13:15 27.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաթևում մասնակցել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, օտարերկրացի գործարարներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և այլք:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Սյունիքի մեծարգո մարզպետ, կառավարության հարգելի անդամներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, մարզպետներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, լրագրողներ, հյուրեր,
Իրականում ճանապարհին մտածում էի, թե որ տարբերակով սկսեմ իմ ելույթը, որովհետև մի քանի տարբերակ էի մտածել, բայց դուք ձեր խոսքով կանխորոշեցիք` խոսելով խենթ գաղափարների մասին: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում` հենց մեծ բանավեճն է խենթության և իրատեսության միջև: Մեր քաղաքական խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետությունը դարձնել մի այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին, ովքեր գիտեն, որ այդ գաղափարները կարելի է իրագործել Հայաստանի Հանրապետությունում:
Այս ամենն ընդամենը հայտարարություն չէ, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում և այն ինչ շարունակում է տեղի ունենալ, ըստ էության այս գաղափարի իրագործումն է: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա՝ կապ չունի, թե ինչ մակարդակի ջանք է դա, որովհետև այն, ինչ մենք ունենք իրականում, նախ ունենում ենք որպես գաղափար: «Տաթևեր»-ը, որը Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է, մի խումբ մարդկանց գաղափար է: Եվ մեր մեծագույն խնդիրը Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս շատ մարդու ստեղծագործելու, մտածելու, երազելու և այն իրագործելու համարձակությամբ օժտելն է:
Այս մարզային ֆորումները հենց այդ նպատակին են ծառայում, որպեսզի այդ ուղերձը հղենք բոլոր մարզերի բնակիչներին, որովհետև տնտեսական զարգացումը հենվում է առաջին հերթին անհատների վրա: Իհարկե, շատ կարևոր է խոշոր ներդրողների մուտքը Հայաստանի Հանրապետություն, բայց իմ համոզմամբ նրանք առաջին հերթին գնում են տաղանդավոր մարդկանց հետևից: Մեր խնդիրն է ցույց տալ, որ Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, ովքեր կարողանում են միջավայր ստեղծել ուրիշների երազանքների իրականացման համար: Ողջունում եմ այսօրվա համաժողովը և հաջողություն եմ մաղթում բոլորիս մեր այս կարևոր առաքելությունն ի կատար ածելու գործում: Հայաստանի Հանրապետությունում ապրում են տաղանդավոր մարդիկ, մեր խնդիրն է այնպես անել, որ նրանք հավատան և հաղթեն»:
Ներդրումային համաժողովի նպատակն է՝ Սյունիքի մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում ու արտերկրում ձեռնարկատիրություն իրականացնող և բիզնես շահեր հետապնդող գործարարների: Այն ուղղված է ներդրումային միջավայրի ակտիվացմանը, բիզնես ոլորտում նորանոր, փոխշահավետ գործակցային կապերի հաստատմանը:
Համաժողովի շրջանակում ներկայացվում են Սյունիքի մարզի ներդրումային գրավչությունը և ներուժը, արդեն հաջողություն գրանցած ու ընթացքի մեջ գտնվող բիզնեսի օրինակներ, գրավիչ ներդրումային ծրագրեր, որոնց թիվը հասնում է 20-ի։
Բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Վարչապետ Փաշինյանը շրջելու է ցուցահանդեսով` ծանոթանալու մարզի տեղական արտադրությանը:
15:15 25.06.2025
Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարըԴպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, […] ...
15:11 25.06.2025
Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր․ ՔԿ«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ […] ...
15:07 25.06.2025
Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ կհանդիպի, կքննարկվեն Ուկրաինայի առջև ծառացած դժվարությունները։ «Մենք կքննարկենք այն դժվարությունները, որոնց նա բախվում է։ Ես կարծում եմ, որ մենք կքննարկենք Ուկրաինայի հարցը», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...
14:56 25.06.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար․ ՊեսկովՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր էսկալացիա չի լինի, քանի որ երկու երկրներն արդեն շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին խոսել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք հույս ունենք, որ էսկալացիա տեղի չի ունենա։ Երկրները շատ մոտ են պայմանագրի վրա աշխատանքն ավարտելուն։ Հույս ունենք, որ այդ աշխատանքը կավարտվի։ Այս […] ...
14:41 25.06.2025
«Չելսիի» հարձակվողը որակազրկվել է«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը որակազրկվել է երկու խաղով, հայտնում է BBC-ն։ Նիգերիացի ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնության «Ֆլամենգոյի» դեմ երկրորդ տուրի հանդիպման 68-րդ րոպեին կոպիտ խախտման պատճառով կարմիր քարտ էր ստացել։ ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովի որոշմամբ` 24-ամյա խաղացողը բաց կթողնի Թունիսը ներկայացնող «Էսպերանսի» դեմ և 1/8 եզրափակիչ դուրս գալու պարագայում այդ հանդիպումը։ Լոնդոնյան ակումբը դուրս կգա 1/8 […] ...