11:00 04.06.2019
ԿԲ տարեկան հաղորդման ավարտին հարցուպատասխանից հետո ելույթների համար գրանցվել էր 12 պատգամավոր: Առաջինը կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող Սերգեյ Բագրատյանը:
«Կարծես թե թվերի տվյալներով ամեն ինչ նորմալ է, կանխատեսվում է, որ 2019թ.-ին նախատեսվում է 6.1 տոկոս տնտեսական աճ, որը հարցերի տեղիք է տալիս: Ինչպե՞ս պետք է զարգացում ակնկալել տնտեսությունում, երբ տնտեսության իրական հատվածում ներդրումներ չկան, հետևաբար հարց է առաջանում. արդյո՞ք ներքին ռեզերվներն օգտագործվում են ճիշտ և արդյունավետ»,-հարցնում է նաև՝ հավելելով, որ պատասխանը բացասական է:
Ըստ նրա՝ ժամանակն է, որ ԿԲ-ն կարողանա ստեղծել ներդրումային միջավայր:
«Չի սպասարկում պարզ պատճառով, որովհետև բանկային կապիտալը ձևավորվել է նախկին բարձրագույն իշխանությունների կողմից ժողովրդից թալանված միջոցներով, և այդ կապիտալը չունի ազդակ՝ ներդրվելու տնտեսության մեջ: Լիւշնելով այլ ռեժիմի մասնակիցներ՝ սպասումներ են ձևավորել և ցանկություն չունեն ներդրումները արագացնել, գյուղացվիական տնտեսությունները կանգնած են լուրջ խնդիրների առջև և չեն կարողանում օգտվել բանկային ռեսուրսներից, որովհետև մեծ մասը սև ցուցակներում են»,- ասաց նա:
Նա մտահոգություն հայտնեց, որ եթե 130 000 քաղաքացի դուրս է եկել սև ցուցակներից, ապա ուր են:
«Ինչ է կատարվում, կարծես թե կապիտալը թուխս է նստել՝ հույս ունենալով, որ ճուտ կհանի, այդ ոսկե ձվերը նեխելու են, որովհետև ճուտ չեն հանելու, որովհետև չի աշխատելու այդ կապիտակը և դատապարտված է վերադարձվելու այն մարդկանց, ումից խլվել է, կասկածներ կան, որ չի կարող արտահանվել, դրա համար էլ չի արտագաղթելու, չի արտահանվել, որովհետև հնարավոր չէ այլ բանկերում տեղաբաշխել, պետք է հիմքերը ցույց տաս, որ ընդունի եվրոպական կամ ամերիկյան բանկերը»,- ասաց Բագրատյանը:
Նա կարծիք հայտնեց, որ բանկերը պետք է նախաձեռնողական քաղաքականություն վարեն գյուղացու հետ կապ պահելով՝ հասկանալ պատճառները, իսկ գյուղացին կբացատրի, թե որն է խնդիրը:
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 22.07.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետՀուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...
23:53 22.07.2025
Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտԱյսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...
23:51 22.07.2025
Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքներըՄեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս թունելն ունենալու է 530մ երկարություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:49 22.07.2025
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […] ...
23:46 22.07.2025
Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։ Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով […] ...