20:00 30.05.2019
Ամերիկյան նոր պատժամիջոցների կիրարկումից հետո Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների համար ամենավտանգվող ոլորտը բանկայինն է։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը հիշեցնում է, որ իրանագետների համայնքն այս մասին ահազանգել է դեռ մինչև այդ պատժամիջոցների գործարկվելը։ Հիմա այդ պատժամիջոցներն արդեն գործում են։
«Իրականության մեջ մենք գործ ունենք ակնհայտ ճնշման հետ Հայաստանի վրա։ Միացյալ Նահանգները ճնշում է բանեցնում, որպեսզի Իրանի հետ բանկային գործարքները և տնտեսության այլ ոլորտներում տեղի ունեցող համագործակցությունը հնարավորին սահմանափակի։ Նման ճնշում կա նույնիսկ Եվրամիության երկրների վրա»,- պնդում է իրանագետը։
Նրա խոսքերով, սակայն, հայկական կողմը չպետք է տրվի այդ ճնշումներին, քանի որ դա ռիսկային վիճակ է ստեղծելու Հայաստանի համար։ Իրանագետի խոսքերով՝ ֆինանսական համակարգն է սպասարկում առևտրի, տնտեսության բոլոր բաղադրիչները, հետևաբար, Հայաստանի նկատմամբ այս սահմանափակումները սպառնում են նաև տնտեսության մյուս ճյուղերին։
Ոսկանյանի խոսքերով՝ այլ ոլորտների վրա կլինի նաև անմիջական ազդեցություն։ Դրանից խուսափելու համար աշխատանքը պետք է տանել ինչպես Իրանի, այնպես էլ Միացյալ Նահանգների հետ, քանի որ Իրանի հետ Հայաստանի կենսական հարաբերությունները վտանգվում են ԱՄՆ քայլերի պատճառով։
«[Իրանի հետ] հարաբերությունները մեզ համար ունեն ոչ միայն տնտեսական բաղադրիչ, այլ նաև բխում են մեր պետության անվտանգային շահերից և ծառայում են այդ շահերի կենսական հատվածի սպասարկմանը։ Հաշվի առնելով թուրք-ադրբեջանական շրջափակումը, հաշվի առնելով ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող սպառնալիքները պատերազմի վերսկսման մասին՝ մենք պետք է այդ ոլորտին չափազանց մեծ ուշադրություն դարձնենք, ուշադրություն, որի պակասը այսօր ակնհայտորեն զգացվում է»,- ասաց Ոսկանյանը։
Հայ-իրանական առևտուրը մեծ չէ Իրանի ընդհանուր արտաքին առևտրի մեջ։ Բայց այն մեծ տեղ է գրավում Հայաստանի արտաքին առևտրում։ Եվ այստեղ կարևոր է նաև այն, որ Հայաստանն ավելի շատ ներկրում է, հետևաբար՝ Հայաստանին Իրանից եկող ապրանքներն ավելի շատ են պետք։ Վերջին տարիներին հայ-իրանական առևտուրը աճել է՝ և՛ արտահանումների, և՛ ներկրումների մասով։
Ոսկանյանի խոսքերով՝ իրանցի փորձագետների հետ մասնավոր զրույցների ընթացքում մի լուծում են տեսնում, որը կարող են հայ ֆինանսիստները կատարելագործել ու կիրարկել կամ առաջարկել այլ լուծումներ։
«Համենայնդեպս, իրանցիները ամենևին դեմ չեն, որ ստեղծվի հայ-իրանական համատեղ բանկ ազատ տնտեսական գոտիներից որևէ մեկում։ Դա կարող է լինել նաև Իրանի տարածքում՝ Ջուլֆայի ազատ տնտեսական գոտում, որը անմիջականորեն սահմանակցում է Հայաստանի սահմանին։ Կարող է լինել Մեղրիի ազատ տնտեսական գոտին»,- նշեց իրանագետը։
Խոսքը Արաքսի երկու ափերին գտնվող զույգ տնտեսական գոտիների մասին է, որոնցից մեկը հայկական է, երկրորդը՝ իրանական։ Մյուս տարբերակը, ըստ իրանագետի, դոլարային հաշվարկների փոխարեն հայկական դրամով կամ այլ արժույթով հաշվարկների անցնելու տարբերակն է միջպետական առևտրում։ Ցանկացած պարագայում, պնդում է Ոսկանյանը, հայ-իրանական հարաբերությունները չպետք է սահմանափակվեն։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...