Սպորտը պետք է օգնի միավորել մարդկանց. ռուսաստանցի ֆուտբոլային մեկնաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Սպորտը պետք է օգնի միավորել մարդկանց. ռուսաստանցի ֆուտբոլային մեկնաբան

17:22 25.05.2019

Ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու, Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշման մասին:

– Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է Բաքուն համապատասխանում Եվրոպա լիգայի հյուրընկալ քաղաքի կարգավիճակին:

– Կարծում եմ, որ սպորտը պետք է քաղաքականությունից դուրս լինի: Տվյալ պարագայում տխուր է, ցավալի, որ Հենրիխ Մխիթարյանը և առհասարակ հայ երկրպագուները չեն կարող մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակչին, քանի որ դա մեծ իրադարձություն է: Ցավոք, տհաճ իրավիճակ է, այն ձևավորվել է տարիների, տասնամյակների ընթացքում:

– Տարբեր մարզական լրագրողներ, նախկին ու ներկա ֆուտբոլիստներ քննադատել են ՈՒԵՖԱ-ին՝ Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար, ի՞նչ կարծիք ունեք:

– Եվրոպայի համար ամեն ինչ պարզ ու հասկանալի է, կան ծանոթ երկրներ, քաղաքներ, որտեղ նրանք պարբերաբար խաղում են մրցաշարերի եզրափակիչներում, այդ թվում՝ Մադրիդը, Փարիզը, Լոնդոնը, Բեռլինը, Միլանը և այլն: Երբ նրանց առաջարկում են մեկնել նոր երկիր, նոր քաղաք, դա փոքր-ինչ վախեցնող է: ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն վաղուց են աշխատում, նրանք հնարավորություն են տալիս անկանխատեսելի երկրներին ու քաղաքներին: Ինչ վերաբերում է Մխիթարյանի հետ կապված պատմությանը, իհարկե, այդ պատմությունն ազդեցություն կունենա հասարակական կարծիքի վրա: Ես այստեղ թեման կբաժանեի երկու մասի: Մի կողմից` կա Բաքուն, որտեղ Եվրոպա լիգայի եզրափակիչն անցկացնելը ռեալ է, և հույս ունեմ, որ մի օր էլ Երևանը կյուրընկալի սպորտային նման մեծ իրադարձությունը: Մյուս կողմից` կա Մխիթարյանի և անվտանգության հետ կապված իրավիճակը:

– Անվտանգության հետ կապված ի՞նչ կարծիք ունեք: «Արսենալ»-ը, օրինակ, մտածել է, որ Մխիթարյանի մասնակցելը Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին անվտանգ չէ: 

– Վստահ եմ, որ «Արսենալ»-ը շատ լուրջ ակումբ է, կարծում եմ, որ նրանք բազմակողմ ուսումնասիրություններ են իրականացրել, քննարկել են անգլիական հատուկ ծառայությունների հետ: Կարծում եմ, որ «Արսենալ»-ը ու նաև Հենրիխը չեն ցանկացել ռիսկի դիմել: Հասկանալի է, որ կային անվտանգության երաշխիքներ, բայց, եթե որոշել է «Արսենալ»-ը, որոշել է Հենրիխը, ուրեմն դրա համար լուրջ հիմքեր կան: Շատ ցավալի է: Եթե անկեղծ ասեմ, մտածում էի, որ կստացվի այդ եզրափակչի միջոցով մեկ քայլ անել, որպեսզի հայ երկրպագուները, Մխիթարյանը մեկնեին այնտեղ, որպեսզի իրավիճակն ինչ-որ կերպ կարգավորվեր:

– Նման այլ իրավիճակներ հիշո՞ւմ եք, երբ Եվրագավաթի եզրափակչի շուրջ նման աղմուկ բարձրանար: 

– Իհարկե, բազմաթիվ ու տարբեր պատմություններ են եղել: Պարզապես պետք է կրկնեմ, որ կարևոր է, որպեսզի սպորտը և քաղաքականությունը տարանջատված լինեն: Սպորտը պետք է օգնի միավորել մարդկանց, դա ամենակարևորն է:

– Այն, որ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպա լիգայի եզրափակչին, դա որևէ կերպ կազդի՞ խաղի ելքի վրա: 

– Հենրիխ Մխիթարյանը եվրոպական ֆուտբոլի աստղ է: Իհարկե, նա պետք է խաղա նման մրցաշարերում: Նա կարևոր խաղացող է «Արսենալ»-ի համար, իհարկե, կազդի «Արսենալ»-ի խաղի վրա: Հուսով եմ, որ Հենրիխը դեռ շատ եզրափակիչներ կունենա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP