Հիմա, երբ ասում ենք մեդիա, չենք մտածում միայն լրագրողների մասին. նախագահի հարցազրույցը ղազախական հեռուստաընկերությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

Հիմա, երբ ասում ենք մեդիա, չենք մտածում միայն լրագրողների մասին. նախագահի հարցազրույցը ղազախական հեռուստաընկերությանը

13:53 25.05.2019

ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ղազախական Xabar 24 հեռուստաընկերությանը: Նախագահը խոսել է Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի հիմնադրման, նշանակության, մեդիադաշտի փոփոխությունների ու գլոբալիզացիայի մասին:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը Ալմաթիում մասնակցում էր ֆորումի աշխատանքներին: Ի դեպ, նախագահը նաև համաժողովի հիմնադիրներից է, որի մասին ևս խոսել է հարցազրույցի ընթացքում.

«Դեռ տարիներ առաջ, երբ Նազարբարևը մտադրություն էր հայտնել այսպիսի ֆորում կազմակերպելու մասին, ես, ինչպես և ինչով կարողացա, օգտակար եղա: Խոսքը մոտ 19 տարի առաջվա մասին է: Այս կարևորագույն ֆորումի կազմակերպմանը ես ինչ-որ կապ ունեցել եմ հաջորդ տարիներին էլ: Ֆորումն արդարացրել է իրեն, դրա համար էլ  արդեն 16-րդ անգամ է կազմակերպվում»:

Նախագահը նշել է, որ ֆորումից ունեցած սպասելիքներն արդարացել են, քանի որ պետք է հասցնել հասնել փոփոխվող աշխարհի հետևից, իսկ այսպիսի ֆորումները նպաստում են դրան:

«Երբ տարիներ առաջ խոսում էինք մեդիա ֆորումի մասին, այդ ֆորումը դիտարկվում էր որպես հարթակ լրագրողների համար: Սակայն տեսեք, թե 18-19 տարվա ընթացքում ինչպես է փոխվել մեդիան: Հիմա, երբ ասում ենք մեդիա, չենք մտածում միայն լրագրողների մասին: Ցանկացած մարդ, ով ունի սմարթֆոն, նա արդեն տեղեկության կրող է»:

Նախագահը նաև նշել է, որ չի հավատում դեգլոբալիզացիային, քանի որ երիտասարդները գլոբալիզացիայի մի մասն են:

«Նոր արտադրական հեղափոխության հետ փոխվելու են շատ բաներ: Տարիներ անց կլինի արհեստական ինտելեկտ, մեքենաները կհավաքեն ռոբոտները, իսկ մարդիկ զբաղված կլինեն դիզայներական, հետազոտական, փորձագիտական աշխատանքներով: Շատ մարդիկ պնդօղակներ պտտելու փոխարեն կստեղծագործեն: Աշխարհն ավելի արագ կփոխվի, քան քաղաքականությունը կփորձի հասնել իրեն: Այդ իսկ պատճառով ամենակարևոր խնդիրն արագությունը հասկանալն է ու հեռուն տեսնել կարողանալը»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գոռ Երիցյանը պարտություն է կրել

20:30 25.06.2025

Գոռ Երիցյանը պարտություն է կրել

Կիսամիջին քաշային կարգում հանդես եկող պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը (20-2) Կալիֆոռնիայի Սանտա Ինես քաղաքում մենամարտ է անցկացրել ամերիկացի Վերնոն Բրաունի (14-2) հետ: Երիցյանը 7-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկվել և պարտություն կրել: Մինչև 7-րդ ռաունդը հայ բռնցքամարտիկը միավորներով առավելություն է ունեցել: ...

Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում ունի ռազմավարական նշանակություն երկու երկրների համար

20:25 25.06.2025

Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում ունի ռազմավարական նշանակություն երկու երկրների համար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ «Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում ունի ռազմավարական նշանակություն երկու երկրների համար, հայտնում են նախարարությունից։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտին։ Խուդաթյանն ընդգծել է, որ այս ոլորտում համագործակցության հսկայական ներուժ կա, […] ...

Պետության ու քաղաքացիների անվտանգության հետ խաղերն ավարտված են. Տիգրան Ավինյան

20:17 25.06.2025

Պետության ու քաղաքացիների անվտանգության հետ խաղերն ավարտված են. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված հեղաշրջման հերթական փորձն այլևս նորություն չէ։ Գրեթե միշտ նույն շրջանակներն են, նույն անփույթ ձեռագրով, այս անգամ նաև եկեղեցական քողի տակ, նույն նենգությամբ ու նույն արհամարհանքով ժողովրդի հանդեպ՝ նրան անվանելով էշ, ժեխ ու անասուն։ Չկարողանալով համակերպվել իրենց պարտությանը՝ 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած և […] ...

Մեծ ակումբ եմ տեղափոխվել․ Թիկնիզյան

20:13 25.06.2025

Մեծ ակումբ եմ տեղափոխվել․ Թիկնիզյան

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է իր` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Հիանալի տպավորություններ ունեմ։ Տեղափոխվել եմ մեծ ակումբ, որը եվրոպական մրցաշարերին է մասնակցում։ Պատասխանատվություն եմ զգում։ Հուսով եմ` կօգնեմ «Ցրվենա Զվեզդային»։ Հասցրել եմ ծանոթանալ մարզչական շտաբի և խաղընկերներիս հետ: Ամեն ինչ անցել է այնպես, ինչպես սպասում էի։ «Ցրվենա Զվեզդայի» հետ նպատակս Չեմպիոնների լիգային […] ...

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցերը քննարկվել են ՄԻՊ-ի խորհրդի հերթական նիստում

20:06 25.06.2025

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցերը քննարկվել են ՄԻՊ-ի խորհրդի հերթական նիստում

Հունիսի 25-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը, այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Նիստի նպատակն էր ամրապնդել ազգային փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների միջև համագործակցությունն ու երկխոսությունը՝ ուղղված ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությանը և խտրականության կանխարգելմանը։ […] ...

SHANTNEWS

20:00 25.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP