Պարոն Մարուքյանը հա՛մ նալին է խփում, հա՛մ մեխին. Համազասպ Դանիելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Պարոն Մարուքյանը հա՛մ նալին է խփում, հա՛մ մեխին. Համազասպ Դանիելյան

11:02 31.05.2019

ԱԺ-ում այսօրվա նիստը սկսվեց քվեարկություններով: Երեկ քննարկված նախագծերն ընդունվեցին, որին պետք է հաջորդեր ՏՄՊՊՀ անդամի ընտրությունը, սակայն առաջինը ելույթ ունեցող «Իմ քայլը» խմբակցությունից Համազասպ Դանիելյանն իր խոսքը կապեց երեկվա հնչած հայտարարությունների հետ՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի ընտրության շուրջ:

«Ես Հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, առաջարկը ստացել եմ ավելի վաղ, քան արտահերթ ընտրությունների օրն էր որոշված: Իմ գործունեության ընթացքում շատ զգույշ եմ եղել, որ չքաղաքականացվի, երեկ ստիպված եմ եղել նման ելույթ ունենալ նիստի ժամանակ: Փաստն այն է, որ ԵՊՀ-ն և այլ բուհեր, որոնք տնօրինում են հանրային միջոցներ, պետական գույք, ունեն մարմին, որն այնտեղ է` վերահսկելու համար, որոնց մեծ մասն էնտեղ են կառավարության կողմից: Եթե խնդիր ունեք սրա հետ, եկեք քննարկենք»,- ասել է նա:

Համազասպ Դանիելյանը խոսել է ընթացակարգի մասին, հայտնել, որ եղել է երկու թեկնածու, երկուսն էլ առաջադրվել են Հոգաբարձուների խորհրդի այն անդամների կողմից, ովքեր ներկայացնում են պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

«Քվեարկության ընթացքում մեկը հավաքել է 22 ձայն, բարձր ստանդարտներից է խոսում պարոն Մարուքյանը, էդպես էլ չասեց՝ որևէ մեկի հետ կապ ունի՞, թե՞ ոչ: Պարոն Մարուքյանը հա՛մ նալին է խփում, հա՛մ մեխին: Պարոն Մարուքյանը մեղադրել է երեկ իմքայլականներին` ՍԴ անդամի ընտրության հետ կապված, որ Չաք Նորիս է գրվել քվեարկության ժամանակ: Դուք գիտե՞ք, որ փակ քվեարկություն է, երաշխիք ունե՞ք, որ իմքայլական է արել, կամ ձեզանից մեկը չի արել, որ շոու սարքի»,- հարց բարձրացրեց Դանիելյանը:

Ապա խոսեց նախագծերի մասին, անդրադարձավ Մարուքյանի հայտարարությանը, որ իրենք հում նախագիծ չեն բերում, օրինակներով ներկայացրեց, որ «Լուսավոր Հայաստանի» նախագծերից որոշները հում են:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP