17:25 27.05.2019
Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի մասնակիցներից դատավոր Վազգեն Ռշտունին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր անվան հետ շրջանառվող լուրերին:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ կային, թե երկու այլ դատավորների հետ Ռշտունին էլ է մասնակցել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու որոշումը գրելու գործին: Հարցին՝ ինչո՞ւ են նման տեղեկություններ շրջանառվում, Ռշտունին պատասխանեց.
«Մարդիկ կան, ում ես խանգարում եմ երևի, չեմ կարող ասել»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են իր անունը կապում նախկին իշխանությունների հետ:
«Նախկին իշխանությունների հետ բոլորին կարող են կապել՝ նրանց, ովքեր այսօր աշխատում են դատավոր, ու ովքեր մեկ տարի առաջ են նշանակվել: Ես էլ կարող եմ կապվել, 10 տարուց ավելի է՝ աշխատում եմ, եթե կապում են ինձ, որովհետև այդ ժամանակ եմ նշանակվել, կարող են կապել: Եթե ասում են, որ շահագրգռվածություն ունեմ այդ գործով, եթե նման տեղեկատվություն ունեն, թող ներկայացնեն»,- ասաց նա:
Ռշտունին հայտնեց, որ իր ամբողջ գործունեության ընթացքում փորձում է լինել արդար, իսկ թե այդ փորձերը որքանով են արդարացված, դրան, ըստ դատավորի, առաջին գնահատականը պետք է տա մամուլը, դա էլ պայմանավորված լինի իրավաբանական համայնքի գնահատականներով, թե գործի հետ առնչություն ունեցող մարդիկ ինչ գնահատական ունեն իր անձի նկատմամբ, նաև թե դատական նիստերի ընթացքում ինքն ինչ վարքագիծ է դրևսորել:
Դատավորը նշեց՝ բոլոր աշխատող մարմիններում կարող են բացթողումներ լինել: Խոսելով դատավորներին զանգ կատարելով խնդիրներ լուծելու մասին՝ նա ասաց.
«Ո´չ նախկինում են զանգել, ո´չ հիմա են զանգում»:
Ռշտունին ասաց, որ անտեղի է համարում վեթինգի անցկացումը:
«Մենք ամեն օր վեթինգի ենք ենթարկվում իմ կարծիքով, եթե խոսքն առողջացնելու մասին է՝ դատական իշխանությունը, համակարգն ավելի գործուն դարձնելու մասին, գուցե նստենք, միասին մտածենք՝ ինչ քայլեր կարելի է անել, որ դատական համակարգն ավելի լավ աշխատի»,- նշեց նա:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...