Կոմիտասը հոգեկան հիվանդ չի եղել, նրան փակել են սենյակում ու միտումնավոր մատնել անուշադրության. Կոմիտասի ազգականուհի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Կոմիտասը հոգեկան հիվանդ չի եղել, նրան փակել են սենյակում ու միտումնավոր մատնել անուշադրության. Կոմիտասի ազգականուհի

09:59 01.06.2019

Հանճարեղ երաժիշտ, ազգագրագետ և բանահավաք Կոմիտասի՝ Սողոմոն Սողոմոնյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Գյումրիի Արվեստների ակադեմիայում հանդիպում է անցկացվել Միացյալ Նահանգներում բնակվող Կոմիտասի ազգականուհու՝  հոգեբանական գիտությունների պրոֆեսոր Մելինե Գարագաշյանի հետ, որը ներկա երաժիշտներին ու հոգեբաններին է ներկայացրել մեծն Կոմիտասի կյանքի անհայտ դրվագներն ու պատմությունները:
Դրանք տեղ են գտել Գարագաշյանի երկու գրքերում, որտեղ Կոմիտասը ներկայացվում է հոգեբանական ուսումնասիրությունների տեսանկյունից։ Իսկ  հանճարեղ երաժշտի կյանքն ուսումնասիրելու առիթ են  հանդիսացել երկու լուսանկարներ, որոնք Մելինե Գարագաշյանը հայտնաբերել էր սկեսրոջ պայուսակում։

Սիրելի քրոջս՝  Մարիկին, իր եղբայր Կոմիտաս Վարդապետից։ Այս մակագրությամբ ազգականուհուն 1909 թվականին ուղարկված  լուսանկարները Տիկին Մելինեի ամուսնու տատը խնամքով է պահպանել ու փոխանցել սերունդներին։ Վարդապետի կապը հորեղբոր ընտանիքի հետ եղել է շատ ամուր, նրանք Կոմիտասի միակ հարազատներն են եղել։
«Կոմիտասի մայրը, որ մահանում է, Կոմիտասը դեռ մեկ տարեկան չկար, Կոմիտասի հորեղբոր կինը թե՛ Կոմիտասին, և թե՛ Մարիկին միևնույն ժամանակ կաթ կուդար, ուրեմն նրանք կաթնեղբայր ու կաթնաքույր կլլան իրար, Կոմիտասը Մարիկին քույր կկանչե»,- պատմել է Կոմիտասի ազգականուհի Մելինե Գարագաշյանը։

Պատահական գտած այս լուսանկարներն էլ հոգեբան Մելինե Գարագաշյանին միտք ու թեմա են տալիս Կոմիտասի կյանքը հոգեբանական հետազոտության ենթարկելու համար: Սկսում է ուսումնասիրել աշխարհի տարբեր երկրներում պահպանված արխիվային փաստաթղթերն ու  իրեղեն ապացույցները, միակ վայրը, որտեղ արգելվել է հոգեբանի մուտքը, եղել է Թուրքիայի պետական արխիվը, որտեղից հրաժարվել են  փաստաթղթեր տրամադրել։ Իսկ ձեռքի տակ եղած նյութերի վերլուծությունն ապացուցում է, որ Կոմիտասն իրականում չի խելագարվել:

«Կոմիտասը հոգեկան հիվանդ չէր, Հալիդե Էդիպը, որ թուրք էր, Կոմիտասի մոտիկ բարեկամ Սուլթան Համիդի քարտողարուհուն աղջիկն էր, գրած է՝ քանի որ Կոմիտասը հոգեբուժարան գնաց, ուրեմն խենթ էր, այդպես բան չկար, Կոմիտաս խենթ չէր,Կոմիտասը չէր խենթացած, ինքը հոգեցունց ըլլած էր»,- պարզաբանում է հոգեբան Մելինե Գարագաշյանը:

Ըստ մասնագետի՝ 1915 թվականի Ցեղասպանության կենդանի վկան ու ականատեսը հոգեպես անհավասարակշիռ վիճակում էր հայտնվել իր վախերի պատճառով, նա դարձել էր լռակյաց ու պարփակված իր աչքերով տեսած սարսափների մեջ, որոնք բարձրաձայնելիս նրան խենթ էին համարում։

։

«Կոմիտաս հոգեցնցում մը ապրեցավ,այդ զորավոր վախերը,որ ունեցավ ցեղասպանության ժամանակ, մանավանդ նկատի առնինք, որ ինքը հոգևոր հովիվ էր, ըսել է, որ ինքը պետք է հոտին օգտակար ըլլար, որ չկարեցավ, ինքը միայն Նարեկ կկարդար և մարդիկ իրեն խենթի տեղ կդնեին»,- նկատել է ամերիկահայ հոգեբանը:

Հոգեվերլուծությունից հետո պարզվում է, որ անհրաժեշտ մասնագիտական օգնություն ցուցաբերելու դեպքում Կոմիտասը լիարժեք առողջանալու հնարավորություն կունենար։

«Կոմիտասը տարավ ծանր հոգեկան ցնցում, բայց դա չի նշանակում, որ նա տառապել է շիզոֆրենիայով, ոչ դա սթրեսային վիճակ էր, որը բուժելի էր,եթե լինեին հոգացավ մարդիկ, որոնք կկանգնեին նրա կողքին և կբուժեին, բայց անտարբերությունը կործանեց նրան»,- կարծում է հոգեբույժ Ջուլիետա Մարգարյանը։

Հոգեբուժարանում գտնված տարիներին Կոմիտասը պահանջել է վերադարձնել իր  ստեղծագործություններն ու հավաքագրած գեղջկական  երգերի խազագրությունները, հենց այդ ազգային երգերն էին, որոնք մինչ 1915 թվականը մեկ առ մեկ մեծ երգահանը հավաքագրել էր  հայկական գյուղերից ու բնակավայրերից ու մշակել:

«Կոմիտասը ուղղորդվել է ինչ-որ առեղծվածային, աստվածային մի ուղղորդումով, որպես առաքյան, որպես մեծություն, որը կարողացել է գտնել հենց այն երգերը, որտեղ կան հայի ինքնության յուրահատուկ դրսևորումներ, դա կարող ենք անվանել կոդավորում»,- նշել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնորենի պաշտոնակատար Հասմիկ Հարությունյանը:

«Կոմիտասն առաջին հայ երաժիշտն էր, որ մեր ժողովրդական ու հոգևոր երաժշտությունը բազմաձայնեց մեր ազգային մտածողության երաժշտական օրենքներով՝ ինտոնացիաներով, դա ամբողջ աշխարհում նորություն էր»,-  ասել է «Խազեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Անի Նավասարդյանը։

Կոմիտասի կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել նաև Շիրակի դաշտավայրը, որտեղ Արևմտյան Հայաստանից վերաբնակեցված գաղթականններից ամենաշատ երգերն ու խաղիկներն է կարողացել նոթագրել։ Կոմիտասը հատկապես հմայված է եղել Հառիճավանքով, որտեղ հոգեկան հանգստություն է ստացել։

«Շիրակցիներս հպարտանում ենք, որ ունենք կոմիտասյան սրբավայր և այդ սրբավայրերից մեկը Հառիճավանքն է, որտեղ հինգ անգամ եղել ու հանգստացել է, ինչպես ինքն է իր նամակներից մեկում գրել՝ իր նյարդերն է բուժել Կոմիտասը Մկրտիչ Խրիմյանին ուղեկցելիս»,- պատմել է Հասմիկ Հարությունյանը։
«Կոմիտասը շատ խիստ կապրեր, իր ականջը բնավ չի մաքրել, որ իր լսողությունը չխաթարվի ու մաքուր լսե հավաքագրվող երգերը: Երբ որ Կոմիտասը մահացել է, ֆրանսիացիները ցանկացել են ուսումնասիրել իր ձայնալարը, որպեսզի պարզեն իր գեղեցիկ ձայնի յուրահատկությունը, բայց հայերը թույլ չեն տվել»,- հետաքրքիր նոր փաստեր է ներկայացրել Կոմիտասի կյանքից հոգեբան Մելինե Գարագաշյանը։

Կոմիտասի հավաքագրած մոտ 3000 երգերից, շարականներից ու խաղիկներից շատերը չեն պահպանվել, հայտնի մշակումներն այսօր հայկական երգարվեստի հիմնաքարերն են համարվում: Կոմիտասը նաև գրել է հայտնի շարականները, որոնք կատարվում են  ժամերգությունների ու պատարագների ընթացքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP