Ջրափի գյուղի եկեղեցին 85 տարվա լռությունից հետո զանգ ունեցավ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Ջրափի գյուղի եկեղեցին 85 տարվա լռությունից հետո զանգ ունեցավ

20:26 01.06.2019

Ջրափիի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում ավելի քան 85 տարվա լռությունից հետո այսօր զանգ է հնչել։ 1930-ականներին Ջրափիի եկեղեցու զանգը հանվել էր ու անհետացել։ Նոր զանգն այսօր օծվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ ու տեղադրվել։ Գյուղի եկեղեցու զանգը վերադարձնելու նախաձեռնությունը եղել է Մխիթար Անտոնյանինը, ում նախնիներն այս գյուղից են։

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1862 թվականին, այն ժամանակվա Վերին Ջրափի գյուղում՝ առանց զանգի ու զանգակատան։ 1900 թվականից հետո է միայն եկեղեցին զանգ ունեցել, բայց շատ կարճ ժամանակով։

1930-ականներին, երբ եկեղեցիներ էին պայթեցվում, խաչերն ու զանգերը գմբեթներից հանվում, այս եկեղեցին էլ իր զանգը կորցրեց, վերածվեց պահեստի։ Հենց Թուրքիայի սահմանին գտնվող գյուղում պատարագները շուրջ 1 դար լուռ էին անցնում։ Անիի տարածաշրջանի 8 գյուղերի հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանի խոսքերով՝ գյուղից իրենք ամեն օր տեսնում են մեր պատմական հայրենիքը, լսում մոլլայի ձայնը, բայց հայկական հողի վրա չունեին զանգ, որ հնչեցնեին՝ ցույց տալու համար, որ քրիստոնեական հողում են ապրում։

Ջրափիի եկեղեցու զանգը Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում է ձուլվել՝ հարևան գյուղերի եկեղեցիների զանգերի նմանությամբ: Իսկ նոր զանգ ունենալու նախաձեռնությունը Անտոնյաններինն է, ովքեր Մուշից Ջրափի գաղթած հայ ընտանիքի ժառանգներ են:

Անուշ Անտոնյանի խոսքերով՝ զանգը իրենք նվիրում են պապի՝ Սանդրոյի և մայրիկի՝ Ռոզայի հիշատակին, ովքեր այս գյուղում են ապրել։ Սանդրոն եղել է հայդուկապետ Տարոնի գավառում, կռվել Անդրանիկի բանակում։ Նրա մասին գյուղացիների ունեցած տեղեկությունները կցկտուր են, հայտնի է միայն, որ 1937 թվականին Սանդրոյին սպանել են բոլշևիկները։ Զանգի տեղադրմամբ հայդուկապետի ժառանգները նաև իրենց պապի մասին են հիշեցնում նոր սերնդին։

Սուրբ Աստվածածին եկեղեցին 1974 թվականին՝ Ախուրյանի ջրամբարի կառուցման ժամանակ, տեղափոխվել է Ջրափի գյուղի նախկին տարածքից ու համարակալված քարերով վերակառուցվել է։ Հուշարձաններով հարուստ գյուղից քիչ բան է տեղափոխվել, շատ կոթողներ ջրի տակ են մնացել։ Այս մասին պատմում է արտակարգ իրավիճակների նախարարը։ Ֆելիքս Ցոլկակյանը ծնունդով Ներքին Ջրափի գյուղից է:

Այստեղ լինելու էր ջրամբարի տարածքից տեղափոխված հուշարձանների համալիր։ Բայց Շիրակավանի, Երազգավորսի, Վերին Ջրափիի եկեղեցիներից մի քանի քար է միայն տեղափոխվել, մնացածը մինչ օրս ջրի տակ է: Թեև 70-ականներին այս մասին ոչ ոք չէր խոսում, իսկ փաստաթղթերում բոլոր եկեղեցիները տեղափոխված էին:

Ըստ Ֆելիքս Ցոլակյանի, Շիրակավանի եկեղեցու գմբեթը 1970-ականներին ջրի տակից լույս է տվել, սրանով էլ բացահայտվել է խաբեությունը։ Պարզվել է, որ եկեղեցիները ջրի տակ են մնացել։ Այս գործով նույնիսկ մարդիկ են դատվել։ Նույնը 9-րդ դարի քարավանատանն էր վերաբերում, որից փոքր մաս է փրկվել: Գյուղացիների խոսքերով՝այս քարավանատանն իջևանել են Անի գնացող վաճառականները: Ջրափիի այս տարածքն այժմ Շիրակի մարզի զբոսաշրջային 30 ուղղություններից մեկն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP