11:54 31.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդարանի ամբիոնից արձագանքեց իր իսկ գնահատմամբ «երիտասարդ, բայց բազմընտիր պարոն Մարուքյանին»: Դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ նա ասաց.
«Մի շարք հարցեր կան, որպես իրավաբան՝ Դուք պետք է երևի թե ծանոթ լինեիք բուհերի խորհրդի ձևավորման կարգին»:
Հովհաննիսյանը ներկայացրեց այդ կարգը, ընդգծեց՝ պետական պաշտոնում կարող են լինել նաև քաղաքական գործիչներ, բայց դա չի ենթադրում, որ երբ նա լինում է խորհրդում, կա քաղաքականացում:
«Դրսում սովորած մարդ եք, դա չի նշանակում, որ կա քաղաքականացում, կարող է՝ մարդ չլինի, բայց քաղաքականացված լինի»,- ասաց նա՝ բերելով դպրոցների օրինակը` նշելով, որ նախկինում քաղաքականացված էին դպրոցները, իսկ այժմ մաքրվել են, ու դա դժվար է չնկատել:
Նա բերեց նաև բուհերի խորհուրդների օրինակը, ապա զարմանքով նշեց՝ ինչպե՞ս կարելի է ակնհայտ բաները չտեսնել: Հովհաննիսյանը հայտնեց, որ շատ մարդիկ հրաժարվում են լինել խորհրդի անդամներ, քանի որ դա հասարակական գործ է, ավելորդ ծանրաբեռնվածություն:
«Երեկվա խոսացածը վերցնում, ոնց ուզում մեկնաբանում եք, կա՛մ լսողության խնդիր կա, կա՛մ տրամաբանության, ուրիշ խնդիր այստեղ չկա»,- ասաց պատգամավորը:
Հովհաննիսյանի համար զարմանալի էր, թե ինչո՞ւ է էդմոն Մարուքյանը կոնկրետ երկու բուհով հետաքրքրվում: Իր իսկ հարցին պատգամավորը պատասխանեց՝ պատճան այն է, որ բուհերից մեկի թեկնածուների թվում Մարուքյանի ընկերն է:
«Ես ընկեր չունեմ»,- դահլիճից արձագանքեց Մարուքյանը:
«Ավելի վատ, որ ընկեր չունեք, պարո՛ն Մարուքյան»,- պատասխանեց Հովհաննիսյանը:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...