից Արթուր Դավթյանը կարևորել է նաև, մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա կոնկրետ ոլորտային կադրերի պատրաստման և մասնագիտական բանկի ստեղծման ուղղությամբ գիտակրթական կենտրոնների հետ համագործակցության ընդլայնումը:

Գլխավոր դատախազը նշել է, որ բազմաթիվ ուղղություններով հայաստանյան փորձագիտական կենտրոնների պոտենցիալը չի համապատասխանում ժամանակակից գիտատեխնիկական և մեթոդաբանական զարգացման միտումներին, և անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանք ժամանակակից փորձագիտական սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ: Նա հանձնարարել է իրականացնել անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների կարիքների գնահատում՝ դրանց ձեռքբերման ուղղությամբ կառավարության աջակցությամբ համակարգված աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Հաշվի առնելով, որ քրեական վարույթների շրջանակում փորձաքննությունների նշանակման և իրականացման ոլորտի բազմաթիվ խնդիրներ հնարավոր է լուծել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի ձևավորմամբ՝ Արթուր Դավթյանը հանձնարարել է նաև ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ նախորդ տարիներին իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա ամենասեղմ ժամկետներում մշակելու դատափորձագիտական գործունեության ոլորտը կարգավորող օրենքի նախագիծ:

Խորհրդակցության ավարտին գլխավոր դատախազը մի քանի հանձնարարություններ է տվել՝ ուղղված իրենց գործառույթների շրջանակներում քրեական հետապնդման մարմինների և փորձագիտական կենտրոնների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը: Միաժամանակ, Արթուր Դավթյանը նշել է, որ քրեական գործերի քննության լրիվության, օբյեկտիվության տեսանկյունից չափազանց կարևոր է եզրակացությունները կազմելիս փորձագետների՝ բացառապես իրենց մասնագիտական գնահատականների շրջանակում մնալու հանգամանքը: Ըստ գլխավոր դատախազի՝ անգամ գերժամանակակից սարքավորումներով համալրումը ոչինչ չարժե, եթե իրենց պարտականությունները կատարելիս փորձագետները, քրեական հետապնդման մարմինները դուրս են գալու իրավասությունների սահմաններից և տուրք են տալու անձնական շահերի, հանցավոր հետաքրքրությունների բավարարմանը:

Արթուր Դավթյանն զգուշացրել է, որ որևէ նման դրսևորում պատժվելու է խստագույնս։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP