19:11 27.05.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր աշխատաժողով են հրավիրել: Բանն այն է, որ թատրոնի կոլեկտիվն անհամաձայնություն ունի թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության արդյունքների վերաբերյալ:
Օպերային թատրոնի աշխատակիցներն այսօր կազմակերպած ժողովի ժամանակ նաև ասել են, որ իրենք ժողովին մասնակցելու հրավեր են ուղարկել նաև խորհրդի բոլոր անդամներին, այդ թվում՝ խորհրդի նախագահին, ով ներկա չէր:
SHANTNEWS.am-ը պատճառը պարզելու համար այսօր փորձել է կապ հաստատել մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հետ, սակայն Ղարիբյանի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանն է պատասխանել մեր հեռախոսազանգին՝ ասելով, որ Ղարիբյանը խորհրդակցության է, ինքը որոշ պարզաբանումներ կանի:
Րաֆֆի Մովսիսյանն ասել է, որ Ղարիբյանը հրավեր չի ստացել, եթե նույնիսկ ստացած լիներ, ուներ չմասնակցելու բոլոր իրավունքները, քանի որ խորհուրդն անկախ մարմին է, վերահսկողի գործառույթ ունի, ոչ թե տնօրինությանը ենթարկվողի: Ինչ վերաբերում է հրաժարականի պահանջին, Նազենի Ղարիբյանի խորհրդականը հիշեցրեց, որ տեղի է ունեցել քվեարկություն, ընտրությունն անցել է օրենքին համապատասխան, ուստի հրաժարական տալու որևէ առիթ և պատճառ չկա:
Հիշեցրենք, որ օրեր առաջ մշակույթի նախարարության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը խորհրդի նոր նախագահ և քարտուղար ունի:
«Ղեկավարվելով «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 43 կետի զ. ենթակետով՝ ս. թ. մայիսի 22-ին կայացել է «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով:
Քվեարկության արդյունքներով՝ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, իսկ թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն ընտրվել է խորհրդի քարտուղար»,- ասված է հայտարարության մեջ:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...