Աստղագետները Երկիր մոլորակից նվազագույն հեռավորության վրա գտնվող զույգ աստերոիդ են լուսանկարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

Աստղագետները Երկիր մոլորակից նվազագույն հեռավորության վրա գտնվող զույգ աստերոիդ են լուսանկարել

08:30 10.06.2019

VLT աստղադիտակն արձանագրել է Երկիր մոլորակին ամենից մոտ գտնվող զույգ՝ 1999KW4 անունն ստացած աստերոիդներին: Երկնային մարմինների լուսանկարը հրապարակվել է Չիլիի աստղադիտարանի պաշտոնական կայքում:

«Այս լուսանկարներն ու, առհասարակ, այլ աղբյուրներից ստացվող տեղեկությունները շատ կարևոր են: Դրանք հնարավորություն կտան փոխել բեկորի ուղղությանը, եթե լինի դրա՝ Երկիր մոլորակին հարվածելու վտանգը: Վատագույն դեպքում գոնե ավելի կանխատեսելի կլինեն հնարավոր բախման հետևանքները»,- ասել է գիտական խմբի անդամներից Օլիվյե Էտոն:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ արդեն մի քսանամյակ աստղագետները փորձում են հավելյալ տեղեկություններ ձեռք բերել երկնային փոշեհատիկների «բնավորության» վերաբերյալ, հասկանալու դրանց գործելաոճը՝ ձգողականության առկայության, բացակայության ու ձգողական ուժի նվազագույն առկայության պարագայում:

Հաղորդվում է, որ լուսանկարված երկվորյակները մի մասն են այն (ենթադրաբար-խմբ.) միլիոնավոր մարմինների, որոնց մասին մարդիկ գրեթե ոչինչ չգիտեն:

Այս երկվորյակները մեր մոլորակի համար համարվում են «պոտենցիալ վտանգավոր» օբյեկտներ: Զույգի մի կտորի տրամագիծը, մոտավոր հաշվարկներով, կազմում է 1.3 կմ, իսկ համեմատաբար փոքրինը՝ 350 մետր: Բավականին մեծ այս «փոշեհատիկները», եթե բախվեն մեր մոլորակին, ապա հետևանքները լուրջ են լինելու:

Բացի այդ, տիեզերական փոշու կտորները մեր մոլորակին բավականին մոտ են սավառնել: Մոտավոր հաշվարկներով՝ 5.2 միլիոն կիլոմետր, ընդ որում, սա 13 անգամ ավելի մեծ տարածություն է, քան Երկրից Լուսին հեռավորությունը:

Աստղագետների գնահատմամբ՝ արդեն 2036 թվականին աստերոիդները Երկրից հեռու կլինեն ընդամենը 2.3 միլիոն կմ, ինչը նրանց դարձնում է Արեգակնային համակարգում «բնակվող» մարմինների շրջանում Երկիր մոլորակին ամենամոտ գտնվողները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

12:26 13.07.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

10:35 13.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

10:00 13.07.2025

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

BACK_TO_TOP