21:00 29.05.2019
Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ լարվածությունը վերածվում է հակամարտության: Վերջին մեկ ամսում փոխադարձ մեղադրանքներին հաջորդել են սահմանի այդ հատվածը միակողմանի փակելու գործողություններ, պաշտոնական անձանց կողմից հնչող սպառնալիքներ:
Վրաստանի լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլիին ապրիլի 25-ին ադրբեջանցի սահմանապահները թույլ չէին տվել մոտենալ Դավիթ Գարեջի քրիստոնեական վանական համալիրին՝ հայտարարելով, թե դա պատկանում է Ադրբեջանին: Վերջինս պատասխան հայտարարություն էր արել.
«Բռնազավթիչնե´ր: Ձեր Ալիևին փոխանցեք, որ երբ ձեր նախնիներն ապրում էին Միջին Ասիայում, մեր նախնիները ստեղծում էին այս մշակույթը: Դուք ոչ մի կապ չունեք Կովկասի հետ: Սա մեր քրիստոնեական տաճարն է»:
Վրացի քաղաքական գործչի այս կոչը ապրիլի վերջին ավելի սրեց վրաց-ադրբեջանական առանց այն էլ լարված հակամարտությունը սահմանային խնդրի շուրջ: Պաշտոնական Բաքվի դիրքորոշումն այսպիսին էր.
«Քեշիքչիդաղ (Դավիթ Գարեջի) քարանձավային վանական համալիրը Կովկասյան Աղվանքի պատմական ժառանգությունն է: Հին աղվանները քրիստոնեություն են դավանել, սակայն մահմեդականություն ընդունելով՝ այս սրբավայրի հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կորցրել են: Աթաբեկովների դինաստիայի կառավարման ժամանակ վրացի տիրակալները այն միացրել են իրենց պետությանը»:
Իրենց նախահայր համարելով հին աղվաններին՝ Ադրբեջանը միաժամանակ ընդունում է, որ նախկինում դավանել է քրիստոնեություն: Այդ տրամաբանությամբ վրացական Դավիթ Գարեջի կամ ադրբեջանական տարբերակով՝ Քեչիկչիդաղ համալիրը քրիստոնեական Ադրբեջանի ժառանգությունն է: Համալիրի հնագույն վանքը` Դավթի մայրավանքը, հիմնադրվել է 6-րդ դարում Սիրիայից գաղթած, ազգությամբ ասորի Դավիթ Գարեջայի կողմից: 11-րդ դարում վանքը ավերվել է սելջուկ-թուրքերի հարձակման ժամանակ, իսկ 13-րդ դարում այն թալանել են մոնղոլները: Հետագայում վրացական եկեղեցին ոչ միայն նորոգել է այն, այլև համալիրում ներառել 20 ժայռափոր եկեղեցի: Խորհրդային կարգերի հաստատումից հետո Արցախի նման այս տարածքը հանձնվել է նորաստեղծ Ադրբեջան պետությանը: ԽՍՀՄ փլուզումից մինչև այսօր Վրաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնության գալ համալիրի պատկանելության շուրջ:
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդին օրերս հայտարարեց, որ բանակցում են ադրբեջանական կողմի հետ: Դրանց արդյունքում խնդիրը հարթվում է, համալիրի տարածք մուտքը ևս թույլատրվում է: Վրացական կողմի մատնանշած բանակցությունները երկու պետությունների սահմանագծման մասին են: Վրաստանի և Ադրբեջանի ընդհանուր՝ 446կմ երկարության սահմանի ավելի քան 180 կմ-ը հստակեցված չէ, այդ թվում՝ Դավիթ Գարեջի վանական համալիրի շրջակա տարածքը: Սահմանային անհամաձայնության խնդիրները, սակայն, Վրաստանի և Ադրբեջանի միջև նախորդ տարիներին ևս եղել են: 2012-ին ավելի քան 2 շաբաթ ադրբեջանական հատուկ ծառայությունները փակել էին վրացական քրիստոնեական համալիրը՝ դժգոհությունների ալիք ստեղծելով: Արտգործնախարարների մակարդակով խնդիրը հարթվեց, սակայն չլուծվեց: Այս անգամ ևս արտգործնախարարները խոսում են, սակայն հաշտության եզրեր գտնելու մասին խոսք չկա:
«Հանրությանը հանգստության կոչ եմ անում: Սա շատ զգայուն թեմա է: Հասարակությունը պետք է իմանա, որ պետական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ առաջնորդվելու է պետական շահերով ու հետաքրքրություններով: Մեր պահանջն է պահպանել ստատուս-քվոն այնպես, ինչպես կա, մինչև սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովները համաձայնության գան սահմանների շուրջ»,- հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարարը:
Հանձնաժողովներն այդպես էլ համաձայնության չեն գալիս, մինչդեռ Ադրբեջանը նախաձեռնել է դեպի վանական համալիր տանող ավտոճանապարհի կառուցում՝ նախատեսելով Դավիթ Գարեջին դարձնել զբոսաշրջային վայր՝ ներկայացնելով որպես ադրբեջանական պատմական հարստություն: Վերջին օրերին վրաց մի խումբ հոգևորականներ փակեցին Ադրբեջանի հետ կապող միջպետական մայրուղին, իսկ մայիսի 28-ին երկու կողմից էլ բողոքի մեծ ակցիաներ կազմակերպվեցին Դավիթ Գարեջի համալիրի մոտ՝ ագրեսիվ տրամադրվածությամբ:
Վրաստանի խորհրդարանը նախատեսում է քննարկել Ադրբեջանի նվաճողական քաղաքականությունը: Ադրբեջանում ապրող վրացիների համար նախատեսված վրացերեն դասագրքերը առգրավվում են, դժվարություններ ունեն վրացի հոգևորականները: Վրացական խորհրդարանը կփորձի հասկանալ՝ արժի՞ արդյոք նավթի, գազամուղի ու երկաթուղու դիմաց պահպանել Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը:
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...