«Գահերի խաղը» սերիալի դերասաններից ո՞ւմ հոնորարն է եղել ամենաբարձրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

«Գահերի խաղը» սերիալի դերասաններից ո՞ւմ հոնորարն է եղել ամենաբարձրը

22:03 02.06.2019

գահերի խաղը

«Գահերի խաղը» արդեն անցյալում է, բայց սերիալի շուրջ քննարկումները չեն դադարում: Ոչ միայն ստեղծագործական ու բովանդակային հատվածն է բուռն քննարկումների առիթ դարձել, այլև սերիալի դերասանների եկամուտները. սերիալից հետո շատ դերասաններ դարձան միլիոնատերեր:

Նատալի Էմանուել (Միսանդեա)-1մլն դոլար

նատալի էմանուել միսանդեա գահերի խաղը

Նատալի Էմանուելի հերոսուհին՝ Միսանդեան,  հայտնվեց 3-րդ եթերաշրջանում և գրեթե անմիջապես սիրվեց: 5 եթերաշրւանի ընթացքում  նա ստրկուհուց վերածվեց Դեյներիսի աջ ձեռքին: Այդ 5 եթերաշրջանի ընթացքում նա վաստակել է 1 մլն դոլար, ինչը բավականին լավ գումար է երկրորդ պլանի դերասանի համար:

Ալֆի Ալեն (Թեոն Գրեյջոյ)- 2 մլն դոլար

ալֆի ալեն թեոն Գրեյջոյ

Թեոն Գրեյջոյի հերոսին մարմնավորող Ալֆի Ալենը սերիալում 1-ին սեզոնից է և 8 եթերաշրջանի ընթացքում նրա կերպարը ամենակտրուկ փոփոխությունների ենթարկվածն է: Վերջին եթերաշրջանների ընթացքում նա ամեն մի դրվագի համար ստացել է 100 հազար դոլար: Ընդհանուր եկամուտը կազմել է 2մլն դոլար:

Կոնլետ Հիլլ(Վարիս)- 2մլն դոլար

կոնլետ հիլլ վարիս

Վարիսի կերպարն էլ է ուղեկցել երկրպագուներին 1-ին եթերաշրջանից: Բրիտանացի Կոնլետ Հիլլի հոնորարը 7-րդ և 8-րդ եթերաշրջանում ամեն մի սերիալի համար կազմել է 100 հազար դոլար, ընդհանուր եկամուտը՝ 2 մլն դոլար:

Գվենդոլին Քրիստի (Բրիենա Տարտ)- 3 մլն դոլար

գվենդոլին քրիստի բրիենա տարտ

2-րդ եթերաշրջանից սերիալում հայտնված առաջին կին ասպետը 6 եթերաշրջանի ընթացքում վաստակել է 3 մլն դոլար: Ի դեպ, մինչ սերիալը դերասանուհին ճանաչված չէր:

Իեն Գլեն (Ջորախ Մորմոնտ)-3 մլն դոլար

իեն գլեն ջորախ մորմոնտ

Այզեկ Հեմպստեդ-Ռայթ (Բրան Սթարկ)- 4 մլն դոլար

այզեկ հեմպստեդ ռայթ բրան սթարկ

Սոֆի Թերներ (Սանսա Սթարկ) – 6 մլն դոլար

սոֆի թերներ սանսա սթարկ

Սանսա Սթարկը սերիալի առանցքային կերպարներից է: Մինչև վերջին եթերաշրջանը նրա հոնորարն ամեն մի սերիայի համար 175 հազար դոլար էր, իսկ վերջին եթերաշրջանում՝ 210 հազար դոլար: Ընդհանուր հոնորարն այդպիսով կազմել է 6 մլն դոլար:

Մեյսի Ուիլյամս (Արիա Սթարկ) – 6 մլն դոլար

մեյսի ուիլյամս արիա սթարկ

Մեյսի Ուիլյամսը ևս իր դերասանական կարիերան սկսել է փոքր տարիքում «Գահերի խաղը»  սերիալի խաղահրապարակից: 8 եթերշրջանի ընթացքում նրա հոնորարը 150 հազար դոլարից աճել է 210 հազար դոլարի: Դերասանուհին հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել և ասել է, որ նկարահանումների սկզբին ցանկանում էր այնքան վաստակել, որ կարողանար իրեն նոթբուք գնել: Իսկ այսօր արդեն նրա հոնորարի ընդհանուր արժեքը կազմում է 6 մլն դոլար:

Լինա Հինդի (Սերսեա Լանիսթեր)- 9 մլն դոլար

լինա հինդի սերսեա լանիսթեր

Լինա Հինդին սերիալի առանցքային 5 դերասաններից մեկն է, որի մարմնավորած հերոսուհին սերիալի բացասական կերպարն է: 5 տարվա ընթացքում սերիալում նրա հոնորարը 150 հազար դոլարից աճել է 300 հազար դոլարի, իսկ 8-րդ եթերաշրջանում նա ամեն մի սերիայի համար ստացել է 1․2 մլն դոլար: Այդպիսով՝ «Գահերի խաղը» սերիալի շնորհիվ Հինդիի կարողությունն ավելացել է 9 մլն դոլարով:

Կիթ Հարինգթոն (Ջոն Սնոու)- 12մլն դոլար

կիթ հարինգթոն ջոն սնոու

Էմիլիա Կլարկ (Դեյներիս Թարգարիեն ) – 13 մլն դոլար

էմիլիա կլարկ դեյներիս թարգարիեն

Պիտեր Դինկլեյջ  (Տիրիոն Լանիսթեր) – 15 մլն դոլար

պիտեր դինկլեյջ տիրիոն լանիսթեր

Նիկոլայ Կոստեր-Վալդաու (Ջեյմե Լանիսթեր) – 16մլն դոլար

նիկոլայ կոստեր վալդաու ջեյմե լանիսթեր

Ջեյմե Լանիսթերը, որը սերիալի առանցքային հերթական կերպարն է, հեռուստադիտողներին լարվածության մեջ պահել է առաջին սեզոնից: Նրա հոնորաը ևս եթերաշրջանների ընթացքում աճել է, իսկ արդեն եզրափակիչ եթերաշրջանում այն կազմում էր 1․2 մլն դոլար: Նա սերիալի շնորհիվ իր հաշվին ավելացրեց 16 մլն դոլար, և համարվում է այս սերիալի ամենահարուստ դերասաններից մեկը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

17:00 03.08.2025

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

Սերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP