Ալեքսանդր Թամանյանը Երևանում թանգարան չունի. մեծանուն ճարտարապետի թոռն ահազանգում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Ալեքսանդր Թամանյանը Երևանում թանգարան չունի. մեծանուն ճարտարապետի թոռն ահազանգում է

20:42 30.05.2019

Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, Լոնդոնից Հայաստան է ժամանել և ցանկանում է վերաբացել մեծանուն ճարտարապետի թանգարան-ինստիտուտը:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գագիկ Թամանյանը պատմեց, որ երեք տարի սպասել է ՀՀ քաղաքաշինության արդեն նախկին նախարար Նարեկ Սարգսյանի խոստումը կատարելուն: Վերջինս ասել է, որ ընդունում է իր սխալը` թանգարանի հետ կապված և իր սխալը կուղղի թանգարանը վերաբացելով, բայց 3 տարվա ընթացքում ոչինչ չի արվել: Գագիկ Թամանյանը այժմ մեծ հույսով եկել է, որ թանգարանի հարցը չանտեսվի և այն վերաբացվի:

Խոսելով Ալեքսանդր Թամանյանի թանգարանի համար նախատեսված նմուշների մասին` ճարտարապետի թոռն ասաց, որ այդ  բոլոր նմուշները Հայաստանում են և գտնվում են ընտանեկան արխիվում:

«70 տարի ընտանիքս պահել է այդ նմուշները: 2002 թվականին հնարավորություն ունեցանք, չնայած շատ անհարմար դահլիճում, բայց ցուցադրել ենք այդ նմուշները»,- ասաց Թամանյանը:

Նա նշեց, որ ճարտարապետությամբ հետաքրքրված շատ ուսանողներ են եկել և ուսումնասիրել ճարտարապետ պապի գծագրերը:

Գագիկ Թամանյանի խոսքով` գալուն պես ինքը նամակներ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա տիկնոջը` Աննա Հակոբյանին և Երևանի  քաղաքապետ Հայկ Մարությանին:

«Խնդրել եմ, որ կառավարությունը որոշում կայանցնի Թամանյանի անվան թանգարանի վերաբացման համար: Եթե կառավարության որոշում լինի, կարող են սկսել փնտրել համապատասխան շենքեր, որտեղ կարող ենք տեղակայել թանգարանը, բայց ոչ մի արձագանք չստացա, բացի այն բանից, որ իմ դիմումն ուղղակել են Քաղաքաշինության կոմիտե, որպեսզի իրենք իրենց կարծիքը հանձնեն կառավարությանը»,- ասել է Թամանյանը:

Աննա Հակոբյանից արձագանք չի ստացվել այս հարցի վերաբերյալ, Հայկ Մարությանի` մշակույթի գծով տեղակալն է ընդունել Գագիկ Թամանյանին: Քաղաքապետի տեղակալի հետ երկար զրույցից հետո Թամանյանին վստահեցրել են, որ ամեն ինչ կփոխանցեն Հայկ Մարությանին և եթե նա ցանկանա հանդիպել, հանդիպում կկազմակերպեն, սակայն մինչ օրս հանդիպում կամ արձագանք չի եղել:

«Երեք շաբաթ սպասել եմ և հիմա տեսնում եմ, որ ոչ մի բան չի լինելու, դրա համար հիմա հայցում եմ լրատվամիջոցների օգնությունը»,- ասաց մեծանուն ճարտարապետի թոռը:

Գագիկ  Թամանյանի կարծիքով` Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարանի համար ամենահարմար շինությունը կարող է լինել Ճարտարապետների միության շենքը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

BACK_TO_TOP