13:54 27.05.2019
Ի վերջո պետք է ազատվենք նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների և ներկա հարաբերությունների վրա պրոյեկտելու ցանկությունից կամ սովորությունից: Այս մասին ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Ուզում եմ դա խորհուրդ տալ մի պատճառով՝ դրանով կխնայենք մեր ժամանակն ու ռեսուրսը, որովհետև համարում եմ կատարյալ անիմաստ զբաղմունք: Հիմա ես այդ մասին այս ասուլիսում 5 րոպե կխոսեմ, դա ես համարում եմ անտեղի կորսված ժամանակ, դուք ձեր լրատվամիջոցի էջերում անընդհատ կգրեք այդ մասին որևէ հոդված: Ես դա անտեղի ռեսուրսի վատնում եմ համարում:
Չկա այդպիսի բան ու չի կարող լինել: Մեր երկու հիմնադրամներին նվիրատվություն անել կարող են բոլորը: Նույն տրամաբանությամբ կարող եմ ասել, որ նախկինում ոչ բոլորն են կարողացել նվիրատվություն անել վարչապետի տիկնոջ հիմնադրամում: Երբեմն մեր հանդիպումների ժամանակ մարդիկ շատ հեռվից են մոտենում, նույնիսկ միջնորդների միջոցով են մոտենում, հարցնում՝ կարո՞ղ են անել նվիրատվություն, թե՞ չէ: Մենք չունենք նման որևէ բարդույթ ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ո՛չ ապագա մարդկանց հետ»,- ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Նա խորհուրդ է տվել չշահարկել այն փաստը, որ «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամներին նվիրատվություն են կատարել նաև այն անձինք, որոնց կողմից նախկինում իշխանություններին պատկանող հիմնադրամներին նվիրատվություն կատարելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ որակում էր որպես օլիգարխների կողմից իշխանություններին հաճոյանալու և արտոնություններ ստանալու փորձ:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...