18:47 06.06.2019
Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ: ՌԴ նախագահը պատասխանել է Վենեսուելայից ռուսական զորքերը հանելու կամ չհանելու, ինչպես նաև Վենեսուելայում իշխանափոխության վերաբերյալ հարցին:
«Մենք ընդհանրապես դեմ ենք որևէ երկրի ներքին քաղաքական գործերին միջամտելուն: Դա կարող է բերել շատ լուրջ, ողբերգական հետևանքների: Դրա լավագույն ապացույցն է Լիբիայի, Իրաքի օրինակը»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը շեշտել է նաև, որ չի կարելի պատժամիջոցների միջոցով ազդել այլ երկրների վրա, քանի որ դրանից տուժում են միլիոնավոր հասարակ քաղաքացիներ, ինչպես նաև համաշխարհային տնտեսությունը: Պուտինը նաև քննադատել է ռազմական միջամտությունը՝ դա անվանելով «մեծ աղետ»: Այնուհետև ՌԴ նախագահը անդրադարձել է Վենեսուելայում գտնվող ռուս զինվորականներին:
«Նախ` մենք Վենեսուելային պաշտոնապես ենք զենք վաճառել: Վերջին շրջանում չենք վաճառում: Մենք ունենք պայմանագրեր, համաձայն որոնց պարտավոր ենք սպասարկել այդ սպառազինությունը: Մենք պարտավոր ենք կատարել մեր պայմանագրային պարտավորությունները: Մենք այնտեղ ոչինչ չենք ստեղծում, ոչ մի ռազմաբազա, այնտեղ զորքեր չենք տեղակայում, մենք կատարել ենք և կկատարենք մեր պայմանագրային պարտավորությունները ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում», – հայտնել է Պուտինը:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...