19:19 03.06.2019
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի ստեղծմանը և նշել, որ հանձնաժողովի նիստերը պետք է լինեն փակ.
«Հարցը վերաբերում է մեր բանակին, անվտանգությանը և այս փուլում մենք չգիտենք, թե ինչ կարող ենք լսել, իմանալ: Ես կարծում եմ, որ ամբողջությամբ փակ պետք է լինեն նիստերը»:
Խոսելով նոր Ընտրական օրենսգրքի մասին` Ալեն Սիմոնյանը նշեց, որ մոտ ապագայում համապետական ընտրություններ չկան, այդ իսկ պատճառով պետք է հասցնեն մանրամասն ուսումնասիրել օրենսգիրքը: ԱԺ փոխնախագահը վստահեցրեց, որ հաջորդ ընտրություններին կլինի նոր Ընտրական օրենսգիրք:
Լրագրողի այն դիտարկմանը, թե ԱԺ մյուս խմբակցությունները նշում են, որ տեղյակ չեն եղել և իշխող խմբակցությունը որոշել է ծածուկ կերպով ստեղծել Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Դա մեր գործելաձևը չէ: Մեր գործընկերների կարող եմ ասել, որ իրենք մտածելու բան չունեն. ինչ-որ պետք է քննարկվի, միանշանակ քննարկվելու է»:
Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձավ անցումային արդարադատությանը և նշեց, որ այն ունի մի քանի գործիք և դրանցից մեկը վեթինգն է և ինքը չի բացառում, որ մի քանի ամիս հետո կարող են այլ գործիքներ իրականացվեն, սակայն այս փուլում նպատակահարմարը վեթինգի կիրառումն է:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Հովհաննիսյանի թեկնածությանը` Ալեն Սիմոնյանը նշեց, որ դեռ պետք է լինի քննարկում, որի արդյունքում միայն պարզ կլինի, թե ով կդառնա ՍԴ դատավոր:
Նա կոչ արեց նախագահի հետ կապված դավադրություններին չհավատալ, քանի որ Արմեն Սարգսյանը այն մարդը չէ, ում կարելի է ճնշել:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...