«Xero Australia» ընկերության գլխավոր տնօրեն Թրենտ Իննեսը պատմել է անփոխարինելի փորձարկման մասին, որն անցնում է աշխատանքի համար ընկերությանը դիմող ցանկացած մասնագետ: Եվ եթե նա չկարողանա այդ փորձությունը անցնել, ապա անկախ մասնագիտական տվյալներից, նրա թեկնածությունը հաշվի չեն առնում:
Ընկերության ղեկավարն ասում է, որ աշխատանքի համար դիմողների մասնագիտական տվյալները հաճախ հավասարապես շատ լավն են, այստեղ ավելի կարևոր են դառնում մարդու անձնային որակները:
Դրանք պարզելու համար հարցազրույցից առաջ տնօրենը դիմողին ուղեկցում է խոհանոց, առաջարկում է ինչ-որ բան իր հետ վերցնել՝ ջուր, թեյ կամ սուրճ (ավելի հաճախ սուրճ): Դրանից հետո միասին գնում են այն սենյակը, որտեղ անցկացվելու է հարցազրույցը: Հարցազրույցից հետո սկսվում է խորամանկ թեստը: Եթե դիմողն առաջարկում է խոհանոց տանել դատարկ բաժակը, ապա տվյալ աշխատանքի համար իր թեկնածությունն անպայման քննարկվում է:
«Ես չեմ ստիպում, որ իրենց բաժակը տանեն խոհանոց: Հաճախ անգամ թույլ չեմ տալիս: Բայց իրենց կողմից հնչող առաջարկը շատ կարևոր է: Դա ցույց է տալիս նրանց ուշադրությունն ու վերաբերմունքը աշխատանքի և գրասենյակի հանդեպ:
Այն թեկնածուն, որ բաժակը թողնում է սեղանին և հեռանում, մեխանիկորեն հայտնվում է ընկերության սև ցուցակում:
Ի վերջո, գիտելիքը կարելի է սովորել, փորձը՝ ձեռք բերել, սակայն շատ ավելի դժվար է ձեռք բերել կամ փոխել անձնային հատկանիշները: