TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+18.09 oC

Վենեսուելա

VAR համակարգը թույլ չտվեց Բրազիլիայի հավաքականին հաղթել Վենեսուելային

09:23 19.06.2019

Ամերիկայի գավաթի խմբային փուլի 2-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը հանդիպել է Վենեսուելայի ընտրանուն: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Հարկ է նշել, որ երկրորդ կեսում մրցավարը VAR համակարգից օգտվելուց հետո չի հաշվել բրազիլացիների 2 գոլերը: Այս հանդիպումից հետո բրազիլացիները A խմբում Պերուի հավաքականի հետ վաստակած 4-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հաջորդ տուրում Բրազիլիայի ընտրանին կհանդիպի […]

̰
Հայիթիում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև

21:31 11.06.2019

Երկու օր շարունակվող համընդհանուր գործադուլի ընթացքում ցուցարարները արգելափակել են ճանապարհներ, այրել անվադողեր:

̰
ԵՄ-ից ապաստան հայցողների թիվն աճել է

20:48 10.06.2019

Եվրամիությունում ապաստան հայցողների թիվը զգալիորեն աճել է: Հունվարից մինչև ապրիլի վերջը առաջին անգամ մոտ 206․500 մարդ է  ԵՄ-ում ապաստան ունենալու խնդրագիր ներկայացրել: Այս մասին գրում է Funke լրատվական գործակալությունը: Նշված ցուցանիշը  15%-ով  ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Տվյալներն ամբողջացվել են Եվրամիությանը պատկանող երկրների ամսական հաշվետվությունների հիման վրա: Դիմումների առնվազն քառորդը ներկայացվում է […]

̰
Մենք Վենեսուելային պաշտոնապես ենք զենք վաճառել. Պուտինը պատասխանել է լրագրողների հարցերին

18:47 06.06.2019

ՌԴ նախագահը շեշտել է նաև, որ չի կարելի պատժամիջոցների միջոցով ազդել այլ երկրների վրա:

̰
Deutsche Bank-ն առգրավել է 20 տոննա վենեսուելական ոսկի․ Bloomberg

08:01 05.06.2019

Գերմանական Deutsche Bank-ը որոշել է իր վերահսկողության տակ վերցնել Վենեսուելային պատկանող 20 տոննա ոսկին՝ կապված 2016 թվականին Վենեսուելային տրամադրված վարկի գծով վճարումների չկատարման հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ 2016 թվականին Վենեսուելայի կառավարությունը վերոնշյալ բանկից ստացել է 750 մլն դոլարի չափով վարկ՝ որպես գրավ թողնելով 20 տոննա ոսկի։ Վճարումների չկատարման պատճառով բանկը որոշել […]

̰
Վենեսուելայում գնաճը 2018 թվականին հասել է 130 000%-ի

07:23 29.05.2019

Վենեսուելայի Կենտրոնական բանկը հայտնել է, որ 2018 թվականին գնաճը հասել է 130 060%-ի, իսկ այդ տարվա ապրիլին գրանցվել է 33.8% ցուցանիշ։ ԿԲ հայտարարության մեջ ասվում է, որ հունվարին դիտվել է սպառողական գների ամենաբարձր աճը՝ 196.6%, փետրվարին՝ 114.4%, իսկ մարտին՝ 34.8%։ 2017 թվականին գնաճը կազմել է 862.6%, իսկ 2016-ին՝ 274%։ Վերջին անգամ ԿԲ-ն զեկույց էր հրապարակել […]

̰
Բրազիլացի հարձակվողը հավաքականի ճամբար է ժամանել անձնական ինքնաթիռով

13:58 28.05.2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ոչ ստանդարտ կերպով է ժամանել Բրազիլիայի հավաքականի ճամբար, որտեղ նա հրավիրվել է Ամերիկայի գավաթի նախապատրաստական հավաքին: 27-ամյա ֆուտբոլիստը երկրպագուների առջև է հայտնվել իր անձնական ուղղաթիռով, որի արժեքը, ըստ լրատվամիջոցների, կազմում է մոտ 13 մլն եվրո: Ժամանելուց հետո նա մի քանի երկրպագուների ինքնագրեր է բաժանել և ուղևորվել թիմակիցների մոտ: Մոտ օրերս բրազիլացիներն ընկերական […]

̰
Մադուրոն հանդիպում է նորվեգական պատվիրակության հետ՝ Օսլոյում ընդդիմության հետ բանակցություններից առաջ

19:28 27.05.2019

Վենեսուելայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների միջև առաջին բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ:

̰
Վենեսուելայի բանտերից մեկում բախումներ են տեղի ունեցել. կան տասնյակ զոհեր

12:17 25.05.2019

Վենեսուելայի հյուսիսարևմտյան բանտերից մեկում բախումների հետևանքով մահացել է 30 մարդ: Այս մասին հայտնում է Reuters  լրատվական գործակալությունը: Հայտնի է, որ բախումները տեղի են ունեցել վենեսուելական Ակարիգուա քաղաքում: Ինչպես հայտնում  են քաղաքային իշխանությունները, բախումները սկսվել են փախչելու անհաջող փորձից հետո: «Փախուստի փորձ էր եղել, որից հետո կալանավորների միջև սկսվել են բախումներ: Ոստիկանները միջամտել են, որպեսզի դադարեցնեն […]

̰
Մադուրոն առաջարկել է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ

11:53 21.05.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում առաջարկել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նախագահն ընդգծել է, որ իրենք ընդունում են խաղաղ, ընտրական, սահմանադրական և ժողովրդավարական լուծումներով մարտահրավերները: Խորհրդարանական ընտրությունները Վենեսուելայում նախատեսված են 2020 թվականին: Նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2015-ին:

̰
Վենեսուելայի իշխանությունները վաճառում են երկրի պահուստային ոսկու պաշարները

22:24 18.05.2019

Վենեսուելայի իշխանությունները պատժամիջոցները շրջանցելու համար վաճառում են երկրի պահուստային ոսկու պաշարները: Այդ մասին գրում է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով, մայիսի 13-ին Վենեսուելան վաճառել է 9,7 տոննա ոսկի, իսկ մայիսի 10-ին`4 տոննա: Նշվում է, որ գործարքների ծավալը կազմել է 570 մլն դոլար: Թե որ երկրներն են գնել ոսկին, գաղտնի է պահվում: Ի դեպ, Վենեսուելան 29 տարվա ընթացքում […]

̰
Վենեսուելական կողմը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ․ նախարար

10:43 18.05.2019

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասան TeleSUR  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վենեսուելական կողմը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ: Նախարարը նշել է, որ այս հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով և ընդգծել է, որ Կարակասը պատրաստ է Վաշինգտոնի հետ երկխոսության մեխանիզմներ հաստատել միայն փոխադարձ հարգանքի հիման վրա: «Եկել է դիվանագիտության ժամանակը, և մենք ցանկանում […]

̰
Վենեսուելայի իշխանություններն ու ընդդիմությունը բանակցությունների նպատակով ուղևորվել են Նորվեգիա․ AP

07:55 16.05.2019

Վենեսուելայի ընդդիմության և նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի ներկայացուցիչներն ուղևորվել են Նորվեգիա՝ քննարկելու երկրում քաղաքական ճգնաժամի դադարեցման ուղիները։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Վենեսուելայի կառավարության ներկայացուցչին։ Վենեսուելական ընդդիմության աղբյուրը հավելել է, որ բանակցություններին կմասնակցեն բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մադուրոն ուղղակիորեն չի հաստատել բանակցությունների անցկացման փաստը, սակայն հայտարարել է, որ երկրի կապի և տեղեկատվության հարցերով նախարար […]

̰
ԱՄՆ-ը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Վենեսուելայի հետ

07:44 16.05.2019

ԱՄՆ իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են ավիահաղորդակցությունը Վենեսուելայի հետ՝ կապված այդ երկրում առկա անվտանգության սպառնալիքի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ տրանսպորտի նախարարության տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ նախարարությունում եկել են եզրակացության, որ Վենեսուելա ժամանող և այն լքող ինքնաթիռների, դրանց անձնակազմերի և ուղևորների համար կա անվտանգության սպառնալիք, ինչը պահանջում է կողմերի միջև քաղավիացիայի բոլոր չվերթների […]

̰
Չինաստանում արգելել են «Վիկիպեդիան»

01:00 16.05.2019

Չինաստանի իշխանություններն ամբողջովին փակել են իրենց երկրի տարածքում «Վիկիպեդիա» համացանցային հանրագիտարանի հասանելիությունը։ Մինչ այս, կայքի հասանելիությունն այդ երկրում սահմանափակված էր․ հասանելի չէր հանրագիտարանի չինարեն տարբերակը։ Հիմա արգելքը տարածվել է բոլոր լեզուներով տարբերակների վրա։ Այս մասին հայտնել է Time ամսագիրը։ Հիմա Չինաստանում արգելված են նաև Facebook, Twitter, LinkedInև այլ համացանցային տարածված հարթակներ։ Սակայն չինացիների մի մասը […]

̰
Պոմպեոն կառուցողական է գնահատել Պուտինի հետ հանդիպումը

07:45 15.05.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն անվանել է կառուցողական։ «Մենք լավ բանակցեցինք։ Նա լիովին ներգրավված էր զրույցում։ Նա ակնհայտորեն քաջատեղյակ է այդ հարցերից, այդ իսկ պատճառով մենք կարողացանք արագ անցնել հարաբերությունների տարբեր տարրերի կոնկրետ բաղադրիչների»,- Պոմպեոյի խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն։ Պետքարտուղարը նաև նշել է, որ թե՛ ԱՄՆ-ը, և թե՛ […]

̰
Սոչիում մեկնարկել է Պոմպեո-Լավրով հանդիպումը

16:50 14.05.2019

Սոչիում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվելու են ռուս-ամերիկյան հարաբերությունները, սպառազինությունների հետ կապված հարցեր: Քննարկվելու են նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Սիրիային, Ուկրաինային վերաբերող հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը: Նշենք, որ վերջին անգամ երկու երկրների գերատեսչությունների ղեկավարները հանդիպել էին անցած շաբաթ Ֆինլանդիայում՝ «Արկտիկական խորհրդի» շրջանակում: […]

̰
Սոչիում այսօր կկայանա Պոմպեո-Պուտին-Լավրով հանդիպումը

13:33 14.05.2019

Այսօր Սոչիում կայանալու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք քննարկելու են ռուս-ամերիկյան հարաբերությունները, սպառազինություններին առնչվող հարցեր: Քննարկվելու են նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Սիրիային, Ուկրաինային վերաբերող հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը: Ի դեպ, սա Պոմպեոյի առաջին այցն է Ռուսաստան՝ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելուց հետո:

̰
Լուկաշենկոն անհնար է համարում Բելառուսում իշխանության տապալումը

17:29 09.05.2019

Սա Լուկաշենկոյի նախագահության 5-րդ ժամկետն է:

̰
Հեղաշրջման փորձից հետո Մադուրոն հրամայել է բանակից հեռացնել 55 զինվորականի  

08:28 09.05.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հանձնարարել է բանակից հեռացնել 55 զինծառայողի՝ կապված հանրապետությունում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձին նրանց մասնակցության հետ։ Համապատասխան հրամանը հրապարակվել է Վենեսուելայի կառավարության Gaceta Oficial պաշտոնաթերթում։ Որոշումն անդրադարձել է 35 սերժանտի, 6 լեյտենանտի, 4 կապիտանի ու մայորի, ինչպես նաև 5 փոխգնդապետի վրա։ Համաձայն հրամանի՝ նրանք կհեռացվեն ԶՈւ շարքերից կամ կունենան կոչման իջեցում։

̰
Վենեսուելայում ձերբակալել են Գուաիդոյի տեղակալին

08:16 09.05.2019

Վենեսուելայի հետախուզական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ Էդգար Սամբրանոյին։ Նա հունվարի 23-ին իրեն Վենեսուելայի նախագահ հռչակած Խուան Գուաիդոյի տեղակալն է։ Ձերբակալության մասին տեղեկությունը հայտնել է Գուաիդոն իր թվիթերյան էջում։ «Նրանք ձեռնարկում են փորձեր՝  կործանելու բոլոր վենեսուելացիներին ներկայացնող իշխանությունը, սակայն դա նրանց չի հաջողվի»,- գրել է Գուաիդոն։ TASS գործակալության հաղորդմամբ՝ Արգենտինայի և Կոլումբիայի […]

̰
Ֆինլանդիայում կայացել է Մայք Պոմպեոյի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

11:02 07.05.2019

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող «Արկտիկական խորհրդի» շրջանակներում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնել է Russia Today -ը: Գրեթե մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների լարված վիճակը, սպառազինություններին առնչվող հարցերը, Հյուսիսային Կորեային վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը: Երկու […]

̰
Վենեսուելան ԱՄՆ-ին երկխոսության առաջարկ է արել

08:47 06.05.2019

Վենեսուելան ԱՄՆ-ին երկխոսության և միջազգային իրավունքները հարգելու կոչ է արել։ Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ-ը՝ Ռուսաստանի և Վենեսուելայի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր վենեսուելացի գործընկեր Խորխե Արեասայի հետ քննարկել է Կարակասի վրա աճող արտաքին ճնշումն ու ընդդիմության սադրիչ քայլերը։ «Սա պահ է երկխոսության, […]

̰
Ավիաաղետ Վենեսուելայում, կան զոհեր

13:40 05.05.2019

Ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով Վենեսուելայում զոոհվել է 7 մարդ, հայտնում է  El Nacional-ը: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ին: Նշվում է, որ ուղղաթիռը պատկանել է Վենեսուելայի Զինված ուժերին: Բոլոր զոհերը եղել են սպաներ, այդ թվում՝ 3 կապիտան, 2 մայոր և 2 փոխգնդապետ: Ավիավթարի պատճառների մասին դեռևս չկան տեղեկություններ: Ուղղաթիռը կործանվել է Օրիպոտոյի ուղղաթիռային հարթակի հարևանությամբ:

̰
Վենեսուելայում ռազմական ուղղաթիռ է կործանվել

20:17 04.05.2019

Վենեսուելայում ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Այդ մասին Twitter-ում գրել Էլ-Ատլյոյի քաղաքապետը, փոխանցում է РИА Новости-ն։ Նրա խոսքերով՝ ինքնաթիռում 7 մարդ է եղել։ Էլ-Ատիլյոյի քաղաքացիական պաշտպանության ուժերի թիմը որոնողական աշխատանքներ է իրականացնում։ Ներկա պահին ուղևորների և անձնակազմի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Նախնական տվյալներով՝ խոսքը Bell 412 ուղղաթիռի մասին է։  

̰
Բրազիլիան դադարեցրել է Վենեսուելայի համար տարադրամի թողարկումը

12:03 04.05.2019

Մարտին լրացել է այն ժամկետը, որ Բրազիլիան միջազգային պայմանագրով տպում էր Վենեսուելայի ազգային տարադրամը՝ բոլիվարը։ Բրազիլիան այսուհետ որոշել է չտպել այդ տարադրամը։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Բոլիվարների տպումն իրականացվում էր անդրազգային ընկերության միջոցով` 2018 թվականին կնքված պայմանագրով։ Սակայն որքան էլ տպեին բոլվարները, այն չէր բավականացնում Վենեսուելային, քանի որ հիպերինֆլյացիայի (փողի գնի կտրուկ ու […]

̰
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

21:38 03.05.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցը տևել է մեկուկես ժամ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիսային Կորեայում և Վենեսուելայում տիրող իրավիճակը, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև հնարավոր […]

̰
Գուաիդոն չի բացառում օտարերկրյա ռազմական միջամտությունը

19:39 03.05.2019

Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ չի բացառում օտարերկրյա ռազմական  միջամտությունը՝ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնից հեռացնելու համար: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Ես չեմ բացառում հավանական ռազմական միջամտությունը, քանի որ միանգամայն պարզ է, թե ինչ է իրենից ներկայացնում Մադուրոյի ռեժիմը: Բայց դա ծայրահեղ դեպքում: Առաջին հերթին անհրաժեշտ է հասնել խաղաղ […]

̰
Բախումներ Վենեսուելայում. զոհվել է 2 ցուցարար

11:59 02.05.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի դեմ անցկացվող ցույցերի ժամանակ զոհվել է 2 ցուցարար, այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն: «Բռնատիրական ռեժիմի արդյունքում զոհվել է 24-ամյա տղամարդ, ով ցանկություն է հայտնել ապրել ազատության մեջ: Ես գիտեմ, որ ձեր ընտանիքին իմ ցավակացությունները բավարար չեն, սակայն բռնատերը գիտի, որ ազատությանն ընդառաջ մեր […]

̰
Մադուրոն ներկայացրել է Վենեսուելայում «փոփոխությունների մեծ պլան»

07:33 02.05.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրում լայնածավալ փոփոխությունների մասին և կոչ արել իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչներին առաջարկներ ներկայացնել թույլ տրված սխալները շտկելու համար։ Կարակասում մայիսմեկյան հանրահավաքի ընթացքում Վենեսուելայի առաջնորդը հայտարարել է, որ Վենեսուելայի ժողովուրդների բոլիվարական կոնգրեսը, որը միավորում է ավելի քան 80 սոցիալական կազմակերպություն, պետք է նստաշրջան անցկացնի՝ փոփոխությունների պլանի մշակման համար։ «Շաբաթ և […]

̰
BACK_TO_TOP