21:52 01.06.2019
Գյումրիի բազմաթիվ թաղամասերում էլեկտրաենթակայանները վթարային են, եղած մալուխները՝ մաշված: Հիմնականում սեփական տներով բնակեցված թաղամասերում հոսանքալարերն անցնում են անթույլատրելի հատվածներով, որոշ տեղերում՝ խիստ խճճված ու անկանոն դասավորությամբ:
Նման վիճակի պատճառով թաղամասերում դեռ հաճախակի են Էներգաանջատումները, հոսանքի տատանումները: Վթարային իրավիճակներից ու հոսանքահարումներից ապահովագրված չեն Գյումրիի Հնոցավան թաղամասի բնակիչները:
Հոսանքալարերով ծանրաբեռնված փայտյա հենասյունը սեփական տան դիմաց է, որի կողքով անցուդարձ են անում ամբողջ թաղամասի բնակիչները: Փտած հենասյունը մոտ կես մետր թեքվել է տանիքի վրա, որտեղով էլ անցնում են բոլոր առաբձնատների հոսանքալարերը: Քամիների ու անձրևների ժամանակ դրանք ավելի վտանգավոր են դառնում:
Հնոցավան թաղամասի երկու ենթակայաններում վթարները քիչ չեն, հոսանքի տատանումները՝ հաճախակի: Տներ մտնող մալուխները որոշ հատվածներում բաց են ու կցոններով, որոնք ոչ միայն թեքված հենասյան վրա են, այլև փաթաթված են գազի խողովակներին կամ անձրևատար թիթեղներին:
Հաղորդալարերն անթույլատրելի ու վտանգավոր հատվածներում հայտնվել են դեռ 90-ականներին, երբ էլցանցը հաշվիչները բնակարաններից տեղափոխելու աշխատանքներ սկսեց: Հենասյուների բացակայության պատճառով մալուխները ձգվում էին ինչպես ու որտեղ հարմար էր։
Բնակիչներն էլ իրենց հերթին անկանոն հոսանքալարեր են անցկացրել: 25 տարուց ավելի է՝ թաղամասում նման վիճակ է: Բնակիչները դիմել ու դիմումներ են գրել, բայց նորոգումների հերթը, ինչպես քաղաքի շատ թաղամասերին մինչ հիմա չի հասել:
Էլցանցի գլխավոր ճարտարագետը Հնոցավան թաղամասի ենթակայանների վիճակից տեղակացավ ցույց տված լուսանկարներով: Նման տեսարանները թեև միայն այս թաղամասում չեն: Ենթակայաններում վերանորոգումները հերթի են դրված:
Արդյո՞ք Հնոցավան թաղամասում հնարավոր է աշխատանքներ տարվեն արտահերթ, ճարտարագետը բնակիչներին խորհուրդ տվեց սպասել մեկ ամիս: Իսկ այդ ընթացքում փտած հենասյան հարցը կլուծեն:
Վթարային ենթակայաններն ու մալուխները ծայրամասային թաղամասի բնակիչների միակ մտահոգությունը չեն: Կոյուղատարի համար ջրմուղը փոսեր է փորել, իսկ փողոցի վերանորոգումը թողել են բնակիչներին :Փողոցը 10-ը տարուց ավելի է՝ անանցանելի է:
Չոր եղանակներին փոշին է, իսկ անձրևների ժամանակ՝ ցեխը: Թաղամաս մտնելը ոչ միայն մարդկանց, այլև մեքենաների համար անհնար է։
Ծայրամասային թաղամասի ապրողների ձայնն ու բողոքն այսքան ժամանակ տեղ չի հասել: Իրենք իրենց ուժերով են փողոցը հարթեցրել: Գումար են հավաքել և ավազով ու քարերով փոսերը փակել: Բայց արած գործն էլ մի քանի ամսվա կյանք ունի:
Հնոցավանի բնակիչները հիմա չգիտեն էլ իրենց փողոցը երկրորդական, թե ուղղակի անտեսվածներից է: Կենտրոնական փողոցների վերանորոգման ժամանակ եղել է, որ դիմել են գոնե քանդած ասֆալտն իրենց տան, որով փողոցի փոսերը կփակեին, բայց մերժել են:
700 մետր երկարության փողոցը գոնե անցանելի դարձնելու համար թաղամասի բնակիչներով ստորագրահավաք են արել: Բոլորի անուն ազգանուններով ու ստորագրություններով դիմումը հանձնել են քաղաքաապետարան: Սպասում են պատասխանի, որից էլ կախված է, թե բնակիչները հետո ինչ կձեռարկեն:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...