11:29 30.05.2019
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանն ԱԺ-ում ներկայացրեց «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ընդգծեց կարևոր կետերը.
«Առաջարկվում է անվճար իրավաբանական օգնություն տրամադրվող սուբյեկտների կազմում ավելացնել փաստաբանների դպրոցի ունկնդիրներին, իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների իրավաբաններին, առաջարկում ենք փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու համար հնարավորություն տրվի օտարերկրյա պետության իրավաբանական դիպլոմ ունեցող անձին»:
Նախկին փաստաբան, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց.
«Հարցը կասեցված արտոնագրերին է վերաբերում, պալատն ասում է՝ կասեցրել եք, գոնե վճարեք մեզ, գոնե 50 տոկոսի չափով, հիմա իմ արտոնագիրը կասեցված է, անդամավճար չեմ վճարում, բայց որ վճարեցի, խառնվելու եմ պալատի գործերին: Ի՞նչ իրավունքներ եք տալիս, կարո՞ղ ենք տնօրենի ընտրություններին մասնակցել, կարո՞ղ ենք գալ դասընթացներին: Փող եք ուզո՞ւմ, իրավունքներ տվեք»:
Փոխնախարարը պատասխանեց.
«Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ 5 տարի հետո փաստաբանը դիմում է պալատին: Ասում ենք, եթե ցանկանում եք վերականգնել արտոնագիրը, ապա 5 տարի հետո ոչ թե լրիվ անդամավճար եք վճարում, այլ 50 տոկոսի չափով, տարբերությունը գործող փաստաբանի համեմատ 50 տոկոսն է: Կասեցված արտոնագիր ունեցող փաստաբանն իրավունք ունի մասնակցելու անվճար վերապատրաստման դասընթացներին, իսկ ինչ վերաբերում է կիսով չափ վճար մուծելուն, բազմաթիվ փաստաբանների հետ քննարկվել է, որևէ խնդիր չեն դիտարկում, և հետագայում վերականգնելու համար ստիպված չեն լինի նորից սովորել, բարդ պրոցեսների միջով անցնել»,- պատասխանեց արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...