20:44 11.11.2017
ՀՀ Սահմանադրական դատարանի երեկ կայացրած որոշումը, որով անօրինական են ճանաչվել Վանաձերի ավագանու նիստերը, կողմերը տրամագծորեն տարբեր ձևերով են մեկնաբանում: Հայցվոր կողմը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դա հաղթանակ է անվանում և պնդում, որ Վանաձորի ավագանին պետք է լուծարվի ու նոր ընտրություններ նշանակվեն, իսկ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարվել զբաղեցրած պաշտոնից, այլև ցանկանում է գործել նույն ոգով՝ սպասելով օրենքի փոփոխությանը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Վանաձորի ավագանու ընտրություններում իշխանական թեվը ներկայացնող երկու կուսակցությունները՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ միասին ստացան ավագանու 15 մանդատ, իսկ ոչ իշխանական թևի երեք կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդը» և ԲՀԿ-ն միասին՝ 18 մանդատ: Ավագանու առաջին նիստից երկու օր առաջ ոչ իշխանական թևի երեք կուսակցությունները համաձայնագիր ստորագրեցին ու հայտարարեցին միասնական թեկնածուի մասին:
Քվեարկության արդյունքները անսպասելի էր ոչ իշխանական թևի համար: Նրանց թեկնածուն՝ Քրիստ Մարուքյանը 14 կողմ ձայն էր ստացել, իսկ Հանրապետական թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ 19 ձայն: Ոչ իշխանականները կուսակցությունները սկսեցին կասկածել մեկմեկու, սակայն դավաճաններին այդպես էլ չգտան:
Ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար մեծամասնություն կազմող ոչ իշխանական երեք կուսակցությունները որոշեցին բոյկոտել ավագանու նիստերը, քվորում չապահովվել ու հասնել ավագանու լիազորությունների դադարեցման: Քաղաքական ճգնաժամը մի քանի ամիս տևեց, որից հետո հիմք ընդունելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի մի շարք դրույթներ, Հանրապետական և ՀՅԴ խմբակցությունները 15 հոգանոց ավագանու կազմով սկսեցին նիստեր գումարել ու որոշումներ կայացնել:
Խորհրդարանի Ելք եվ Ծառուկյան խմբակցությունները այդ գայլը որակեցին Հակասահմանադրական ու Սահմանադրական դատարան հայց ներկայացրին , վիճարկելու «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ խնդրահարույց դրույթները:
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին սահմանադրական դատարանը բավարարեց դիմումի մի մասը, և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական ճանաչեց։
Սահմանադրական իրավունքի մասնագետները առայժմ չեն շտապում մեկնաբանել Սահմանադրական դատարանի որոշումը՝ պատճառաբանելով, որ մանրամասներին ծանոթ չեն և գործը ուսումնասիրելուց հետո միայն կարող են ասել, թե ինչ ընթացք կունենա գործընթացը: «Ելք»-ում վստահ պնդում են՝ այլընտրանք չկա, և քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը ավագանու նոր ընտրությունն է , Վանաձորի քաղաքապետարանում, սակայն, նման զարգացումներ չեն կանխատեսում: Սակայն մի բան ակնհայտ է՝ քաղաքական կրքերը Վանաձորում կրկին կշիկանան:
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
14:43 05.08.2025
Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացելՃապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...