Բագրատաշենի անցակետում մնացած բեռների տերերն ընդունում են իրենց մեղքն ու խնդրանքով դիմում իրավասու մարմիններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Բագրատաշենի անցակետում մնացած բեռների տերերն ընդունում են իրենց մեղքն ու խնդրանքով դիմում իրավասու մարմիններին

16:04 04.06.2019

Բագրատաշենի անցակետում առանց հայտարարագրման ապրանքներ ներմուծող տնտեսվարողները լրագրողներին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները: Նրանք ասել են, որ ընդունում են իրենց մեղքը, պատրաստ եմ համապատասխան տուգանքները վճարել և օրինական մաքսազերծել ապրանքները, թեև դժգոհել են մաքսազերծման բարձր արժեքներից: Տնտեսվարողներն առայժմ տեղեկություն չունեն իրենց գործի ընթացքից և խնդրում են պատկան մարմիններին տեղեկություն տրամադրել իրենց բեռների և գործի վերաբերյալ:

«Մենք չենք ասում, որ անմեղ ենք կամ մեր ոտքերն ամպոտ են, մեր սխալներն էլ կան, որոնք ընդունել ենք, բայց հիմա խնդրում ենք, որ օգնեք: Առ այս րոպեն չգիտենք` մեր գործով ովքեր են զբաղվում, ոչ մի տեղից տեղեկություն չեն տալիս, Իջևանի ԱԱԾ վարչության պետը, մեր գործի թիվն ասաց միայն ու ասաց, որ գործը ճանապարհել են Երևան, բայց ոչ մի տեղ չկա, դեռ չի հասել հասցեատիրոջը: Մենք լուրջ վտանգ ունենք, շատ հայ ընտանիքներ գնում են դեպի անդունդ, գումարի մասին ա խոսքը, մեր երկրի վիճակն իմանալով` գիտեք, որ բոլորս էլ վարկերի մեջ ենք, և այդ բեռներն արդեն պահված են 15 օր»,- ասաց տնտեսվարող Քրիստինե Պետրոսյանը, ում բեռները ևս մաքսակետում են պահված:

Ստամբուլից Երևան տեղափոխվող բեռների մի մասը մաքսազերծվել է, իսկ մոտ 3տ-ի չափ բեռ տնտեսվարողները փորձել են անցկացնել առանց մաքսազերծման: Նրանց խոսքերով` պատճառը մաքսազերծման բարձր գներն են:

«Կարիքն ա ստիպում, որ մարդը նման քայլերի ա դիմում: Մենք ապրում ենք Հայաստանում, բայց հագուստը մաքսազերծում ենք 4 եվրոյին համարժեք դրամով: Եթե մի մայկան Ստամբուլից գնել ես 1 դոլարով, 4 եվրո պետք ա ավելացնես, իսկ մեր շուկան էն շուկան չի, որ բերես վաճառես էդ գնով, պետք ա մտածես` ում նվիրես»,- ասացին տնտեսվարողները:

Սկզբում տնտեսվարողներին ասվել է, որ պետք է վճարեն 9, հետո` 15, իսկ վերջում` 17 հազար եվրոյի չափով տուգանք, տնտեսվարողները համաձայնել են, սակայն քանի որ կար կասկած, որ նման չարաշահում անելը հնարավոր չէր իրականացնել առանց ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսակետ բաժնի պաշտոնատար անձանց թողտվության կամ պաշտոնական դիրքի չարաշահման, հետևաբար` ԱԱԾ-ի կողմից հարուցվել է քրեական գործ՝ 308 հոդվածի առաջին մասով և 205 հոդվածի առաջին մասով:

Բեռը գտնվում է ավտոբուսում, որը վարձակալական հիմունքներով էր աշխատում, և այն պատկանում է Վրաստանի քաղաքացու, ով ամեն օր զանգում և իր ավտոբուսը կամ դրա վարձակալության գումարն է պահանջում: Ավտոբուսի սեփականատերը զանգահարեց նաև ասուլիսի ժամանակ և պահանջեց, որ այսօր 1000 դոլար գումար փոխանցեն իրեն՝ ինքն էլ բանկին է վճարելու:

«Ավտոբուսի տերը մեզ նույնիսկ ահաբեկում է, ասում է, որ գաք Վրաստան, տեսեք` ինչ է լինելու: Եթե նույնիսկ չի աշխատում, կանգնած է ավտոբուսը, մենք պարտավոր ենք 5000 դոլար վարորդին վճարել, նրան չի հետաքրքրում, թե որտեղ և ինչու է կանգնած իր ավտոբուսը: Շատ վախենալու թվեր են գալիս մեզ վրա: Ես խնդրում եմ իրավասու մարմիններին, որ մեզ կոնկրետ պատասխան տան, թե շարունակությունը ոնց է լինելու, բոլորս մեծ ֆինանսական տույժեր ենք կրում»,- ասացին տնտեսվարողները:

Բեռների մեծ մասը վերջին զանգին վաճառելու համար նախատեսված հագուստ է եղել: Ավտոբուսի մեջ նաև մեծ քանակի սնունդ կա, որն արդեն փչացած կլինի, և ավտոբուսում հակահիգիենիկ վիճակ կլինի, ասում են բանախոսները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP