Սկզբում թռչել սովորեցի, հետո սկսեցի մարդկանց թռչել սովորեցնել. այսօր ծնվել է Քըրք Քըրքորյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+15.09 oC

Սկզբում թռչել սովորեցի, հետո սկսեցի մարդկանց թռչել սովորեցնել. այսօր ծնվել է Քըրք Քըրքորյանը

18:59 06.06.2019

Բոլորին անհայտ Գրիգոր Գրիգորյան և աշխարհին հայտնի Քըրք Քըրքորյան՝ Լաս Վեգասի «արծիվը»:

Ծնունդը

Ամեն ինչ սկսվեց 1917թ.  հունիսի 6-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Միացյալ Նահանգներ գաղթած Ահարոն և Լիլյա Քըրքորյանների 4 երեխաներից Գրիգորը վերջինն էր:

«Ծնվել եմ ԱՄՆ-ում, սակայն երբ դպրոց գնացի, անգլերեն դեռ չգիտեի, որովհետև տանը միայն հայերեն էինք խոսում: Հայրս մի հսկա, կոպիտ մարդ էր, ով երբեք ոչ մեկից ոչինչ չի վերցրել: Ես ընդամենը 9 տարեկան էի, երբ առաջին անգամ փող տարա տուն: Թերթեր էի վաճառում և զբաղվում էի պատահած ցանկացած աշխատանքով»: 

Առաջին միլիոնը
Թերթեր վաճառելուն զուգահեռ Քըրքը սկսում է ավտոմեքենաների բիզնեսը: Գնելով հին, օգտագործված մեքենաներ` ներկում և վաճառում էր դրանք` աշխատելով 10-15 դոլար յուրաքանչյուրի դիմաց: Բայց առաջին միլիոնը նա աշխատեց ոչ մեքենաներից: Քըրքորյանները հաճախ էին փոխում բնակության վայրը, և Քըրքը ստիպված էր ամեն անգամ նորեկ լինել դպրոցում ու ամեն անգամ ինքնահաստատվել: Դա, սակայն, ոչ միշտ էր խաղաղ ճանապարհով ստացվում: Մեծ եղբայրը` Նշանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և բռնցքամարտի դասեր էր տալիս:

Քըրքն այնքան էր տարված այդ մարզաձևով, որ 8-րդ դասարանում մարզվելու համար թողեց դպրոցը:

Ճակատագրական հանդիպում
Թերևս նա էլ եղբոր պես դառնար պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, եթե  1939 թվականի աշնանը չհանդիպեր Թեդ Օ’Ֆլաերտին:
Օ’Ֆլաերտը զբաղվում էր պատի վառարանների տեղադրմամբ և Քըրքը օգնականի աշխատանքի է անցնում նրա մոտ` վաստակելով ժամում 45 ցենտ: Հենց Թեդը նրան իր հետ մասնավոր թռիչքադաշտ տարավ և առաջարկեց թռչել:
կյանքում առաջին անգամ Քըրքը օդ բարձրացավ, տեսավ երկիրն ու օվկիանոսը վերևից: Եվ առանց տատանվելու կատարեց իր ընտրությունը:

«Պարզապես իմ կյանքում ամեն ինչ արագ ընթացավ… Սկզբում ես թռչել սովորեցի, հետո սկսեցի մարդկանց թռչել սովորեցնել։ Այնուհետև սկսեցի սովորեցնել ուսուցիչներին՝ ինչպես թռչել սովորեցնեն մարդկանց… Ու ողջ կյանքս անցավ այդպես»։

Հենց ինքնաթիռներով էլ նա վաստակեց իր առաջին միլիոնը:

Առաջին միլիոնից մինչև միլիարդատեր

1940 թվականին նա ուղևորվում է Մոհավի անապատ, որտեղ այժմ գտնվում է ԱՄՆ-ի «Էդվարդս» ռազմաօդային բազան: Այնտեղ նա մոտենում է տնօրենին ու ներկայացնում իր խնդրանքը.

«Սովորելու համար գումար չունեմ: Եվ կրթություն նույնպես չունեմ: Սակայն ես պետք է թռչեմ: Դուք կօգնե՞ք ինձ»:

Ռազմաօդային բազայի տնօրեն Բերնսը օգնում է: 6 ամիս անց Քըրքորյանը ստանում է օդաչուի որակավորում և աշխատանքի անցնում Մոնրեալում:

«Նրանք վճարում էին այնպիսի գումարներ, որոնց մասին ես անգամ երազել չէի կարող` 1000 դոլա՛ր մեկ թռիչքի դիմաց: Մեր նպատակն էր հասցնել կանադական ռմբարկիչները Լաբրադորից Շոտլանդիա: Սակայն այդ թռիչքները անչափ վտանգավոր էին և 4-ից միայն 1-ն էր հետ վերադառնում»:

2,5 տարիների ընթացքում Քըրքորյանը տեղափոխեց 33 ինքնաթիռ, և հենց այդ գումարներով սկիզբ դրեց Քըրքորյան-գործարարի ֆինանսական գործունեությանը:

1945 թվականի հուլիսին նա սկսեց իրականացնել մասնավոր չարթերային չվերթներ:
Հետո եկավ լասվեգասյան շրջանը: 40-50-ական թվականներին Քրքորյանին այնտեղ գիտեին որպես հմուտ խաղացողի:
Ի վերջո, թողնելով խաղալը, նա տրվեց ավելի հետաքրքիր` «ֆինանսական խաղերին»:

«ֆինանսական խաղեր»

1947 թվականին Քըրքորյանը 60.000 դոլարով գնեց Los Angeles Air Service փոքրիկ չարթերային ավիաընկերությունը և 1968 թվականին վաճառեց 104 միլիոն դոլարով:

«Կար ժամանակ, երբ իմ նպատակը 100 000 դոլար վաստակելն էր: Հետագայում ես սկսեցի մտածել, որ հաջողության հասած կլինեմ, եթե վաստակեմ 1 միլիոն  դոլար: Հիմա դա էլ աչքիս փող չէ»:

1965 թվականին արդեն նա ԱՄՆ Հեռահաղորդակցությունների արդյունաբերական միության սեփականատերն էր:
Զուգահեռ իրականացրեց Լաս Վեգասի պատմության մեջ ամենահաջողակ հողային գործարքը` 4 միլիոն դոլար եկամուտ` միայն վարձով տալով 80 ակր հողատարածքի առանձին կտորները:

Հերթը  հյուրանոցային բիզնեսի շրջանինն էր` MGM, Ֆլամինգո, International…

Շարունակությունը հոլիվուդյան կինոարտադրության աշխարհն էր՝ 1969 թվականին  Քըրքորյանը գնեց Metro Goldwyn Mayer, ապա United Artists-ը, Columbia Pictures-ը և 20th Century Fox- կինոընկերությունների արժեթղթերը: Նա նաև Chrysler և General Motors ընկերությունների բաժնետեր էր:

«Հաջողության հասնելու համար, այն էլ՝ առանց ուրիշի օգնության, պետք է սկսել վաղ տարիքից։ Իմ դեպքում դա 9 տարեկանն էր, երբ ես ընտանիքիս օգնելու համար սկսեցի գումար վաստակել: Այդ ժամանակ անբացատրելի մղումով ես առաջ էի շարժվում: Դա մի զգացողություն է, որը, կարծում եմ, ավելի ուժեղ է առաջ մղում, քան ժառանգություն ստացած ցանկացած կարողություն»:

Թռիչքներ անձնական կյանքում

Ֆինանսական կյանքի պես բուռն էր նաև Քրքորյանի անձնական կյանքը, որը սկսվեց 1943- ին: Առաջին կինը մասնագիտությամբ ատամնաբույժ Հիլդա Սմիթն էր, ում հետ ապրեց 9 տարի:

1955-ին ամուսնացավ 2-րդ անգամ` նախկին պարուհի Ջին Մարի Հարդիի հետ։ Այդ ամուսնությունից Քըրքորյանը ունեցավ 1 դուստր՝ Թրեյսին և որդեգրեց ևս մեկին՝ Լինդային։ 29 տարի անց Քըրքորյանը կրկին ամուսնալուծված էր:

Անգամ պապիկ դարձած Քըրքորյանի հետ ամուսնանալ ցանկացողների թիվը բավական մեծ էր: Չէ՞ որ նա Beverly Hills-ի ամենահարուստ բնակիչներից մեկն էր:

Վերջին թռիչքը
2015թ. հունիսի 6-ին նա դարձավ 98 տարեկան: 10 օր անց` հունիսի 16-ին, մահացավ:

«Ըստ էության, ես համեստ մարդ եմ: Չեմ սիրում խոսել հաջողության հասնելու հնարքների մասին. ես կարող եմ սխալվել: Հավատում եմ, որ 30 տարվա փորձը պարտադիր պայման չէ հաջողության հասնելու համար. կարևորը ողջամիտ լինելը և լավ տրամաբանություն ունենալն է: Իսկ Կյանքի գլխավոր ծրագիր ես երբեք չեմ ունեցել: Պարզապես ես հաջողակ մարդ եմ, ով միշտ քրտնաջանորեն աշխատել է ու միշտ անկեղծ է եղել մարդկանց հետ»:

 

Հ.Գ.

«Տնտեսագետները, եթե լավ գործարարներ լինեին, հարուստ մարդիկ կլինեին, այլ ոչ թե հարուստ մարդկանց խորհուրդներ տվող փորձագետներ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայի հակամարտությանը ևս մեկ երկրի մասնակցությունը կհանգեցնի համաշխարհային պատերազմի․ Սիյարտո

10:01 04.05.2024

Ուկրաինայի հակամարտությանը ևս մեկ երկրի մասնակցությունը կհանգեցնի համաշխարհային պատերազմի․ Սիյարտո

Առնվազն մեկ եվրոպական երկրի մասնակցությունն Ուկրաինայի հակամարտությանը անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղիղ բախման և երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Եթե այս պատերազմին ներքաշվի ևս մեկ եվրոպական երկիր, դա կստեղծի համաշխարհային պատերազմի վտանգ, քանի որ տվյալ երկիրը, անշուշտ, կլինի ՆԱՏՕ-ի անդամ, և եթե […] ...

ԱՄՆ-ը ՀԱՄԱՍ-ից դրական պատասխան է ակնկալում հրադադարի առաջարկին․ Բլինքեն

09:27 04.05.2024

ԱՄՆ-ը ՀԱՄԱՍ-ից դրական պատասխան է ակնկալում հրադադարի առաջարկին․ Բլինքեն

ԱՄՆ-ը հույս ունի, որ արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դրականորեն կարձագանքի Գազայի հատվածում հրադադարի և պատանդների փոխանակման առաջարկին։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Արիզոնա նահանգի Սեդոնա քաղաքում Մաքքեյնի ինստիտուտի անցկացրած ֆորումում։ «Հիմա ամենալավ բանը, որ կարող է պատահել, համաձայնության գալն է, որն ուսումնասիրում է ՀԱՄԱՍ-ը հրադադար ձեռք բերելու և […] ...

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի

08:54 04.05.2024

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի

Բրազիլիայի հարավում ավերիչ ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 39-ի, եւս 68-ը անհետ կորել է, հայտնում է G1 պորտալը։ Ավելի վաղ Metropoles-ը հայտնել էր 29 զոհի և 60 անհետ կորածների մասին: «Ռիո Գրանդե դու Սուլի կառավարությունը հաստատել է, որ փոթորիկների հետևանքով զոհվել է 39 մարդ, 68-ը անհետ կորել է, 74-ը՝ վիրավորվել»,- ասվում է պորտալի հաղորդագրության մեջ։ […] ...

Դեմոկրատ կոնգրեսականը կանգնել է դատարանի առջև ադրբեջանական շահերն առաջ մղելու դիմաց 598.000 դոլար ադրբեջանական կաշառք ստանալու համար

08:26 04.05.2024

Դեմոկրատ կոնգրեսականը կանգնել է դատարանի առջև ադրբեջանական շահերն առաջ մղելու դիմաց 598.000 դոլար ադրբեջանական կաշառք ստանալու համար

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել անհապաղ վտարել Հենրի Կուելարին (D-TX)՝ նրա մեղադրական եզրակացության համար՝ ադրբեջանական մոտ վեց հարյուր հազար դոլար կաշառք ստանալու համար: Մեղադրական եզրակացությունը մանրամասն մեղադրանքներ է ներկայացնում առ այն, որ Կոնգրեսի Ադրբեջանի հանձնախմբի համանախագահ Հենրի Կուելար զգալի գումարներ է ընդունել ադրբեջանական պետության կողմից վերահսկվող կառույցներից՝ ադրբեջանամետ օրենսդրության […] ...

Բորելը հայտարարել է, որ Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի երկու շաբաթից՝ առանց Արևմուտքից զենքի մատակարարման

23:59 03.05.2024

Բորելը հայտարարել է, որ Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի երկու շաբաթից՝ առանց Արևմուտքից զենքի մատակարարման

Առանց արևմտյան զենքի մատակարարումների՝ Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի երկու շաբաթից, խոստովանել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայում։ «Ես գիտեմ, թե ինչպես կարելի է դադարեցնել պատերազմը, մենք պետք է դադարեցնենք զենքի մատակարարումը։ Երկու շաբաթվա ընթացքում Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի։ Բայց ես չեմ ուզում պատերազմի նման դադարեցում», – ասել է Բորելը: ԵՄ դիվանագիտական ​​ծառայության […] ...

G7-ը դիտարկում է Կիևին 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթը․ Bloomberg

23:29 03.05.2024

G7-ը դիտարկում է Կիևին 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթը․ Bloomberg

ԱՄՆ-ը բանակցություններ է վարում G7-ի մյուս երկրների հետ՝ Կիևի իշխանություններին 50 մլրդ դոլարի չափով օգնություն տրամադրելու համար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԱՄՆ-ը փորձում է ապահովել, որ G7-ի գագաթնաժողովում, որը կկայանա հունիսին  Իտալիայում, ստորագրվի աջակցության տրամադրման մասին համաձայնագիրը։ Ինչպես նշում է գործակալությունը, այս թեմայի շուրջ բանակցությունները բարդ են, և համաձայնագրի կնքումը կարող […] ...

BACK_TO_TOP